Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի հուշարձան

Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի հուշարձան (ռուս.՝ Памятник Станиславскому и Немировичу-Данченко), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է մեծանուն ռեժիսորներ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ, Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի հիմնադիրներ Կոնստանտին Ստանիսլավսկուն և Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյին։ Տեղադրվել է 2014 թվականին Տվերսկայա փողոցի և Կամերգերսկի նրբանցքի խաչմերուկում՝ Մոսկվայի Տվերսկոյ շրջանում։

Picto infobox architecture.png
Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի հուշարձան
Կոորդինատներ55°45′34″ հս․ լ. 37°36′44″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է2014
Շինության ձևըԱրձանախումբ
Կառուցել էԱլեքսեյ Մորոզով
Ներկա վիճակըԿանգուն

ՊատմությունԽմբագրել

Հուշարձանը ստեղծել է մոսկվացի քանդակագործ և ճարտարապետ Ալեքսեյ Վիկտորովիչ Մորոզովը։ Նա Իտալիայում երկու տարի աշխատել է հուշարձանի վրա։ Բրոնզե քանդակագործական խումբը ձուլվել է Իտալիայի Պիետրասանտա քաղաքում, իսկ պատվանդանը ստեղծվել է Վերոնայում՝ ֆիննական գրանիտից։ Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի հիմնադիրները պատկերված են դիմանկարային նմանությամբ՝ 20-րդ դարի սկզբի վերարկուներով և շարֆերով։

Հուշարձանի բարձրությունը 5,2 մետր է, իսկ քանդակների բարձրությունը՝ 2,9 և 2,6 մետր։ Պատվանդանին փակցված է լատիներեն հետևյալ գրությամբ տախտակը.

  Homines, leones, aquilae, et perdices, cervi comigeri…  


Այս արտահայտությունը Անտոն Չեխովի «Ճայը» պիեսի հերոսուհի Նինա Զարեչնայայի մենախոսության սկզբնամասի թարգմանությունն է. «Մարդիկ, առյուծներ, արծիվներ և կաքավներ, եղջերավոր եղջերուներ...»։

Հուշարձանը հանդիսավորապես բացվել է 2014 թվականի սեպտեմբերի 3-ին Օլեգ Տաբակովի և Վալենտինա Մատվիենկոյի կողմից Մոսկվայի գեղարվեստական թատրոնի 117-րդ թատերաշրջանի մեկնարկից առաջ։ Հուշարձանը ստեղծելու գաղափարը պատկանում է թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Օլեգ Տաբակովին։

Արտաքին հղումներԽմբագրել