«Ավարտական երեկոն», (անգլ.՝ The Prom), ռեժիսոր Ռայան Մերֆիի սպասվող ամերիկյան երաժշտական կատակերգություն՝ նույնանուն Բրոդվեյի մյուզիքլի հիման վրա։ Այն թողարկվելու է 2020 թվականին Նեթֆլիքս հոսքային մեդիայում։ Գլխավոր դերերը կատարելու են Մերիլ Սթրիփը, Ջեյմս Քորդենը, Նիկոլ Քիդմանը, Էնդրյու Ռանելսը և Քիգան Մայքլ Քին[3]։

Ավարտական երեկոն
անգլ.՝ The Prom
Երկիր ԱՄՆ
Ժանրերաժշտական կատակերգություն, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, երաժշտական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և դրամա
ՀիմքThe Prom?
Թվական2020
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌայան Մերֆի
ՊրոդյուսերՌայան Մերֆի[1], Ադամ Անդերս և Դորի Բերինշտեյն
Սցենարի հեղինակՉադ Բեգելին և Բոբ Մարտին
ԴերակատարներՄերիլ Սթրիփ[2], Ջեյմս Քորդեն[2], Նիկոլ Քիդման[2], Քերի Վաշինգտոն[2], Քիգան-Մայքլ Քի[2], Էնդրյու Ռենելս[2], Արիանա ԴեԲոս[2], Ջո Էլեն Փելման[2], Թրեյսի Ուլման[2], Քևին Չեմբերլին[2], Մերի Քեյ Փլեյս[2], Սոֆյա Դելեր[2], Նիկո Գրեթհեմ[2], Նաթանիել Ջեյ Փոթվին[2] և Կարլենա Բրիչ[1]
ՕպերատորՄեթյու Լիբատիկ[1]
ԵրաժշտությունՄեթյու Սքլար
Տևողություն131 րոպե

Սյուժե խմբագրել

Դի Դի Ալենը (Մերիլ Սթրիփ)՝ Թոնի մրցանակի կրկնակի դափնեկիր է, ով համագործակցում է Բարրի Գլիքմանի (Ջեյմս Քորդեն) հետ առաջին տիկին Էլեոնոր Ռուզվելտի մասին մյուզիքլում, որն, ի վերջո, ձախողվում է[3]։ Նրանցից յուրաքանչյուրը ստանում է «կարիերայի ավարտի ակնարկներ» և որոշում է վերականգնել իր ապրելամիջոցները, գտնելով դրա համար բարեգործական պատճառներ[3]։ Նրանց միանում են Բրոդվեյի թատրոնի վետերան Էնջի Դիքինսոնը (Նիկոլ Քիդման) և անհաջողակ դերասան Թրենթ Օլիվերը (Էնդրյու Ռենել)[4]։ Նրանք պատճառ են գտնում Էմմա Նոլանի մեջ՝ լեսբուհու, ով ավագ դպրոցի աշակերտուհի է և ուզում է իր ընկերուհուն հրավիրել Ավարտական երեկոն[3]։ Բրոդվեյի կվարտետն ուղևորվում է Ինդիանա նահանգի Էջուոթեր քաղաք[5]՝ դեռահաս լեսբուհիներին օգնելու համար[4]։

Դերերում խմբագրել

  • Մերիլ Սթրիփ՝ Դի Դի Ալեն
  • Ջեյմս Քորդեն՝ Բարրի Գլիքման
  • Նիկոլ Քիդման՝ Էնջի Դիքինսոն
  • Էնդրյու Ռանելս՝ Թրենթ Օլիվեր
  • Ջո Էլեն Փելման՝ Էմմա Նոլան
  • Արիանա ԴեԲոուզ՝ Ալիսա Գրին
  • Քիգան Մայքլ Քի՝ պարոն Հոուքինս
  • Քերի Վաշինգտոն՝ տիկին Գրին
  • Քևին Չեմբերլին՝ Շելդոն Սափերսթեյն
  • Լոգան Ռայլի Հասել՝ Քայլի
  • Սոֆիա Դելեր՝ Շելբի
  • Նիկո Գրեթհեմ՝ Նիք Բումեր
  • Նաթանիել Ջ․ Փոթվին՝ Քևին

Արտադրություն խմբագրել

Ֆիլմը հիմնված է նույնանուն մյուզիքլի վրա, որն օգտագործում է Մեթյու Սքլարի երաժշտությունը, Չադ Բեգուելինի տեքստերը և Բոբ Մարթինի ու Բեգուելինի գիրքը[6]։ 2019 թվականի ապրիլին Մերֆին հայտարարել է իր ծրագրերի մասին Նյու Յորքի Լոնգաքր թատրոնում բարեգործական ելույթի ընթացքում[7][8]։

2019 թվականի հունիսի 25-ին Մերիլ Սթրիփը, Ջեյմս Քորդենը, Էնդրյու Ռանելսը և Նիկոլ Քիդմանը հրավիրվել են չորս գլխավոր դերերը կատարելու համար[4][9]։ Արիանա Գրանդեն սկզբում նկարահանվել է Ալիսա Գրինի՝ Էմմայի հայտնի, բայց իր մեջ փակված ընկերուհու դերում։ Սակայն Sweetener World Tour-ի հետ առաջացած խնդիրների պատճառով Գրանդեն ստիպված է եղել լքել նախագիծը[10]։ Ջո Էլեն Փելմանը նույնպես ընտրվել է Էմմայի դերի համար համազգային լսումներից հետո[11][12][13]։ Այս նախագիծը առաջին ֆիլմն է Մերֆիի և Նեթֆլիքսի 300 միլիոն դոլարանոց պայմանագրի շրջանակներում և հինգերորդն՝ ընդհանրապես[4][14]։ 2020 թվականի հունվարի 25-ին Ակվաֆինան լքել է նախագիծը, և նրա փոխարեն Շելդոն Սափերսթեյնի դերը կատարել է Քևին Չեմբերլինը[3][15]։ Ֆիլմի նկարահանումներն սկսել են 2019 թվականի դեկտեմբերին։ 2020 թվականի մարտի 12-ին արտադրությունը կանգնեցվել է COVID-19 համավարակի պատճառով այն սպասելիքով, որ աշխատանքը շարուկավելու է ապրիլի կեսին[16]։

Թողարկում խմբագրել

«Ավարտական երեկոն» թողարկվելու է ՆԵթֆլիքսում 2020 թվականի վերջին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 The Prom (2020) - IMDb
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Ryan Murphy Sets Netflix 'Prom' Musical: Streep, Corden, Kidman, Ariana Grande, Awkwafina, Key, Rannells To Star». Deadline (անգլերեն). 2019 թ․ հունիսի 25. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Vlessing, Etan (2019 թ․ հունիսի 25). «Meryl Streep, Nicole Kidman Lead Cast for Ryan Murphy's 'The Prom' Movie at Netflix». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  5. «Meryl Streep, Nicole Kidman to Star in Ryan Murphy's 'The Prom' at Netflix». Variety. 2019 թ․ հունիսի 25. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
  6. Bryant, Kenzie (2018 թ․ հունիսի 13). «First Look: The Prom Will Bring Gay Teen Romantic Farce to Broadway This Fall». Vanity Fair (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  7. Gardner, Chris (2019 թ․ ապրիլի 9). «Ryan Murphy Sets Movie Adaptation of Broadway Musical 'The Prom' at Netflix». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  8. Peikert, Mark (2019 թ․ ապրիլի 9). «Broadway's The Prom to Become Netflix Movie Event». Playbill. ISSN 0551-0678. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  9. Friedlander, Whitney (2019 թ․ հունիսի 25). «Meryl Streep set to star in Ryan Murphy's all-star adaptation of 'The Prom'». CNN. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  10. Rossignol, Derrick. «Updated: Ariana Grande Will Not Be Involved In Netflix's Musical Adaptation Of 'The Prom'». Uproxx. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  11. Kerry Washington Joins Meryl Streep & Nicole Kidman In Ryan Murphy’s ‘The Prom’
  12. ‘The Prom’: Ryan Murphy Netflix Adaptation Adds ‘West Side Story’ Actress Ariana Debose
  13. ‘The Prom’: Ryan Murphy Sets Newcomer Jo Ellen Pellman For Lead As Netflix Film Adaptation Rounds Out Cast
  14. Daw, Stephen (2019 թ․ հունիսի 25). «Ryan Murphy Casts Meryl Streep, Nicole Kidman & More in Netflix's 'The Prom' Adaptation». Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  15. «The Prom». Production List. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.
  16. Ryan Murphy’s ‘The Prom’ Film Shuts Down Production Over Coronavirus Concerns

Արտաքին հղումներ խմբագրել