Սևգիլ Մուսաևա (ուկր.՝ Севгіль Мусаєва, Ղրիմի թաթարերեն՝ Sevgil Musayeva, հունիսի 18, 1987(1987-06-18), Ջումա, Սամարղանդի շրջան, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի լրագրող, «Ուկրաինական ճշմարտություն» առցանց հանդեսի խմբագիրը։ 2011—2013 թվականներին եղել է «Forbes Ուկրաինա» հանդեսի թղթակիցը, 2014 թվականին թողարկել է աշխատանքային Hubs ինտերնետ-հանդեսը, եղել է դրա գլխավոր խմբագիրը։ Մասնագիտացել է նավթագազային և վառելիքաէներգետիկ համալիրի թեմաներով։ Անձնական հետաքննություն է անցկացրել Սերգեյ Կուրչենկոյի բիզնեսի, Նեստոր Շուֆրիչի և Նիկոլայ Ռուդկովսկու նավթագազային գործերի մասին, հոդվածներ է գրել Յուրի Իվանյուշչենկոյի եկամուտների մասին։ Հինգ անգամ ստացել է «Գործարար շրջանակի PRESSзвание մրցանակ»[2]։

Սևգիլ Մուսաևա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 18, 1987(1987-06-18) (35 տարեկան)
ԾննդավայրՋումա, Սամարղանդի շրջան, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Ukraine.svg Ուկրաինա
ԿրթությունԿիևի համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտ
Մասնագիտությունլրագրող և գլխավոր խմբագիր
ԱշխատավայրUkrayinska Pravda?
Պարգևներ և
մրցանակներ

ԿենսագրությունԽմբագրել

Սևգիլ Մուսաևան ծնվել է 1987 թվականի հունիսի 18-ին Ջումա քաղաքում (Ուզբեկստան)[2]։ 1989 թվականին, երբ Ղրիմի թաթարներին թույլ են տվել վերադառնալ Ղրիմ, նրա ընտանիքը տեղափոխվել է Կերչ[2][3]։ Դպրոցում սովորելու տարիներին Սևգիլն սկսել է տպագրվել հանրապետական մամուլում, 9-րդ դասարանից հաճախել է տեղի ժուռնալիստիկայի դպրոցը[2]։ Եղել է Գիտությունների փոքր ակադեմիայի անդամ և ստացել է Ղրիմի նախարարների խորհրդի կրթաթոշակ[4]։ 2004-2010 թվականներին սովորել է Կիևի Շևչենկոյի անվան համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտում[2]։

Սևգիլը լրագրողական գործունեությունն սկսել է 2007 թվականին «Տնտեսական նորություններ» գործակալությունում, 2008 թվականին գնացել է «Գործ» թերթ, իսկ 2009 թվականի փետրվարին դարձել է «Փողերի իշխանությունը» հանդեսի լրաբեր։ 2011 թվականի հունիսին գնացել է «Forbes Ուկրաինա» հանդես[2], որտեղից էլ 2013 թվականի օգոստոսին հեռացել է, երբ հանդեսը ձեռքը է բերել Սերգեյ Կուրչենկոն[5]։ Եվրոմայդանի սկզբում ռեպորտաժներ է ստեղծել Ֆեյսբուքի Hubs նախագծի համար, այդ թվում գրոհների ժամանակ[6]։

2014 թվականի փետրվարին թողարկել է Hubs-ը որպես առանձին ինտերնետ-հանդես և դարձել է նրա գլխավոր խմբագիրը[7]։ Ռուսաստանի Դաշնության հետ Ղրիմի միացումից հետո Սևգիլը ևս հանդես է եկել որպես «Крым_SOS» նախագծի նախաձեռնող, որն ուղղված էր անվտանգության, վերաբնակեցման և ռեսուրսների որոնման հարցերում վստահելի տեղեկատվության տրամադրմանն ու մարդկանց օգնությանը[8][9]։ 2014 թվականի հոկտեմբերին դարձել է «Ուկրաինական ճշմարտություն» առցանց հանդեսի գլխավոր խմբագիրը[10]։

ԲարեգործությունԽմբագրել

2012 թվականին Սևգիլը լրագրող Բորիս Դավիդենկոյի հետ Լրագրողի օրվա առթիվ բարեգործական աճուրդ է կազմակերպել, որտեղ լրագրողներին նվերներ են վաճառվել մամուլի ծառայություններից[11][12][13]։ Առաջին աճուրդում երեք ամսվա ընթացքում հավաքել է 76 հազար գրիվեն, որոնցով գնել են նոր կահույք և մահճակալներ Տրիպոլիի գիշերօթիկ դպրոցի համար։ Աճուրդի գոյության մեկ տարվա ընթացքում բարեգործական նպատակներով հավաքվել է 220 հազար գրիվեն[2]։

2012 թվականի դեկտեմբերին Սևգիլի մասնակցությամբ կազմակերպվեց նաև «Լետի, մետելիկու» բարեգործական ներկայացումը։ Թատերական ստուդիայի երեխաներն իրենց ելույթներով գումար են հավաքել քաղցկեղով հիվանդ հասակակիցների բուժման համար։ Ստացված միջոցները փոխանցվել են «Հաբ» նախագծին, որն ուղղված էր օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների համար դեղերի գնմանը[2]։

ԸնտանիքԽմբագրել

Սևգիլի քույրը՝ Էլյադիե Մուսաևան, աշխատել է ՍՏԲ հեռուստաընկերությունում։ Սկսնակ կինոռեժիսոր է, որի Ղրիմի թաթարների տեղահանության մասին OTUZ ժապավենը ներկայացվել է «Երիտասարդություն» կինոփառատոնում։ Այժմ Էլյադիե Մուսաևան ապրում է Նյու Յորքում[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://nieman.harvard.edu/alumni/class-of-2019/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Севгіль Мусаєва: Перше фото Курченка — з його паспорта — ми отримали від читача Forbes Archived 2015-10-08 at the Wayback Machine., Телекритика (3 сентября 2013)
  3. Севгиль Мусаева Мой Крым Archived 2014-06-20 at the Wayback Machine., Hubs (28 февраля 2013)
  4. Севгиль Мусаева: «Читатель — наш главный клиент», Боспор Крым (4 апреля 2013)
  5. Акименко та Мусаєва залишають Forbes через розслідування про Курченка Archived 2015-10-08 at the Wayback Machine., Телекритика (1 августа 2013)
  6. Наталія Данькова Ніч штурму євромайдану очима Найєма, Мусаєвої, Червакової та Кузьменка Archived 2014-10-23 at the Wayback Machine., Телекритика (19 декабря 2013)
  7. Севгіль Мусаєва: «Жодного стосунку ані WOG, ані структури Дмитра Фірташа до проекту Hubs не мають», Телекритика (12 февраля 2014)
  8. Ірина Виртосу Один в полі не воїн, Або як допомогти Криму, Українська правда _Життя (7 марта 2014)
  9. Микола Владзімірський За межами Криму: Люди допомагають людям, Крим. Реалії (30 мая 2014)
  10. Новым главредом Украинской правды назначена Севгиль Мусаева, Фокус (23 октября 2014)
  11. Журналісти виставили на благодійний аукціон свої подарунки до Дня журналіста Archived 2016-03-04 at the Wayback Machine., Телекритика (20 июня 2012)
  12. Журналісти продають подарунки прес-служб, Українська правда _Життя (21 июня 2012)
  13. Катя Варапай Благотворительность «с молотка», или Зачем журналисты продают свои подарки, INSIDER (13 ноября 2013)

Արտաքին հղումներԽմբագրել