Լիլիթ Արզումանյան

հայ գրականագետ, արձակագիր, գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Լիլիթ Սևակի Արզումանյան (մարտի 5, 1957(1957-03-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի գրողների միության (2001) և Հայաստանի թատերական գործիչների միության (2005) անդամ։

Լիլիթ Արզումանյան
Ծնվել էմարտի 5, 1957(1957-03-05) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2001)
ԱնդամակցությունՀԳՄ և Հայաստանի թատերական գործիչների միություն
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան, Հայկական սովետական հանրագիտարան, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Պարգևներ
Երախտագիտության մեդալ
Լիլիթ Արզումանյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1957 թվականի մարտի 5-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1979-1990 թվականներին աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում, 1991-1993 թվականներին՝ Հայաստանի հանրագիտարանում։ 1990-1992 թվականներին, աշխատանքին զուգահեռ, եղել է հեռուստատեսության Առաջին ալիքի «Թատերական հյուրասենյակ» հաղորդաշարի հեղինակ և վարող, 2002-2009 թվականներին՝ «ԱրմենԱկոբ» հեռուստատեսության «Մեր թատրոնը», ապա՝ «Մշակույթ» հաղորդաշարերի հեղինակ և վարող։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արևելքը հայ արձակում» թեմայով և ստացել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2001 թվականին պաշտպանել է դոկտորական` «Պարույր Սևակի պոեմները» թեմայով և ստացել գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1993 թվականից եղել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի տեղակալ, 2013-2018 թվականներին` Հանձնաժողովի նախագահ[1]։ 2018 թվականին նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար[2][3]։

Ստեղծագործություններ խմբագրել

Հեղինակ է 80-ից ավելի գրականագիտական և հրապարակախոսական հոդվածների և 3 ոչ խաղարկային ֆիլմի («Ճանապարհորդություն Արաքսից այն կողմ», «Կիլիկիա», «Ազատ, անկախ…»)։ Հեղինակ է 6 գրքի[4]։

Երկեր խմբագրել

  • Գրառումներ աբսուրդի երկրից, Երևան, 2012:
  • Բարև, փոքրիկ, Երևան, 2006:
  • Իմ աշունը, Երևան, 2004[5]:
  • Պարույր Սևակի պոեմները, Երևան, 2001[6]:
  • Կանթեղ։ Գիտական հոդվածների ժողովածու։ Ասողիկ, 2001[7]։
  • Արևելքը հայ արձակում, Երևան, 1998[8]:

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Լիլիթ Արզումանյան. «e-gov.am-ից եմ տեղեկացել իմ ազատման մասին»» 
  2. «Երեվանի Թատրոնի եվ Կինոյի Պետական Ինստիտուտ»։ www.ysitc.am։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-11-ին։ Վերցված է 2019-03-05 
  3. LLC Helix Consulting։ «Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2019-03-05 
  4. «AV Production - Լիլիթ Արզումանյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-26-ին։ Վերցված է 2019-03-05 
  5. Արզումանյան Լիլիթ (2002)։ Իմ աշունը։ Թող հնդիկներն ինձ ներեն (հայերեն)։ Ասողիկ։ ISBN 9789993074656 
  6. Արզումանյան Լիլիթ Սեւակի (2001)։ Պարույր Սեւակի պոեմները (հայերեն)։ Նաիրի 
  7. Արզումանյան Լիլիթ Սեւակի (2001)։ Կանթեղ: Գիտական հոդվածների ժողովածու (հայերեն)։ Ասողիկ։ ISBN 9789994143986 
  8. Արզումանյան Լիլիթ Սեւակի (1998)։ Արեւելքը հայ արձակում։ (40-60-ական թվականներ) (հայերեն)։ Ա. հ. 
  9. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-12-31 

Աղբյուրներ խմբագրել

  • Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»