Ստշեգոմ (լեհ.՝ Strzegom, լատին․՝ Stregovia, գերմ.՝ Striegau, չեխերեն՝ Střihom), քաղաք Լեհաստանի Ստորինսիլեզյան վոևոդության Շվիդնիկ պովիատում (գավառում)։ Գյուղաքաղաքային նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Հայտնի է քարհանքերի, հատկապես՝ գրանիտի պաշարների առատությամբ։ Զբաղեցնում է 20,49 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2018 թվականի տվյալներով եղել է 16 հազար 153, բնակչության խտությունը՝ 788 մարդ/կմ²։

Բնակավայր
Ստշեգոմ
լեհ.՝ Strzegom
գերմ.՝ Striegau
Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Մակերես20,49 կմ²
ԲԾՄ230±1 մետր
Բնակչություն15 371 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ58-150
Պաշտոնական կայքstrzegom.pl
Ստշեգոմ (Լեհաստան)##
Ստշեգոմ (Լեհաստան)

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյություն ունի քաղաքի անվան ստուգաբանության մի քանի վարկած։ Դրանցից մեկի համաձայն՝ Strzegom անվանումն առաջացել է strzec (հսկում, պահպանում) բառից. strzec - Strzegów (բնակավայրի սկզբնական անվանումը) - Strzegom: Այս վարկածը 1896 թվականին առաջ է քաշել լեհ գրող Կոնստանտի Դամրոտը[2]։

Բնակավայրի՝ պատմական փաստաթղթերում հանդիպող անվանումներից են Stregoni (1112 թ.), 1212 թ.՝ Strzegonie, Strigoni, Ztregon, 1155 թ. Հռոմի պապի վրոցլավյան բուլլայում՝ gradice Ztrigom: Վրոցլավյան մեկ այլ փաստաթղթում, որ գրվել է 1266 թվականին և ստորագրվել Հենրիկ Երրորդ Ճերմակամորթի կողմից, գործածված է բնակավայրի Stregom անվանաձևը[3]։ 1295 թվականին լատիներեն գրված մի ժամանակագրության մեջ (Liber fundationis episcopatus Vratislaviensis) բնակավայրը հիշատակված է Strigonia անվանումով[4]։ Լատինացված հին լեհերեն „Stregom” անվանաձևն էլ հանդիպում է շուրջ 1300 թվականին հորինված Vita Sanctae Hedwigis («Սուրբ Յադվիգայի կյանքը») երգում[5]։ 1475 թ. Statuta synodalia episcoporum Wratislaviensium-ում քաղաքն անվանվել է Stregonia ձևով[6]։

Քաղաքի հին շրջանի պատմության հիշարժան իրադարձություններ

խմբագրել
  • Քաղաքի ներկա տարածքում առաջին բնակավայրը հիմնվել է բրոնզի դարում՝ մեր օրերից շուրջ 2500 տարի առաջ. բազալտային ապարներով հարուստ սարի կատարին կառուցվել է ամրություն՝ հողե ու գերանակապ պատնեշով։
  • V դար մ.թ.ա. - քոչվոր սկյութներն արշավել և ոչնչացրել են ամրությունները։ Որոշ ժամանակ անց առաջին սիլեզցիները մոտակա ձորակում՝ գետի ափին բնակավայր են հիմնել։
  • Լեհ-չեխական 1038–1137 թթ. պատերազմի ժամանակ ամրոցը կարևոր ռազմավարական նշանակություն է ձեռք բերել՝ առևտրական ճանապարհների մոտ գտնվելու և պաշտպանական կարողությունների շնորհիվ։
  • 1149 - Վրոցլավի եպիսկոպոսն այստեղ կառուցել և օծել է առաջին եկեղեցին։
  • 1241 - Թաթարները գրավել ու այրել են բնակավայրը, որի վերակառուցումն արագացնելու նպատակով Հենրի Երկրորդի այրին՝ Աննան, նրան քաղաքի կարգավիճակ է շնորհել։
  • 1291 - 1299 թթ. - Բոլկո Առաջինի իշխանության տարիներին կառուցվել է քաղաքը շրջապատղ պաշտպանական պարիսպ։
  • 1336 - Քաղաքն ստացել է լրացուցիչ արտոնություններ, այդ թվում՝ ազատ շուկա ունենալու, դրամ հատելու իրավունք։
  • 1339 - Բացվել է առաջին դպրոցը։
  • 1346 - Գործել է արհեստավորների 9 գիլդիա՝ համքարություն (ջուլհակների, դերձակների, հացթուխների, կոշկակարների, մսագործների, գարեջրագործների...):
  • 1358 - Սբ. Հովհաննեսի եկեղեցական օրդենի (ուխտի) ջանքերով բացվել է նոր դպրոց, որտեղ ուսուցումը տարվում էր լատիներենով։ Սկսել է նաև հիվանդանոց գործել։
  • 1392 - Քաղաքն ընկել է չեխերի տիրապետության տակ, որոնք նոր պաշտպանական հողապատնեշ են կառուցել 1454 մետր ընդհանուր երկարությամբ։
  • 15-րդ դարում հուսյան պատերազմների հետևանքով քաղաքն ավերվել է։ 16-րդ դարի առաջին կեսին էլ իր հետևանքներն է թողել ռեֆորմացիան։ Հաջորդել է երեսնամյա պատերազմը, որի վերջում քաղաքում մնացել են ընդամենը 450 բնակիչ։
  • 1520 - Լյուդվիգ Երկրորդ Յագելոնչիկը նոր արտոնություններ է շնորհել քաղաքին, որը կազմավորել է բավականին մեծաթիվ զորաջոկատ, Ելենա Գուրա քաղաքի հետ համագործակցության դաշնագիր կնքել, որը գործել է 1444–1515 թթ.:
  • 1526 - Լյուդվիգ Երկրորդի անակնկալ վախճանից հետո քաղաքն ընկել է Հաբսբուրգների իշխանության տակ, որոնք ձեռնամուխ են եղել նրա բնակչության գերմանացմանը։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • „Strzegom” 2001 praca zbiorowa wyd. Promocja Bydgoszcz
  • „Strzegom i okolice” 1999 praca zbiorowa wyd. Promocja Bydgoszcz
  • Waldemar Brygier; Cyprian Skała; * Potocka, Brygier, Katarzyna |tytuł = Dolny Śląsk na weekend |data = 2005 |isbn = 83-7304-420-5 |miejsce = Bielsko-Biała |wydawca = wyd. Pascal |oclc = 750047510}}

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/030210319064-0984551?var-id=1639616&format=jsonapi
  2. Konstanty Damrot, „Die älteren Ortsnamen Schlesiens, ihre Entstehung und Bedeutung: mit einem Anhange über die schlesisch-polnischen Personennamen: Beiträge zur schlesischen Geschichte und Volkskunde”, Verlag von Felix Kasprzyk, Beuthen 1896.
  3. Georg Korn, „Breslauer Urkundenbuch”, Erster Theil, Breslau, Verlag von Wilhelm Gottlieb Korn 1870, s. 34.
  4. Liber fundationis episcopatus Vratislaviensis online.
  5. „Monumenta Poloniae Historica”, Tom IV, Akademia Umiejętności w Krakowie, Lwów 1884, „Vita Sanctae Hedwigis”, s. 603.
  6. «Franz Xaver Seppelt, „Die Breslauer Diözesansynode vom Jahre 1446", Franz Goerlich, Breslau 1912, s. 76–77 – tekst łaciński statutów w wersji zdigitalizowanej». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստշեգոմ» հոդվածին։