Սևակ Արզումանյան

հայ գրականագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Սևակ Հարությունի Արզումանյան (նոյեմբերի 22, 1929(1929-11-22)[1], Խաչեն, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[2][1] - 2004), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։

Սևակ Արզումանյան
Ծնվել էնոյեմբերի 22, 1929(1929-11-22)[1]
Խաչեն, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[2][1]
Մահացել է2004
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ և քննադատ
Հաստատություն(ներ)Խորհրդային գրականություն[2], ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ[2], «Հայաստան» հրատարակչություն, Շիրակի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ[2]
Կոչումպրոֆեսոր[2][1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[2][1] (1968)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ[2]
Երեխա(ներ)Լիլիթ Արզումանյան

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է ԼՂԻՄ (այժմ՝ Արցախի) Ստեփանակերտի (այժմ՝ Ասկերանի) շրջանի Սեյդիշեն գյուղում։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1952-1954 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ 1954 թվականին «Հայ գրականությունը ռուսական առաջին հեղափոխության էտապում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1952-1954 թվականներին դասախոսել է համալսարանում։ 1955-1962 թվականներին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես բաժնի վարիչ, 1962-1968 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, 1962-1968 թվականներին, համատեղության կարգով, «Հայաստան» հրատարակչությունում՝ գեղարվեստական գրականության խմբագրության բաժնի վարիչ։ 1968-1978 թվականներին եղել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնի վարիչը, 1972-1975 թվականներին՝ նաև նույն ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի դեկանը։ 1978 թվականից աշխատել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում։ 1967 թվականին «Սովետահայ վեպը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։

ՄրցանակներԽմբագրել

1995 թվականին արժանացել է Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի[3][4]։

ԵրկերԽմբագրել

  • Վահան Թոթովենց, Երևան, Հայպետհրատ, 1961, 312 էջ։
  • Ժամանակակից գրականության հարցեր. սովետահայ գրականությունը 1961-62 թթ. (ժողովածուում տեղ է գտել Ս. Արզումանյանի «Ավանդականն ու նորը (սովետահայ պատմվածքի հարցերից)» հոդվածը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1964, 152 էջ։
  • Զապել Եսայան (կյանքը և գործը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1965, 296 էջ։
  • Սովետահայ վեպը, գիրք 1, Երևան, «Հայաստան», 1967, 584 էջ։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 5 (հատորի «Զապել Եսայան» գլուխը գրել է Ս. Արզումանյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 1016 էջ։
  • Սովետահայ վեպը, գիրք 2, Երևան, «Սովետական գրող», 1980, 468 էջ։
  • Սովետահայ վեպը, գիրք 3, Երևան, «Սովետական գրող», 1986, 456 էջ։

ԱղբյուրներԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 49—50.
  3. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 78-79 
  4. Սևակ Արզումանյանի մասին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 49