Սպիտակաչք որոր
Սպիտակաչք որոր | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Ichthyaetus leucophthalmus | ||||||||||
Հոմանիշներ | ||||||||||
|
||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
|
Սպիտակաչք որոր կամ կարմիրծովյան որոր (լատ.՝ Ichthyaetus leucophthalmus), թռչունների դաս, որորների ընտանիք (Laridae)[1]: Տարածվածությունը սահմանափակվում է համեմատաբար փոքր տարածքով՝ Կարմիր ծովով և Ադենի ծոցով, որտեղ տեսակները բույն են դնում առափնյա կղզիներում:
ԲնութագիրԽմբագրել
Սպիտակաչք որորները դրանք բարակ, միջին մեծության են: Մարմնի երկարությունը 39-43 սմ, թևերի երկարությունը՝ 100-109 սմ: Այս տեսակը մոտավորապես նույն չափի է, ինչ մոխրագույն որորը: Զուգավորման շրջանում գլուխը, վիզը սև է, աչքերի վերևում և ներքևում լայն սպիտակ կիսալուսին է: Կրծքավանդակը և ուսերը բաց մոխրագույն են, հետևի և վերին ծածկոցները՝ մուգ մոխրագույն, մնացած ողնաշարն ու պոչը՝ սպիտակ: Թևերի հիմքերը մոխրագույն են, իսկ մնացած մասերը՝ սև: Երկար և բարակ կտուցը երկգույն է՝ կարմիր հիմքով և սև գագաթով: Ծիածանաթաղանթը մուգ է, ոտքերը բաց դեղնականաչավուն:
ՏարածվածությունԽմբագրել
Տեսակի տարածվածությունը սահմանափակվում է համեմատաբար փոքր տարածքով՝ Կարմիր ծովի ափին և Ադենի ծոցով: Բնի շրջանից դուրս, սպիտակաչք որորներ կարելի է գտնել նաև Աքաբայի ծոցում և բաց ծովում: Թռչունները նկատվում են նաև Թուրքիայում, Միջերկրական ծովի իսրայելական ծովափին, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում և Իրանում:
ԿենսակերպԽմբագրել
Սպիտակաչք որորները հիմնականում կեր են փնտրում ծովի ափերին, մի քանի եգիպտական պոպուլյացիաներ օգտվում են աղբավայրերից՝ որպես սննդի աղբյուր: Սնունդը բաղկացած է ձկներից, խեցգետնանմաններից, կակղամորթերից, օղակավոր որդերից և դեն նետված մնացորդներից: Տեսակները բույն են դնում ափամերձ, զառիվայր կղզիներում՝ լողափին մոտ գտնվող ազատ գաղութներում: Բները տեղակայված են բուսականությունից զերծ, ժայռոտ տեղանքում կամ ավազոտ տարածքներում: Բույնը դա փորվածք է գետնի մեջ, որը շրջապատված է փոքր քանակությամբ նյութով:
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 F. Gill & D. Donsker (Eds)., ed. (2018)։ «Coursers, noddies, gulls, terns, auks, sandgrouse»։ IOC World Bird List (v 8.1) (անգլերեն)։ doi:10.14344/IOC.ML.8.1 (Ստուգված է 21 Մարտի 2018).
ԳրականությունԽմբագրել
- PERSGA/GEF 2004. Regional Action Plan for the Conservation of Breeding Seabirds and their Habitats in the Red Sea and Gulf of Aden. PERSGA, Jeddah: S. 48 PDF.
- Porter R. F., Christensen S. und Schiermacker-Hansen P. 2004. Birds of the Middle East. Princeton University Press, Princeton und Oxford: S. 90—91 und 305—306, ISBN 978-0-691-12104-8.
- Svensson L., Grant P. J., Mullarney K., Zetterström D. 1999. Der neue Kosmos Vogelführer. Kosmos, Stuttgart: S. 182—183, ISBN 3-440-07720-9.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սպիտակաչք որոր կատեգորիայում։ |