Ժերար Ժիրայր Սվազլյան (անգլ.՝ Gerard Jirayr Svazlian, օգոստոսի 31, 1946(1946-08-31)[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս), ամերիկահայ ջութակահար։

Ժերար Սվազլյան
Ծնվել էօգոստոսի 31, 1946(1946-08-31)[1] (77 տարեկան)
Ալեքսանդրիա, Եգիպտոս
Երկիր ԱՄՆ
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ և ջութակահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրՍան Ֆրանցիսկոյի երաժշտական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Ժերար Սվազլյանը ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում հայ ծնողներից։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, որտեղ 44 տարեկանում մահացել է նրա հայրը։ Քանի որ հայրն արտիստիկ անձնավորություն էր, նա երազում էր, որ իր հինգ երեխաներից երեքը դառնան երաժիշտ։ Սվազլյանի մայրը Ժերարի համար ընտրել է ջութակը, եղբոր համար՝ թավջութակը, իսկ քրոջ համար՝ դաշնամուրը։ Նրա երկու ավագ քույրերը դարձել են գիտնականներ։

Ժերարը ջութակ սկսել է նվագել յոթ տարեկանից և ուսումը շարունակել է Ռոմանոս Մելիքյանի անվան հեղինակավոր երաժշտական ուսումնարանում և Կոմիտասի անվան կոնսերվատորիայում[2][3]։ Դպրոցական տարիներին նա ջութակ է դասավանդել և նվագել է Երևանի պետական օպերային նվագախմբում։ Իր եղբոր և քրոջ հետ նա ստեղծել է եռյակ և համերգներ կազմակերպել նախկին խորհրդային հանրապետություններում, Արևելյան Եվրոպայում և Միացյալ Նահանգներում։ Ժերար Սվազլյանը ժամանել է Նյու Յորք 1975 թվականին, որտեղ նվագել է տարբեր նվագախմբերում, այդ թվում՝ Մետրոպոլիտեն օպերայի նվագախմբում։ 1978 թվականին նա տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ սկսել է շատ բուռն և բեղմնավոր կարիերա։ Նույն թվականին նա ամուսնացել է Անահիտի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Մոնիկ և Ռոզի Սվազլյանները[4]։

Սան Ֆրանցիսկոյի երաժշտական կոնսերվատորիայում դասավանդելու ընթացքում Ժերարը միացել է Սան Ֆրանցիսկոյի օպերայի, բալետի, սիմֆոնիկ և կամերային նվագախմբերին։ 1981 թվականից Սան Ֆրանցիսկոյի օպերային նվագախմբի մշտական անդամ էր[5]։ 1992-2002 թվականներին Սվազլյանը զբաղեցրել է Սան Ֆրանցիսկոյի երաժշտության ուսուցիչների ասոցիացիայի նախագահի պաշտոնը[6]։ Պարգևատրվել է քաղաքապետ Ուիլլի Բրաունի պատվոգրով և Կալիֆոռնիայի երաժշտության ուսուցիչների ասոցիացիայի (Սան Ֆրանցիսկո) մրցանակով՝ անձնազոհ առաջնորդության համար։

Ժերարը ղեկավարել է հայկական առաջին դասական օպերայի՝ «Արշակ Բ»-ի համաշխարհային պրեմիերան[7] բեմադրելու ջանքերը՝ 2001 թվականի ներկայացումների համար հայ համայնքից հավաքելով մեկ միլիոն դոլար[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Jirayr G Svazlian SF, age 76
  2. Manoogian, Claire. «Strings by the Bay». Article. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 27-ին.
  3. «Armenian Reporter». 2020 թ․ նոյեմբերի 30.
  4. http://www.rosyanoush.com/
  5. «San Francisco Opera - Gerard Svazlian». sfopera.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 20-ին.
  6. «Information - Music Teachers' Association of California». www.mtac.org. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. Arsaces II «Arsaces II Opera». Armenpedia. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  8. Stevens, David. «An Armenian Opera: First Take». Article. NY Times. Վերցված է 2001 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել