Սվետլանա Սարգսյան (նկարիչ)

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սվետլանա Սարգսյան (այլ կիրառումներ)

Սվետլանա Մուշեղի Սարգսյան (փետրվարի 24, 1947(1947-02-24), Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։

Սվետլանա Սարգսյան
Ի ծնեՍվետլանա Մուշեղի Սարգսյան
Ծնվել է1947 փետրվարի 24
ԾննդավայրԿապան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1971)
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1979 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ուսումնարանում։ 1998 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Ստեղծագործում է դիմանկարի, բնանկարի, կոմպոզիցիայի և նատյուրմորտի ժանրերում[1][2]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Հուշ», 1990
  • «Երեկո», 1995
  • «Ոչինչ չի մոռացվում», 1995
  • «Մայրություն», 2002
  • «Փունջ», 2002
  • «Սալոմե», 2005
  • «Տիրամայրը մանկան հետ», 1999, Ֆիլադելֆիայի հայկական եկեղեցի (պաննո)

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ֆիլադելֆիայում (1999), Արմավիրում (2003), Ստեփանակերտում (2005) երևանում (2013)[3]

Ընտանիք խմբագրել

  • Ամուսին՝ Խաչատուր Ազիզյան, նկարիչ
  • Որդի՝ Սուրեն Ազիզյան, բնապահպան, միջազգայնագետ, նկարիչ
  • Դուստր՝ Իզաբելլա Ազիզյան, բժշկուհի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Սվետլանա Սարգսյանի կենսագրությունը Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանի կայքում
  3. «Գեղանկարը դու ես, քո էությունը»

Արտաքին հղումներ խմբագրել