Լուիջի Սքուարցինա
Լուիջի Սքուարցինա (իտալ.՝ Luigi Squarzina , փետրվարի 18, 1922[1][2][3], Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[3] - հոկտեմբերի 8, 2010[1][2][3], Հռոմ, Իտալիա[3]), իտալացի ռեժիսոր և դրամատուրգ։
Լուիջի Սքուարցինա իտալ.՝ Luigi Squarzina | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1922[1][2][3] |
Ծննդավայր | Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[3] |
Վախճանվել է | հոկտեմբերի 8, 2010[1][2][3] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա[3] |
Մասնագիտություն | դրամատուրգ, թատերական ռեժիսոր, գրող, սցենարիստ, դերասան, ռեժիսոր և դրամատուրգ |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Սիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա և Հռոմի Սապիենզա համալսարան |
Պարգևներ | |
Luigi Squarzina Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1946 թվականին ավարտել է Հռոմի դրամատիկական արվեստի ազգային ակադեմիան։ 1952 թվականին Հռոմում կազմակերպել և ղեկավարել է (Վ․ Դասմանի հետ) «Իտալական արվեստի թատրոնը», ուր բեմադրած Շեքսպիրի «Համլետ»-ը Լուիջի Սքուարցինային Իտալիայի անվանի ռեժիսորի ճանաչում է բերել։ Բեմադրություններ է տալիս դրամատիկական և օպերային թատրոններում, այդ թվում՝ Զենովայի «Տեատրո ստաբիլե»-ում, որը ղեկավարում է 1962 թվականից (Ի․ Կյեզայի հետ), ինչպես և «Լա Սկալայում» (Միլան) ու Հռոմի օպերայում։ Դոլդոնիի, Շեքսպիրի, Դոստոեսկու, Պիրանդելլոյի երկերի շարքում Սքուարցինան բեմադրում է նաև արտասահմանյան և իտալական ժամանակակից առաջադեմ դրամատուրգների պիեսները։ 1948 թվականից հանդես է գալիս նաև որպես դրամատուրգ։ Դիմադրության շարժման մասնակից Սքուարցինայի պիեսները («Լուսնի երեք քառորդը», 1953, «Նրա դերը պատմության մեջ», 1955, «Ռոմանիոլա», 1957, «Սեպտեմբերի 8», 1972, վերջինն է․ Դե Բեռնարտի և Ռ․ Զանգրանդիի հետ են) ուղղված են ֆաշիզմի դեմ և աչքի են ընկնում սուր քաղաքական պաթոսով։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 219)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Սքուարցինա» հոդվածին։ |