Ստիվեն Շվարցման

ամերիկացի գործարար

Ստիվեն Շվարցման (անգլ.՝ Stephen Allen Schwarzman, փետրվարի 14, 1947(1947-02-14)[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ և ԱՄՆ[3]), ամերիկացի գործարար և ներդրող, Blackstone Group ներդրումային ընկերության ղեկավար։ Ըստ Forbes ամսագրի տվյալների՝ Շվարցմանի ունեցվածքը կազմում է 7,7 միլիարդ դոլար[4]։

Ստիվեն Շվարցման
անգլ.՝ Stephen A. Schwarzman
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 14, 1947(1947-02-14)[1][2] (77 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ կամ ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի բիզնես դպրոց, Եյլի քոլեջ, Abington Senior High School?, Davenport College? և Եյլի համալսարան
Մասնագիտությունֆինանսիստ, բանկիր, ներդրումային բանկիր, գլխավոր գործադիր տնօրեն, ձեռնարկատեր և մեկենաս
ԱշխատավայրԵյլի համալսարան
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԵրեխաներԹեդի Շվարցման և Zibby Owens?
 Stephen A. Schwarzman Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Ստիվեն Շվարցմանը ծնվել է 1947 թվականի փետրվարի 14-ին Փենսիլվանիա նահանգի Հանտինգդոն քաղաքում (անգլ.՝ Huntingdon Valley)՝ ամերիկացի հրեայի ընտանիքում[5][6]։ Ծնողները Առլին և Ջոզեֆ Շվարցմաններն են։ Հորն է պատկանել սպիտակեղենի և սպասքի վաճառքով զբաղվող Schwarzman’s խանութը[7]։

1965 թվականին Շվարցմանն ավարտել է Աբինգտոնի դպրոցը[8], իսկ 1969 թվականին՝ Եյլի համալսարանը։ Ուսումնառության ընթացքում եղել է «Գանգ և ոսկորներ» ուսանողական միության անդամ[9][10]։ Հիմնել է «Դևենպորի բալետի սիրողականների միություն» և հարևանությամբ գտնվող կանանց քոլեջի հետ կազմակերպել պարի փառատոն[11]։

Այնուհետև Շվարցմանն ընդունվել է Հարվարդի բիզնես դպրոցը, որն ավարտել է 1972 թվականին։

Կարիերա խմբագրել

Ֆինանսական ոլորտում Ստիվեն Շվարցմանի կարիերան սկսվել է այժմ գոյություն չունեցող Donaldson, Lufkin & Jenrette ներդրումային բանկում։ Բիզնես-դպրոցն ավարտելուց հետո Շվարցմանը Lehman Brothers և Morgan Stanley ներդրումային բանկերից աշխատանքի հրավեր է ստացել։ Նա ընտրել է Lehman Brothers բանկը, որտեղ 31 տարի աշխատելուց հետո հասել է տնօրենի պաշտոնին[12]։

Արդյունքում Շվարցմանը ղեկավարել է Lehman Brothers բանկի միաձուլումների և կլանումների ստորաբաժանումը։ 1985 թվականին Շվարցմանն իր ղեկավարի՝ Պիտեր Պետերսոնի հետ հիմնել է Blackstone ընկերությունը, որն ի սկզբանե մասնագիտացել էր միաձուլումների և կլանումների մեջ[13][14]։

Ունեցվածք և նվիրատվություններ խմբագրել

2007 թվականին Շվարցմանը ներառվել է Time ամսագրի կազմած աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցանկում[15]։

Շվարցմանը Եյլի համալսարանի մենեջմենթի դպրոցի ադյունկտ-պրոֆեսոր է և Ջոն Ֆ. Քենեդու անվան Կատարողական արվեստի կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ[16]։ 2008 թվականի մարտի 11-ին Շվարցմանը հայտարարել է, որ 100 միլիոն դոլար է տրամադրում Նյու Յորքի հանրային գրադարանի ընդարձակման համար, որի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Գրադարանի շինություններից մեկը, որը գտնվում է 42-րդ փողոցի և 5-րդ պողոտայի անկյունում, ներկայումս կրում է Ստիվեն Շվարցմանի անունը[17]։

2011 թվականին Շվարցմանը, Ֆորբս ամսագրի տվյալներով, 400 ամենահարուստ ամերիկացիների ցանկում զբաղեցրել է 52 տեղը։ Նրա կարողությունը գնահատվել է 4,7 միլիարդ դոլար[4]։

2018 թվականի հոկտեմբերին Շվարցմանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին նվիրաբերել է $350 միլիոն[18]։ 2019 թվականի հունիսին Օքսֆորդի համալսարանը հայտարարել է, որ Շվարցմանը £150 միլիոն է նվիրաբերել Շվարցմանի հումանիտար կենտրոնի ստեղծման համար[19]։

Կրթաթոշակային ծրագիր խմբագրել

2013 թվականի ապրիլի 21-ին Շվարցմանը հայտարարել է Ռոդսի կրթաթոշակի հեղինակավոր ծրագրի համանմանությամբ Չինաստանի համար (Ցինխուայի համալսարան) Schwarzman Scholars կրթաթոշակային ծրագրին $100 միլիոն անձնական միջոցներ հատկացնելու մասին։ Միաժամանակ Շվարցմանը հայտարարել է լրացուցիչ $200 միլիոն հավաքելու արշավ սկսելու մասին։ Պլանավորվում էր այդ ծրագրով ուսանողների ուսուցումն սկսել 2016 թվականին[20]։

Անձնական կյանք խմբագրել

  • Ստիվեն Շվարցմանն իր առաջին կնոջը՝ Էլլեն Ֆիլիպսին, հանդիպել է Հարվարդի բիզնեսի դպրոցում սովորելու տարիներին, որտեղ Էլլենն աշխատում էր որպես հետզոտող։ Նրանք ամուսանցել են 1971 թվականին և ամուսնալուծվել 1990 թվականին։ Այդ ամուսնությունից ունեն երկու երեխա[21][22]՝
    • Էլիզաբեթը (ծնված 1976 թվականին) 2005 թվականին ամուսնացել է Էնդրյու Քերթիս Ռայթի (անգլ.՝ Andrew Curtis Right) հետ[23]։
    • Էդվարդ Ֆրանկը (ծնված 1979 թվականին) 2007 թվականին ամուսնացել է Էլլեն Մարի Զայացի (անգլ.՝ Ellen Marie Zajac) հետ[24]։
  • 1995 թվականին Ստիվեն Շվարցմանն ամուսնացել է Քրիստին Հերսթի հետ (իրավաբան՝ մասնագիտացված մտավոր սեփականության պաշտպանության ուղղությամբ)։ Հարսնացուի հայրը հրշեջ էր[22]։ Քրիստին Հերսթը նախկինում ամուսնացած էր եղել լեգենդար մեդիամագնատ Ուիլյամ Հերսթի թոռ Օստինի հետ[7]։

Քրիստին Հերսթը նախկին ամուսնությունից երեխա ունի[25]։

Ստիվեն Շվարցմանը բնակվում է Նյու Յորքի Պարկ-ավենյուի բնակարանում, որի նախկին սեփականատերերն են Ջորջ Բրյուստերը (անգլ.՝ George Brewster) և Ջոն Ռոքֆելլերը (անգլ.՝ John D. Rockefeller Jr): Շվարցմանը բնակարանը 2000 թվականին 30 միլիոն դոլարով գնել է Սոլ Շտեյնբերգից (անգլ.՝ Saul Steinberg)[26]: Սակայն New Yorker ամսագրի հոդվածը պնդում է, որ բնակարանը ձեռք է բերվել 37 միլիոն դոլարով[27]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 Forbes The World’s Billionaires: Stephen Schwarzman September 2012
  5. New York Times: «Live From New York, It’s Steve Schwarzman» By MICHAEL J. DE LA MERCED October 21, 2011
  6. Jerusalem Post: "The world’s 50 Richest Jews: 31-40 #33 Stephen Schwarzman September 2012
  7. 7,0 7,1 New York Times: «WEDDINGS;Christine Hearst, S. A. Schwarzman» November 05, 1995
  8. http://www.abington.k12.pa.us/shs/?page=hall_past_reward_recipients#2005, December 19, 2009
  9. Evan Thomas and Daniel Gross, "Taxing the Super Rich, " Newsweek, July 23, 2007
  10. Andrew Clark, "The Guardian profile: Stephen Schwarzman, " The Guardian, June 15, 2007
  11. Д. Моррис, Д. Кэри, 2014, էջ 88
  12. David Carey & John E. Morris, King of Capital: The Remarkable Rise, Fall, and Rise Again of Steve Schwarzman and Blackstone, New York: Crown Business, 2010, pp. 13-30
  13. Blackstone.com — Team
  14. King of Capital, pp. 45-56
  15. «Time 100 (2007) - Stephen Schwarzman». Time Magazine. 2007 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 17-ին.
  16. John F. Kennedy Center for the Performing Arts
  17. Robin Pogrebin, «A $100 Million Donation to the N.Y. Public Library» New York Times, March 11, 2008.
  18. Lohr, Steve (2018 թ․ հոկտեմբերի 15). «M.I.T. Plans College for Artificial Intelligence, Backed by $1 Billion». The New York Times.
  19. Adams, Richard (2019 թ․ հունիսի 19). «Oxford to receive biggest single donation 'since the Renaissance'». The Guardian. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  20. AP (2013 թ․ ապրիլի 21). «Blackstone founder Stephen A. Schwarzman establishes $300 million China scholarship program» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  21. New York Sun: «Schwarzman in the Spotlight at Library Gala» By BRADLEY HOPE Արխիվացված 2019-07-21 Wayback Machine June 18, 2007
  22. 22,0 22,1 The New Yorker: «The Birthday Party: How Stephen Schwarzman became private equity’s designated villain» by James B. Stewart Արխիվացված 2014-06-18 Wayback Machine February 11, 2008
  23. New York Times: «Zibby Schwarzman and Andrew Right»(չաշխատող հղում) June 12, 2005
  24. New York Times: «Ellen Zajac and Teddy Schwarzman» November 11, 2007
  25. The Guardian: «The Guardian profile: Stephen Schwarzman» by Andrew Clarke June 15, 2007
  26. Gross, Michael. 740 Park: The Story of the World’s Richest Apartment Building. New York: Broadway Books, 2005.
  27. Stewart, James B. Profiles: The Birthday Party: How Stephen Schwarzman became private equity’s designated villain. Արխիվացված 2014-07-12 Wayback Machine

Գրականություն խմբագրել

  • Джон Моррис, Дэвид Кэри Король капитала. История невероятного взлета, падения и возрождения Стива Шварцмана и Blackstone = King of Capital. Remarkable Rise, Fall, and Rise Again of Steve Schwarzman And Blackstone. — М.: Альпина Паблишер, 2014. — 378 с. — ISBN 978-5-9614-4448-3
  • Greed and Glory on Wall Street—The Fall of the House of Lehman by Ken Auletta, The Overlook Press, New York, ISBN 1-58567-088-X

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստիվեն Շվարցման» հոդվածին։