Սպիտակ գիշերներ (ֆիլմ, 1985)

Սպիտակ գիշերներ (անգլ.՝ White Nights), ռեժիսոր Թեյլոր Հեքֆորդի գեղարվեստական ֆիլմը, որը թողարկվել է 1985 թվականին։ Գլխավոր դերերում են Միխայիլ Բարիշնիկովը, Գեորգի Հայնսը, Հելեն Միրենը, Իզաբելլա Ռոսսելլինին։ 1986 թվականին ֆիլմը լավագույն երգի համար դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր (Say You, Say Me, Լայոնել Ռիչի

Սպիտակ գիշերներ
անգլ.՝ White Nights
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2]
ԹեմաՍառը պատերազմ
Թվական1985 և հունվարի 16, 1986[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹեյլոր Հեքֆորդ[1][4][2]
ՊրոդյուսերԹեյլոր Հեքֆորդ
Սցենարի հեղինակՋեյմս Գոլդման և Nancy Dowd?[5]
ԴերակատարներՄիխայիլ Բարիշնիկով[4][2][6], Gregory Hines?[4][2][6], Եժի Սկոլիմովսկի[4][2][6], Հելեն Միրեն[4][2][6], Ջերալդին Փեյջ[2][6], Իզաբելլա Ռոսսելլինի[2][6], Ջոն Գլովեր[2][6], Ուիլյամ Հութքինս[2][6], Շեյն Ռիմեր[2][6], Մերիամ դ'Աբո[6], Դենիել Բենզալի[5] և Aleksandr Naumov?[5]
ՕպերատորԴևիդ Ուոթքին
ԵրաժշտությունՄիշել Կոլոմբիե
ՄոնտաժFredric Steinkamp?
Պատմվածքի վայրՍանկտ Պետերբուրգ և Ֆինլանդիա
Նկարահանման վայրՊորտուգալիա, Ռուսաստան, Ֆինլանդիա և Ավստրիա
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն136 րոպե և 133 րոպե

Սյուժե խմբագրել

Խորհրդային պարող Նիկոլայ Ռոդչենկոն (Միխայիլ Բարիշնիկով) ազատություն գտնելու համար փախչում է արևմուտք։ Սակայն հերթական հյուրախաղերի ժամանակ նրա ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարում Սիբիրի զինվորական օդանավակայանում։ Ռոդչենկոն իր կամքից անկախ կրկին հայտնվում է Խորհրդային Միությունում, որտեղ նրան համարում են հայրենիքի դավաճան։ Պարողն անմիջապես հայտնվում է հատուկ ծառայությունների խնամակալության ներքո, որոնք նրա համար «դաստիարակներ» են հատկացնում. սթեփ պարող Ռայմոնդ Գրինվուդին (Գրեգորի Հայնս) և նրա կնոջը` Դարյային (Իզաբելա Ռոսելինի)։ Սևամորթ Ռայմոնդը նույնպես իր ժամանակին լքել էր հայրենիքը` Միացյալ նահանգները` աղքատությունից և հալածանքներից ազատվելու համար։ ԽՍՀՄ-ում նա հանդիպել էր թարգմանչուհի Դարյային և ամուսնացել նրա հետ։ Նա, ինչպես նաև բառացիորեն երկնքից իր վրա ընկած Ռոդչենկոն, ապրում էր հատուկ ծառայությունների հսկողության ներքո և ստիպված է մշտապես նրանց զիջել։

ՊԱԿ-ը Ռոդչենկոյին Գրինվուդների ընտանիքին ուղեկցությամբ ուղարկում է Լենինգրադ, որտեղ Նիկոլայը պարում էր Ս. Միրովի անվան օպերայի և բալետի թատրոնում մինչև արտասահման փախչելը։ Հատուկ ծառայությունները հսկողության տակ էին պահում Ռոդչենկոյին, առաջարկում են նրան լավագույն բնակարանները, դերերը ներկայացումներում և բարձր պրեմիերաները` ԽՍՀՄ ետ վերադառնալու պայմանով։ Սակայն պարողը լրիվ այլ ծրագրեր ուներ։ Ի սկզբանե թշնամական տրամադրված Ռեյմոնդն ու Դարյան ի վերջո որոշում են օգնել Ռոդչենկոյին փախչել։ Իրենց համար նույնպես լավ կլիներ վերադառնալ Ռայմոնդի հայրենիք։ Դարիան իմանում է, որ հղի էր և չի ցանկանում մեծացնել իր երեխային ՊԱԿ-ի մշտական հսկողության տակ։ Օգտվելով ամերիկյան հյուպատոսության և Ռոդչենկոյի սիրելի կնոջ` Կիրովի թատրոնի ղեկավարի օգնությունից, պարողն ու իր ուղեկիցները փախուստի են դիմում։ Ամեն ինչ բարեհաջող է ընթանում մինչև այն պահը, երբ նրանց մեքենան մոտենում է ԱՄՆ-ի հյուպատոսությանը։ ՊԱԿ-ի աշխատողները փորձում են կանգնեցնել փախստականներին, սակայն հյուպատոսությանը ցանկապատների հետևում տեսնելով արևմտյան լրագրողներին` տեսախցիկներով և բարձրախոսներով, նրանց հանգիստ են թողնում. չէ՞ որ Ռոդչենկոն Միացյալ Նահանգների քաղաքացի էր։ Ռոդչենկոն և Դարյան անցնում են հյուպատոսության տարածք, իսկ Ռայմոնդը ստիպված էր մնալ Լենինգրադում, քանի որ ՊԱԿ-ի հսկիչը սպառնում էր մեծ խնդիրներ ստեղծել նրա և ընտանիքին համար։

Մի քանի տարի անց խորհրդային իշխանությունը փոխարինում են Ռայմոնդին ԱՄՆ-ում ձերբակալված խորհրդային քաղաքացու հետ, և նա վերջապես միավորվում է իր ընտանիքի հետ։

Դերերում խմբագրել

  • Միխայիլ Բարիշնիկով` Նիկոլայ Ռոդչոնկո
  • Գեորգի Հայնս` Ռեյմոնդ Գրինվուդ
  • Հելեն Միրեն` Գալինա Իվանովա
  • Իզաբելա Ռոսելինի` Դարյա Գրինվուդ
  • Եժի Սկոլիմովսկիյ` գնդապետ Չայկո
  • Ջերալդին Փեյջ` Աննա Վատ
  • Ջոն Գլովեր` Վին Սկոտ
  • Ստեֆան Գրաֆ` կապիտան Կիրիգին
  • Վիլյամ Հուտկինս` Չակ Մալարեկ
  • Գալինա Պոմերանցևա` պալատական
  • Սերգեյ Ռուսակով` ՊԱԿ-ի հսկիչ
  • Ալեքսանդր Նաումով` ՊԱԿ-ի հսկիչ
  • Մարկ Միխալսկի` ՊԱԿ-ի գործակալ
  • Միխայիլ Պետրովիչ` ուղղաթիռի օդաչու

Նկարահանման ընթացք խմբագրել

Ֆիլմը մասնակիորեն նկարահանվել է Ֆինլանդիայի Ռեպոսաարի կղզում։ Ֆիլմի ռեժիսորը Թեյլոր Հեքֆորդը, ցանկանալով ֆիլմում կադրեր ունենալ, որոնք ցույց էին տալիս խորհրդային իրականությունը, վարձել էր Ֆինլանդական ընկերություն, որն ԽՍՀՄ-ում նկարահանումների մուտքի իրավունք ուներ։ Նրանք նկարահանել էին Ս․ Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնը, Վ․ Լենինի հուշարձանը Մոսկվայի հրապարակում, Լենինգրադի փողոցները։ Ֆիլմում մոնտաժված կադրերը քննադատների շարքերում դժգոհությունների պատճառ են դարձել, Սակայն ռեժիսորը չի փորձել պաշտպանել իր համբավը, վախենալով, որ իր վարձած ընկերությունը կարող է կորցնել ԽՍՀՄ–ում գործելու թույլտվությունը։

Խորեոգրաֆիա խմբագրել

Օրիգինալ խորեոգրաֆիան, այդ թվում նաև Միխայիլ Բարիշնիկովի մենակատարումն ըստ Վլադիմիր Վիսոցկու «Քմահաճ ձիերը» երգի, բեմադրել է ամերիկացի խորեոգրաֆ Թվայլա Թարփը։ Նաև ֆիլմում ցուցադրվել է Ռոլան Պետիի «Երիտասարդն ու մահը» բալետը` Միխայիլ Բարիշնիկովի և Ֆլորենս Ֆորի կատարմամբ։

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմի համար թողարկվել է White Nights օրիգինալ սաունդթրեքը։

Ֆիլ Քոլինզի և Մերիլին Մարտինի Separate Lives երգը 1985 թվականի նոյեմբերին առաջին հորիզոնականներն է զբաղեցրել ԱՄՆ–ի և Կանադայի Billboard Hot 100 և Hot Adult Contemporary Tracks հիթ շքերթներում, ինչպես նաև` չորրորդ տեղը բրիտանական UK Singles Chart հիթ շքերթում։

Ֆիլմից մեկ այլ` Say You, Say Me երգը Լայոնել Ռիչիի կատարմամբ նույնպես առաջինն է եղել ամերիկյան Billboard Hot 100 հիթ շքերթում, իսկ 1985 թվականի դեկտեմբերին զբաղեցրել է Hot R&B/Hip-Hop Songs հիթ շքերթի առաջին տողը։ Motown ձայնագրման ընկերության հետ Ռիչիի ունեցած պայմանագրի պատճառով երգը չի ընդգրկվել ֆիլմի սաունդթրեքում, այլ թողարկվել է հաջորդ տարվա Dancing on the Ceiling ալբոմում։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Ֆիլմից երկու երգ արժանացել է «Օսկար» մրցանակի` «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում։

  • Separate Lives՝ երաժշտությունը և բառերը` Սթիվեն Բիշոփի
  • Say You, Say Me՝ երաժշտությունը և բառերը Լայոնել Ռիչի

Մրցանակը ստացել է Լայոնել Ռիչին։

Հասույթ խմբագրել

Ֆիլմն ունեցել է կոմերցիոն հաջողություն։ 1985 թվականին ամերիկյան վարձույթում հավաքելով ավելի քան 42 միլիոն դոլար` իր կատեգորիայում զբաղեցրել է վեցերորդ տեղը (PG-13՝ չի թույլատրում մինչև 13 տարեկան երեխաներին) և տասնյոթերորդ տեղը` ընդհանուր հավաքական վարկանիշում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել