Ստևո Նիկոլիչ (բոս․՝ Stevo Nikolić, դեկտեմբերի 4, 1984(1984-12-04)[1][2], Շամաց, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա), բոսնիացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Սերբական «Եդինստվո» (Սուրչին) ակումբի խաղացող։ Երկու խաղ է անցկացրել Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։

Ստևո Նիկոլիչ
Քաղաքացիությունը  Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 4, 1984(1984-12-04)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր Շամաց, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Համար 24
Պատանեկան կարիերա
1998—1999 Բոսնիա և Հերցեգովինա Բորաց ՖԱ (Շամաց)
1999—2002 Սերբիա Օբիլիչ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002—2004 Սերբիա Օբիլիչ 8 (0)
2004—2008 Բոսնիա և Հերցեգովինա Մոդրիչայ 99 (45)
2008—2010 Ռումինիա Օցելուլ 7 (1)
2010—2011 Բոսնիա և Հերցեգովինա Բորաց 26 (10)
2011—2013 Հունգարիա Դեբրեցեն 21 (5)
2012  Սլովակիա Սպարտակ Տրնավա 6 (1)
2013—2016 Բոսնիա և Հերցեգովինա Զրինսկի 63 (27)
2016—2017 Բոսնիա և Հերցեգովինա Ժելեզնիչար 23 (3)
2018—2019 Բոսնիա և Հերցեգովինա Չելիկ 31 (7)
2019—2020 Սերբիա Ժարկովո 23 (9)
2020—2021 Սերբիա Բրոդարաց 0 (0)
2021—ներկա Սերբիա Եդինստվո 0 (0)
Ազգային հավաքական
2008 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինայի հավաքական 2 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ստևո Նիկոլիչը ծնվել է Բոսնիա և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետության Շամաց քաղաքում։ Նա սկսել է խաղալ տեղի «Բորաց» ակումբում, իսկ 15 տարեկան հասակում տեղափոխվել է Բելգրադի «Օբիլիչ» ակումբ։ Այնուհետև 2 տարի անցկացրել է հիմնական կազմում[3]։

2004 թվականին նա վերադարձել է Բոսնիա՝ պայմանագիր ստորագրելով գավաթի գործող գավաթակիր «Մոդրիչայի» հետ։ Նա այնտեղ խաղացել է մինչև 2008 թվականը, երբ տեղափոխվել է ռումինական «Օցելուլ»։ 2010 թվականին նա պայմանագիր է կնքել Բանյա Լուկայի «Բորացի» հետ, որի հետ նվաճել է Բոսնիայի չեմպիոնի կոչումը։ Բոսնիայում մեկ մրցաշրջան խաղալուց հետո նա տեղափոխվել է հունգարական «Դեբրեցեն»[4]։

Դրանից հետո Նիկոլիչը խաղացել է ևս մի քանի ակումբում. 2014-2016՝ «Զրինսկի» (Մոստար), 2016-2017՝ «Ժելեզնիչար» (Սարաևո), 2018-2019՝ «Չելիկ» (Զենիցա), 2019-2020՝ «Ժարկովո» (Բելգրադ), 2020-2021՝ «Բրոդարաց» (Բելգրադ), իսկ 2021 թվականի հունվարից խաղում է սերբական «Եդինստվո» (Սուրչին) ակումբում[3]։

Նվաճումներ խմբագրել

Բոսնիա և Հերցեգովինայի քառակի չեմպիոն է «Մոդրիչայի», «Բորացի» և «Զրինսկիի» (2 անգամ) կազմում։ Հունգարիայի չեմպիոն և կրկնակի գավաթակիր է «Դեբրեցենի» կազմում[5]։ Դարձել է 2006/2007 մրցաշրջանի Բոսնիայի առաջնության լավագույն ռմբարկու (19 գոլ)[3]։

Միջազգային կարիերա խմբագրել

Նորամուտը Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում Ստևո Նիկոլիչը նշել է 2008 թվականի հունվարի 30-ին` Ճապոնիայի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում։ Նույն թվականի հունիսի 1-ին իր միակ գոլը նա խփել է Ադրբեջանի հավաքականի հետ ընկերական խաղում։ Ազգային հավաքականում այլևս չի խաղացել[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 «Stevo Nikolic - Player profile». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  4. «Career history at Glassrpske». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. Strack-Zimmermann, Benjamin. «Stevo Nikolić». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  6. Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել