Արիանա Դեբոս
Արիանա Դեբոս (անգլ.՝ Ariana DeBose; հունվարի 25, 1991, Ուիլմինգտոն, New Hanover County), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պարուհի։
Արիանա Դեբոս անգլ.՝ Ariana DeBose | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր | Ուիլմինգտոն, New Hanover County |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Wake Forest-Rolesville High School? և Western Carolina University? |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի և պարուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Ariana DeBose Վիքիպահեստում |
Կենսագրություն
Արիանա Դեբոսը ծնվել է ավագա դասարաններում դսավանդող ուսուցչի ընտանիքում։ Ստացել է պարուհու մասնագիտություն և 2009 թվականից ելույթներ է ունեցել պարային հեռուստաշոուներում։ 2012 թվականին Բրոդվեյում կայացել է նրա առաջնախաղը։ 2015 թվականին խաղացել է Լին Մանուել Միրանդայի «Համիլթոն» կինոմյուզիքլում[6]։ 2018 թվականին առաջադրվել է «Թոնի» մրցանակի մյուզիքլում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։ 2020 թվականին նկարահանվել է «Ավարտական երեկոն» ֆիլմում։
Ճանաչում է ձեռք բերել Սթիվեն Սփիլբերգի «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմում Անիտայի դերակատարման շնորհիվ (2021)։ Այս դերակատարման համար արժանացել է Օսկարի, Ոսկե գլոբուսի, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի և BAFTA-ի մրցանակներին՝ «Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում» անվանակարգում[7][8]։
2023 թվականին հնչյունավորել է Դիսնեյի «Նվիրական երազանք» մուլտֆիլմի գլխավոր հերուսուհուն՝ Աշային։
Ֆիլմագրություն
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2011 | ֆ | Ընկերություն | Company | անսամբլի անդամ |
2016 | ս | Երկնագույն արյուն | Blue Bloods | Սոֆյա Օրտիս |
2018 | ֆ | Ծովափ | Seaside | Դաֆնա |
2020 | ֆ | Համիլլթոն (ֆիլմ, 2020) | Hamilton | «Փամփուշտ» |
2020 | ֆ | Ավարտական երեկոն | Prom | Ալիսյա Գրինե |
2021 | ֆ | Վեսթսայդյան պատմություն | West Side Story | Անիտա |
2021-2023 | ս | Շմիգադուն! | Schmigadoon! | Էմմա Թեյթ / Հաղորդավարուհի |
2022 | ս | Վայրի արևմուտքի աշխարհը | Westworld | Մայա |
2022 | ս | Կադրերի բաժին | Human Resources | Դանիելլա |
2022 | ս | Գուպպին և պղպջակները | Bubble Guppies | Լուլու |
2023 | ֆ | Միջազգային տիեզերակայան (ֆիլմ) | I.S.S. | Կիրա Ֆոսթեր |
2023 | ֆ | Նվիրական ցանկություն | Wish | Աշա |
2023 | ֆ | Մի անգամ ստուդիայում | Once Upon a Studio | Աշա |
2024 | ֆ | Արգայլ | Argylle | Կիրա |
2024 | ֆ | Որսորդ Քրեյվեն | Kraven the Hunter | Կալիպսո |
Ծանոթագրություններ
- ↑ https://www.goldenglobes.com/winners-nominees
- ↑ https://www.rtve.es/television/20220207/pelicula-espanyola-premis-sant-jordi/2284281.shtml
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/2022
- ↑ https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177788/ariana-debose/
- ↑ https://www.out.com/print/2021/11/4/out100-ariana-debose-interview-west-side-story-cover
- ↑ «Ариана ДеБос (Ariana DeBose): фильмография, фото, биография. Актёр». www.ivi.tv (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-11-12-ին. Վերցված է 2022-11-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Итоги "Оскара-2022": новые рекорды, триумф Apple и очень злой Уилл Смит».
- ↑ C. N. N. Staff. «BAFTA Awards 2022: See the full list of winners». CNN. Արխիվացված է օրիգինալից 2022-04-02-ին. Վերցված է 2022-03-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)