Սվետոզար Մարկովիչ (սերբ.՝ Svetozar Marković, Светозар Марковић, սեպտեմբերի 9, 1846(1846-09-09)[1][2], Զաեչար, Սերբիայի իշխանություն[3] - փետրվարի 26, 1875(1875-02-26)[2], Տրիեստ, Ավստրո-Հունգարիա[3]), սերբ հեղափոխական դեմոկրատ։ Մասնակցել է Ռուսաստանի հեղափոխական շարժմանը, 1-ին Ինտերնացիոնալի ռուս սեկցիայի գործունեությանը։ Հրատարակել է Բալկաններում առաջին սոցիալիստական թերթը («Ռադենիկ», 1871-1872

Սվետոզար Մարկովիչ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 9, 1846(1846-09-09)[1][2]
ԾննդավայրԶաեչար, Սերբիայի իշխանություն[3]
Մահացել էփետրվարի 26, 1875(1875-02-26)[2] (28 տարեկան)
Մահվան վայրՏրիեստ, Ավստրո-Հունգարիա[3]
ՔաղաքացիությունFlag of Serbia (1835–1882).svg Սերբիայի իշխանություն
Ազգությունսերբ
Կրոնաթեիզմ
ԿրթությունԲելգրադի համալսարան
Ազդվել էԿարլ Մարքս և Նիկոլայ Չեռնիշևսկի
Մասնագիտությունփիլիսոփա, քաղաքական ակտիվիստ, գրական քննադատ, տնտեսագետ, քաղաքական գործիչ և գրող
ԱշխատավայրԲելգրադի համալսարան
Svetozar Marković Վիքիպահեստում

Մարկովիչի աշխարհայացքի վրա մեծ ազդեցություն են ունեցել ռուս հեղափոխական դեմոկրատների (հատկապես Նիկոլայ Չեռնիշևսկու) գաղափարները։ Մարկովիչի հայացքների հիմքը մատերիալիզմն է, որին, սակայն, բնորոշ են մարդաբանական մատերիալիզմի որոշ սահմանափակություններ։ Հասարակական երևույթների ըմբռնման հարցում իդեալիստ էր։ Ենթադրում էր, որ անցումը սոցիալիզմին հնարավոր է կիսանահապետականի (գերդաստանի) միջոցով։ Պատմության զարգացման շարժիչ է համարել ժողովրդին, դեմոկրատական հանրապետության հաստատումը կապել է գյուղացիական հեղափոխության հետ։ Մարկովիչը սկզբնավորել է Սերբիայի մատերիալիստական գեղագիտությունը և քննադատական ռեալիզմը։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 325