Սրջան Բաբիչ (սերբ.՝ Srđan Babić / Срђан Бабић, ապրիլի 22, 1996(1996-04-22)[1][2], Բանյա Լուկա, Բոսնիա և Հերցեգովինա), սերբ ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» և Սերբիայի հավաքականի պաշտպան։ 2015 թվականի երիտասարդական թիմերի աշխարհի չեմպիոն։

Սրջան Բաբիչ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 22, 1996(1996-04-22)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Բանյա Լուկա, Բոսնիա և Հերցեգովինա
Հասակ 192 սանտիմետր
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

«Վոևոդինա»

խմբագրել

Ֆուտբոլով սկսել է զբաղվել 2001 թվականին իր հայրենի Բանյա Լուկա քաղաքի բոսնիական «Բորաց» ակումբի դպրոցում, իսկ 2011 թվականի օգոստոսին, 15 տարեկանում, միացել է «Վոևոդինայի» երիտասարդական թիմին[3]։ Վաղ տարիքից համարվում էր մեծ տաղանդ[4]։ Սերբիայի առաջնությունում ակումբի հիմնական կազմում նորամուտը նշել է 2014 թվականի մարտի 1-ին «Վոժդովացի» դեմ 17-րդ տուրի խաղում (2:0)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը[5]։ «Վոևոդինայի» կազմում առաջին գնդակը խփել է 2014 թվականի մայիսի 7-ին Սերբիայի Գավաթի եզրափակչի «Յագոդինայի» դեմ խաղում (2:0)՝ աչքի ընկնելով հանդիպման 52-րդ րոպեին, դրանով իսկ ակումբի հետ նվաճել է գավաթը[6]։ «Վոևոդինայի» համար սա դարձավ առաջին գավաթը Հարավսլավիայի փլուզումից հետո և նվաճվեց ակումբի հարյուրամյակի տարում[4]։ Պրոֆեսիոնալ մակարդակում իր նորամուտի մրցաշրջանում Բաբիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ 2014 թվականի հուլիսի 17-ին նորամուտը նշել է եվրագավաթներում՝ խաղալով Սլովակիայի «Տրենչին» ակումբի դեմ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ ռաուդի խաղում (0:4)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը[7]։ 2014 թվականի ամռանը խափանվեց Բաբիչի տեղափոխությունը «Սամպդորիա»[8], իսկ 2015 թվականի հունվարին նա հայտնվեց «Բարսելոնայի»[9] և «Չելսիի» հետաքրքրությունների շրջանակում[10][4]։ 2014/15 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում։ Ընդհանուր առմամբ «Վոևոդինայի» կազմում հանդես է եկել 2014-2015 թվականներին՝ բոլոր մրցաշարերում անցկացնելով 38 հանդիպում և դառնալով մեկ գոլի հեղինակ։

«Ռեալ Սոսյեդադ»

խմբագրել

2015 թվականի հուլիսի 8-ին տեղափոխվել է իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբ՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[11]։ Բաբիչը սկսել է հանդես գալ Սեգունդա B-ում՝ Իսպանիայի երրորդ ուժեղագույն դիվիզիոնում գտնվող «Ռեալ Սոսյեդադ B» ֆարմ ակումբում։ «Ռեալ Սոսյեդադի» երկրորդ թիմում նորամուտը նշել է 2015 թվականի օգոստոսի 23-ին Սեգունդա B-ի 1-ին տուրի «Լա Ռոդա» ակումբի դեմ խաղում (2:0)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը[12]։ Ակումբի կազմում առաջին գնդակը խփել է 2015 թվականի նոյեմբերի 1-ին Սեգունդա B-ի 11-րդ տուրի «Սոկուելյամոսի» դեմ խաղում (2:1)՝ աչքի ընկնելով հանդիպման 51-րդ րոպեին[13]։ Ընդհանուր առմամբ, 2015/16 մրցաշրջանում անցկացրել է 31 հանդիպում և խփել երեք գնդակ։

2016 թվականի օգոստոսի 31-ին Սեգունդայում հանդես եկող «Ռեուս Դեպորտիու» ակումբին վարձակալության է տրվել մինչև 2017 թվականի հունիսի 30-ը[14]։ Ակումբի կազմում նորամուտը նշել է 2016 թվականի սեպտեմբերի 7-ին Իսպանիայի գավաթի որակավորման երկրորդ փուլի «Մալյորկայի» դեմ խաղում (0:1)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը[15]։ Սեգունդայում առաջին անգամ խաղացել է 2016 թվականի նոյեմբերի 6-ին՝ «Լևանտեի» դեմ 13-րդ տուրի խաղում (0:1)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը[16]:«Ռեուս Դեպորտիուի» կազմում առաջին գնդակը խփել է 2016 թվականի դեկտեմբերի 4-ին Սեգունդայի 17-րդ տուրի խաղում «Կորդովայի» դարպասը (1:2)՝ աչքի ընկնելով հանդիպման 84-րդ րոպեին[17]։ Ընդհանուր առմամբ 2016/17 մրցաշրջանում ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում և խփել 1 գնդակ։

«Ցրվենա Զվեզդա»

խմբագրել

2017 թվականի հուլիսի 7-ին վարձավճարով տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա»՝ պայմանագիր կնքելով մինչև 2017/18 մրցաշրջանի ավարտը[18]։ Ակումբի կազմում նորամուտը նշել է 2017 թվականի հուլիսի 30-ին Սերբիայի առաջնության 2-րդ տուրի «Ռադ» ակումբի դեմ խաղում (2:0)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը[19]։ 2018 թվականի փետրվարի 5-ին «Ցրվենա Զվեզդան» հայտարարել է «Ռեալ Սոսյեդադից» Բաբիչի պայմանագիրը 800 հազար եվրոյով գնելու մասին[20]։ 2018 թվականի փետրվարի 9-ին կնքել է չորս տարվա պայմանագիր ակումբի հետ[21]։ «Ցրվենա Զվեզդայի» կազմում առաջին գնդակը խփել է 2018 թվականի ապրիլի 1-ին Սերբիայի առաջնության 29-րդ տուրի խաղում լուչանինի «Մլադոստի» դարպասը (5:2)՝ աչքի ընկնելով հանդիպման 44-րդ րոպեին[22]։ Ընդհանուր առմամբ 2017/18 մրցաշրջանում ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում և խփել 1 գնդակ, ինչպես նաև դարձել Սերբիայի չեմպիոն։ 2018 թվականի հուլիսի 11-ին առաջին անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայում՝ խաղադաշտում անցկացնելով առաջին որակավորման ռաուդի ամբողջ հանդիպումը Յուրմալայի «Սպարտակի» դեմ (0:0)[23]։ 2018/19 մրցաշրջանի արդյունքներով երկրորդ անգամ անընդմեջ «Ցրվենա Զվեզդայի» հետ դարձել է երկրի չեմպիոն՝ բոլոր մրցաշարերում մասնակցելով 32 հանդիպման և դառնալով 3 գոլի հեղինակ։ 2019/20 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում, խփել է երեք գնդակ և կրկին հաղթել Սերբիայի առաջնությունում։

2020 թվականի օգոստոսի 31-ին վարձակալվել է պորտուգալական «Ֆամալիկան» ակումբի կողմից մինչև Պրիմեյրա լիգայում հանդես եկող 2020/21 մրցաշրջանի ավարտը՝ 1 100 000 եվրոյով տրանսֆերը գնելու իրավունքով[24]։ Ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2020 թվականի սեպտեմբերի 18-ին Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 1-ին տուրի խաղում (1:5)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը[25]։ «Ֆամալիկանի» կազմում առաջին գնդակը խփել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին Պորտուգալիայի առաջնության 7-րդ տուրի «Մարիտիմուի» դեմ խաղում (2:1)՝ աչքի ընկնելով հանդիպման 28-րդ րոպեին Իվան Խայմեի փոխանցումից[26]։ Ընդհանուր առմամբ, ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում և խփել 1 գնդակ, վարձակալության պայմանագրի ավարտից հետո վերադարձել է «Ցրվենա Զվեզդա»։ 2021/22 մրցաշրջանը մեկնարկել է սերբական ակումբի կազմում՝ անցկացնելով երեք հանդիպում։ Ընդհանուր առմամբ «Ցրվենա Զվեզդայի» կազմում հանդես է եկել 2017-2022 թվականներին, ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 82 հանդիպում և խփել 7 գնդակ։

«Ալմերիա»

խմբագրել

2021 թվականի օգոստոսի 30-ին վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Ալմերիա» ակումբ մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, որը հանդես է գալիս Սեգունդայում՝ տրանսֆերը գնելու իրավունքով[27]։ Ակումբի կազմում նորամուտը նշել է 2021 թվականի սեպտեմբերի 12-ին Սեգունդայի 5-րդ տուրի «Պոնֆերադինա» ակումբի դեմ խաղում (0:1)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը[28]։ «Ալմերիայի» կազմում առաջին գնդակը խփել է 2022 թվականի մայիսի 7-ին Սեգունդայի 29-րդ տուրի «Ամորեբիետա» ակումբի դեմ խաղում (3:0)՝ աչքի ընկնելով 75-րդ րոպեին[29]։ Ընդհանուր առմամբ 2021/22 մրցաշրջանում ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում և խփել 1 գնդակ, «Ալմերիայի» հետ դարձել է Սեգունդայի հաղթող և օգնել ակումբին դուրս գալ Լա Լիգա։ Բաբիչը դարձել է թիմի երկրորդ ֆուտբոլիստը, ով ամենաշատ րոպեներն է անցկացրել առաջնությունում[30]։ 2021/22 մրցաշրջանի արդյունքներով Բաբիչն ընդգրկվել է Սեգունդայի խորհրդանշական հավաքականում[31][4]։ 2022 թվականի հունիսի 5-ին «Ալմերիան» հայտարարեց Բաբիչին «Ցրվենա Զվեզդայից» 1 100 000 եվրոյով գնելու մասին և նրա հետ պայմանագիր կնքեց մինչև 2026 թվականի հունիսը[30][32]։ Իսպանիայի առաջնությունում առաջին անգամ խաղացել է 2022 թվականի օգոստոսի 14-ին «Ռեալի» դեմ առաջին տուրի խաղում (1:2)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը[33]։ Լա լիգայում առաջին գնդակը խփել է 2022 թվականի հոկտեմբերի 8-ին «Ռայո Վալեկանոյի» դեմ 8-րդ տուրի խաղում՝ աչքի ընկնելով 17-րդ րոպեին[34]։ 2022/23 մրցաշրջանում «Ալմերիայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ ակումբում հանդես է եկել 2021-2023 թվականներին՝ բոլոր մրցաշարերում անցկացնելով 75 հանդիպում և դառնալով 4 գոլի հեղինակ։

«Սպարտակ» (Մոսկվա)

խմբագրել

2023 թվականի օգոստոսի 21-ին տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր[35]։ Ակումբի կազմում նորամուտը նշել է 2023 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի Գավաթի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում (4:1)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը, իսկ հանդիպման 15-րդ րոպեին Բաբիչը Խեսուս Մեդինայի փոխանցումից խփել է իր առաջին գնդակը «Սպարտակի» կազմում[36]։ Ռուսաստանի առաջնությունում առաջին հանդիպումն անցկացրել է 2023 թվականի սեպտեմբերի 2-ին՝ «Կրասնոդարի» դեմ 7-րդ տուրի խաղում (0:2)՝ Գեորգի Ջիկիայի փոխարեն դուրս գալով 73-րդ րոպեին[37]։ Ռուսաստանի առաջնությունում «Սպարտակի» կազմում առաջին գնդակը խփել է 2023 թվականի սեպտեմբերի 16-ին՝ «Սոչիի» դեմ 8-րդ տուրի խաղում (1:0)՝ աչքի ընկնելով երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում Քուինսի Փրոմեսի փոխանցումից և դրանով հաղթանակ պարգևելով իր թիմին[38]։ Բաբիչը դարձել է առաջին սերբը, որը 2006 թվականից ի վեր Ռուսաստանի առաջնությունում գոլ է խփել «Սպարտակի» կազմում[39]։ Ընդհանուր առմամբ 2023/24 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Բաբիչին հրավիրում էին հանդես գալ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականներում, սակայն նա հրաժարվում էր, քանի որ նրա երազանքն էր «հայտնվել սիրելի երկրի մարզաշապիկով»[4]։ Հրավիրվել է Սերբիայի տարբեր տարիքի պատանեկան հավաքականներ։ 2012-2013 թվականներին հրավիրվել է Սերբիայի մինչև 17 տարեկանների հավաքական, 2013 թվականին ևս մեկ հանդիպում է անցկացրել մինչև 18 տարեկանների թիմում։ 2013-2015 թվականներին Բաբիչը ներկայացրել Է Սերբիայի մինչև 19 տարեկանների հավաքականը, որի հետ մասնակցել է 2014 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությանը, որտեղ թիմի հետ հասել է կիսաեզրափակիչ[40]։ 2014-2015 թվականներին հանդես է եկել Սերբիայի մինչև 20 տարեկանների հավաքականում, որի հետ հաղթել է 2015 թվականի ֆուտբոլի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում[41]։ 2015-2019 թվականներին ներկայացրել Է Սերբիայի երիտասարդական հավաքականը, որի հետ մասնակցել է 2019 թվականի Եվրոպայի երիտասարդական թիմերի առաջնությանը։

2022 թվականի սեպտեմբերին Դրագան Ստոյկովիչն առաջին անգամ հրավիրվել է Սերբիայի ազգային հավաքական։ Ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2022 թվականի սեպտեմբերի 24-ին Շվեդիայի հավաքականի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղում (4:1)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը[42]։ 2022 թվականի նոյեմբերի 11-ին ընդգրկվել է Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության Սերբիայի հավաքականի կազմում[43]։ Մրցաշարում անցկացրել է մեկ հանդիպում՝ խաղալով 2022 թվականի նոյեմբերի 28-ին խմբային փուլի 2-րդ տուրի՝ Կամերունի հավաքականի դեմ խաղում (3:3)՝ Միլոշ Վելկովիչի փոխարեն փոխարինման դուրս գալով 78-րդ րոպեին[44]։ Սերբիայի հավաքականի կազմում իր առաջին գնդակը խփել է 2023 թվականի նոյեմբերի 19-ին Բուլղարիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման խաղում (2:2) և օգնել է իր հավաքականին դուրս գալ մրցաշարի եզրափակիչ փուլ[45]։ 2024 թվականի մայիսի 28-ին Ստոյկովիչի կողմից ընդգրկվել է Սերբիայի հավաքականի վերջնական հայտացուցակում՝ 2024 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար[46]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

խմբագրել

«Վոևոդինա»

  • Սերբիայի գավաթակիր՝ 2013/14

«Ցրվենա Զվեզդա»

  • Սերբիայի չեմպիոն (3)՝ 2017/18, 2018/19, 2019/20
  • Սերբիայի Գավաթի եզրափակչի մասնակից՝ 2018/19

«Ալմերիա»

Սերբիա (մինչև 20 տարեկան)

  • Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող՝ 2015

Անձնական

խմբագրել
  • Ընդգրկվել է Սեգունդայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքական՝ 2021/22[31][4]

Պարգևներ

խմբագրել
  • «Ժողովրդին մատուցած ծառայությունների համար» մեդալ (2015) — սպորտի բնագավառում ձեռքբերումների և աշխարհի երիտասարդական չեմպիոնի տիտղոսի նվաճման համար[47][48][4].

Վիճակագրություն

խմբագրել

Ակումբային

խմբագրել
Ելույթները և գոլերը ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Կոնտինենտալ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Խաղեր Գոլեր
Վոևոդինա 2013–14 Սուպերլիգա 8 0 3 1 0 0 11 1
2014–15 24 0 2 0 1 0 27 0
Ընդհանուր 32 0 5 1 1 0 38 1
Ռեալ Սոսյեդադ B 2015–16 Սեգունդա B 31 3 31 3
Ռեուս Դեպորտիու 2016–17 Սեգունդա 11 1 1 0 12 1
Ցրվենա Զվեզդա 2017–18 Սուպերլիգա 25 1 2 0 3 0 30 1
2018–19 21 3 5 0 6 0 32 3
2019–20 11 3 2 0 4 0 17 3
2021–22 3 0 0 0 0 0 3 0
Ընդհանուր 60 7 9 0 13 0 82 7
Ֆամալիկան 2020–21 Պրիմեյրա լիգա 27 1 2 0 29 1
Ալմերիա 2021–22 Լա Լիգա 37 1 3 0 40 1
2022–23 34 3 0 0 34 3
2023–24 1 0 0 0 1 0
Ընդհանուր 72 4 3 0 75 4
Սպարտակ (Մոսկվա) 2023–24 Պրեմիեր Լիգա 17 1 6 2 23 3
Ընդհանուր կարիերայի ընթացքում 250 17 26 3 14 0 0 0 290 20

Հավաքական

խմբագրել

Ընդհանուր՝ 8 հանդիպում, 1 գոլ` 6 հաղթանակ, 2 ոչ-ոքի:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Babić za «Sport»: Banjalučki i na rastanku od Novog Sada». www.novosti.rs (սերբերեն). 2015 թ․ մայիսի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 ««Спартак» нашёл центрального защитника в Испании. Бабич — сербский аналог Жиго!». sport-express.ru (ռուսերեն). 2023 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  5. «Vojvodina vs. Voždovac». www.soccerway.com (անգլերեն). 2014 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  6. «Vojvodina vs. Jagodina». www.soccerway.com (անգլերեն). 2014 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  7. «Trenčín vs. Vojvodina». www.soccerway.com (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  8. «Ništa od transfera Babića u Sampdoriju: Vraćam se kući, nije do mene…». www.novosti.rs (սերբերեն). 2014 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  9. «Iz Voše u Barsu? Oprezno, zbog Sampdorije…». Mondo Srbija (սերբերեն). 2015 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  10. «Срђан Бабић: Челзи? Још да је истина…». Politika Online (սերբերեն). 2015 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  11. «Srdjan Babic, a new reinforcement for Sanse». www.realsociedad.eus (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  12. «Real Sociedad B vs. La Roda». www.soccerway.com (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  13. «Socuéllamos vs. Real Sociedad B». www.soccerway.com (անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  14. «Web oficial de la Real Sociedad S.A.D». www.realsociedad.eus (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  15. «Mallorca vs. Reus Deportiu». www.soccerway.com (անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  16. «Reus Deportiu vs. Levante». www.soccerway.com (անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  17. «Reus Deportiu vs. Córdoba». www.soccerway.com (անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  18. «Срђан Бабић Звездин!». www.crvenazvezdafk.com (սերբերեն). 2017 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  19. «Rad Beograd vs. Red Star Belgrade». www.soccerway.com (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 30. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  20. «Звезда откупила Бабићев уговор». www.crvenazvezdafk.com (սերբերեն). 2018 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  21. «Бабић продужио уговор». www.crvenazvezdafk.com (սերբերեն). 2018 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  22. «Mladost Lučani vs. Red Star Belgrade». www.soccerway.com (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 1. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  23. «Spartaks Jūrmala vs. Red Star Belgrade». www.soccerway.com (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 11. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  24. «Zvanično: Srđan Babić otišao iz Zvezde». www.mozzartsport.com (սերբերեն). 2020 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  25. «Famalicão vs. Benfica». www.soccerway.com (անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  26. «Famalicão vs. Marítimo». www.soccerway.com (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 11. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  27. «Srdjan Babic, sexto fichaje para reforzar la defensa». www.udalmeriasad.com (իսպաներեն). 2021 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  28. «Ponferradina vs. Almeria». www.soccerway.com (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  29. «Almeria vs. Amorebieta». www.soccerway.com (անգլերեն). 2022 թ․ մայիսի 7. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  30. 30,0 30,1 «Babić extends stay at UD Almeria until 2026». www.udalmeriasad.com (անգլերեն). 2022 թ․ հունիսի 5. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  31. 31,0 31,1 «Babić i Sadik u idealnom timu Segunde». www.mozzartsport.com (սերբերեն). 2022 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  32. «Prvi priliv u Zvezdinu kasu ovog leta: Almerija zvanično otkupila Babića». www.mozzartsport.com (սերբերեն). 2022 թ․ հունիսի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  33. «Almeria vs. Real Madrid». www.soccerway.com (անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  34. «Almeria vs. Rayo Vallecano». www.soccerway.com (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  35. «Срджан Бабич стал игроком «Спартака»». spartak.com (ռուսերեն). 2023 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  36. «Спартак — Динамо (4:1) 29 августа. FONBET Кубок России по футболу сезона 2023-2024 гг.. Протокол матча». news.sportbox.ru (ռուսերեն). 2023 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 29-ին.
  37. «Краснодар — Спартак (2:0) 2 сентября. Мир Российская Премьер-Лига 2023-24. Протокол матча». news.sportbox.ru (ռուսերեն). 2023 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 2-ին.
  38. «Спартак — Сочи (1:0) 16 сентября. Мир Российская Премьер-Лига 2023-24. Протокол матча». news.sportbox.ru (ռուսերեն). 2023 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 16-ին.
  39. «Бабич стал первым сербом, забившим за «Спартак» в РПЛ с 2006 года». Евро-Футбол (ռուսերեն). 2023 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 16-ին.
  40. «Portugal U19 vs. Serbia U19». www.soccerway.com (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  41. «Ecstasy in Auckland as Serbia make history» (անգլերեն). www.fifa.com. 2015 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  42. «Serbia vs. Sweden». www.soccerway.com (անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  43. «Влахович, Тадич и Милинкович-Савич — в составе сборной Сербии на ЧМ-2022». sport-express.ru (ռուսերեն). 2022 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  44. «Cameroon vs. Serbia». www.soccerway.com (անգլերեն). 2022 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  45. «Гол Бабича помог Сербии отобраться в финальную часть чемпионата Европы‑2024». news.sportbox.ru (ռուսերեն). 2023 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.
  46. «Бабич включён в итоговый состав сборной Сербии на Евро-2024». sport-express.ru (ռուսերեն). 2024 թ․ մայիսի 28. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  47. «Dodik odlikovao «orliće» iz Srpske». Mondo Srbija (սերբերեն). 2015 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  48. «Dodik odlikovao zlatne «orliće» poreklom iz Republike Srpske». Sportal (սերբերեն). 2015 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.