Լայոնել Ռիչի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լայոնել Բրոկման Ռիչի-կրտսեր (անգլ.՝ Lionel Brockman Richie Jr, հունիսի 20, 1949[1][2][3][…], Տակսիգի, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկյան փոփ կատարող, որը 1980-ական թվականների կեսերին Մայքլ Ջեքսոնի և Պրինսի հետ թագադրվել է փոփ երաժշտության արքա։ 1981-1987 թվականներին թողարկված նրա բոլոր 13 երգերն ընդգրկվել են Billboard Hot 100 լավագույն տասնյակում, իսկ դրանցից հինգն զբաղեցրել են առաջին հորիզոնականն։
Լայոնել Ռիչի | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Lionel Richie |
Ի ծնե անուն | անգլ.՝ Lionel Brockman Richie, Jr. |
Ծնվել է | հունիսի 20, 1949[1][2][3][…] (75 տարեկան) Տակսիգի, Ալաբամա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ[4], սոուլ, Ֆանկ, ռիթմ էնդ բլյուզ, փոփ ռոք և նոր ալիք |
Մասնագիտություն | երգիչ, հեղինակ-կատարող, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր, կինոդերասան և սաքսոֆոնահար |
Գործիքներ | սաքսոֆոն, դաշնամուր[4] և վոկալ[4] |
Լեյբլ | Motown և Island Records |
Կրթություն | Օբերնի համալսարան, Թասքիգիի համալսարան և Joliet Central High School? |
Անդամակցություն | Alpha Phi Alpha |
Ամուսին | Brenda Harvey-Richie? և Diane Alexander? |
Պարգևներ | |
Կայք | lionelrichie.com |
Lionel Richie Վիքիպահեստում |
Փառքի ճանապարհին
խմբագրելԱլաբամայում Ռիչին ճանաչում է ձեռք բերում, որպես վոկալիստ և սաքսոֆոնահար The Commodores խմբում, որի համար նա գրել է «Three Times a Lady» (1977) և «Still» (1979) բալլադ ստեղծագործությունները։ 1970-ական թվականների վերջին The Commodores խմբին աջակցում էր Motown Records լեյբլը, որի շնորհիվ Ռիչին սկսում է ձայնագրել սոուլ ժանրի երգեր։
1980 թվականին Լայոնելը գրում է և պրոդյուսեր է դառնում «Lady» երգը, որը դառնում է քանթրի երգիչ Քենի Ռոջերսի ամենամեծ հիթը և գլխավորում է մի շարք հիթ շարքեր, ինչպիսին է Billboard Hot 100-ը։ 1982 թվականին Ռիչին որոշում է լքել The Commodores խումբը իր սոլո կարիերայի համար։ Նույն թվականին հրապարակվում է նրա Lionel Richie ալբոմը։
1982-1986 թվականներ
խմբագրելՏարեցտարի Ռիչին գլխավորում է ամերիկյան չարթերը իր «Truly» (1982) և «Hello» (1983) երգերով։ Վերջին ինը տարում չի եղել այնպիսի տարի, որ նրա ստեղծագործությունները բարձր հորիզանականներ չզբաղեցնեն։ Նրա կարիերայի ավարտը դառնում է Can’t Slow Down (1984) ալբոմը, որը արժանացել է Գրեմմի մրցանակի «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում։
1985 թվականին Ռիչին համաձայնում է գրել «Սպիտակ գիշերներ» ֆիլմի սաունդթրեքը։ Այդ ֆիլմի սաունդթրեքը «Say You Say Me» դառնում է նրա հաջողակ հիթերից մեկը և ստանում է Օսկար ««Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում։ Նույն տարում նա Մայքլ Ջեքսոնի հետ բարեգործական ծրագրի համար գրում է «We Are the World» երգը, որը դառնում է տարվա ամենավաճառված երգը։
Հայտնիության անկումը
խմբագրել1987 թվականին, երբ թողարկվեց նրա երրորդ ալբոմը, երաժշտական փոփոխություններ եղան, ավելի արդի դարձավ ստադիոնային ռոքը։ 1996 թվականին երաժշտական խանութներում հրապարակվեց նրա նոր ալբոմը՝ Louder Than Words: Երաժշտությունը գրված էր նյու ջեք սվինգ ոճում, որն էլ նրան հաջողություն բերեց։ Ավելի ուշ նրա հաջողակ ալբոմներից մեկը դարձավ Coming Home-ը, թողարկված 2006 թվականին։
Սկավառակագրություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Gorlinski V. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Montreux Jazz Festival Database
- ↑ http://news.harvard.edu/gazette/story/2011/12/hello-lionel-richie/
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայոնել Ռիչի» հոդվածին։ |