«Արգայլ» (անգլ.՝ Argylle), ռեժիսոր Մեթյու Վոնի սպասվող գեղարվեստական ֆիլմը։ Էլլի Քոնուեյի համանուն վեպի էկրանավորումն է։ Գլխավոր դերերում են Հենրի Քավիլը, Սեմ Ռոքուելլը, Բրայս Դալաս Հովարդը, Բրայան Քրենսթոնը և Դուա Լիպան։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2024 թվականի փետրվարի 2-ին, որից հետո ֆիլմը թողարկվելու է Apple TV+ հարթակով։

Արգայլ
անգլ.՝ Argylle
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, լրտեսական ֆիլմ, թրիլեր, վեպի էկրանավորում և ֆենթեզի ֆիլմ
Թվականփետրվարի 2, 2024[1][2], փետրվարի 1, 2024[3] և հունվարի 31, 2024
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄեթյու Վոն
ՊրոդյուսերԱդամ Բոհլինգ, Չեյսոն Ֆուքս, Դևիդ Ռեյդ և Մեթյու Վոն
Սցենարի հեղինակՉեյսոն Ֆուքս, Թերի Հեյս և Tammy Cohen?
ԴերակատարներԴուա Լիպա[4][5][6], Հենրի Քավիլ, Սեմ Ռոքուել, Բրայան Քրենսթոն, Բրայս Դալաս Հովարդ, Քեթրին Օ’Հարա, Սեմյուել Ջեքսոն, Ջոն Սինա, Արիանա ԴեԲոս, Ռոբ Դելանի, Չեյսոն Ֆուքս, Grecia De la Paz? և Ջին Լու
ՕպերատորՋորջ Ռիչմոնդ
ԵրաժշտությունԼորն Բելֆ
ՄոնտաժԼի Սմիթ
Նկարահանման վայրԼոնդոն
ԿինոընկերությունMarv Films
Տևողություն139 րոպե
Բյուջե200 000 000 $
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Պարզվում է, որ բեսթսելլեր դարձած լրտեսական վեպերի հեղինակը՝ ամնեզիայով տառապող համաշխարհային կարգի լրտես է։ Խաբելով իրեն, թե ինքը գրող է, նրա մահաբեր հմտությունները վերադառնում են հիշողությունների հետ միասին և նա սկսում է վրեժ լուծել այն ստվերային կազմակերպությունից, որի համար նախկինում աշխատել է, այսպես կոչված «Ստորաբաժանումը»[7]։

Դերերում խմբագրել

Արտադրություն և պրեմիերա խմբագրել

2021 թվականի հունիսին հայտնի է դարձել, որ Մեթյու Վոնը «Marv Films»-ի համար նկարահանելու է ֆիլմը[8]։ 2021 թվականի հուլիսին Ջեյսոն Ֆուքսը ընտրվել է որպես սցենարիստ՝ Էլլի Քոնուեյի 2022 թվականին լույս տեսած համանուն վեպի ադապտացիայի համար։ Դերասանական կազմում ներառված են եղել Հենրի Քավիլը, Սեմ Ռոքուելլը, Բրայս Դալաս Հովարդը, Բրայան Քրենսթոնը, Քեթրին Օ’Հարան, Ջոն Սինան և Սեմյուել Լ. Ջեքսոնը[9]։ Բրիտանացի երգչուհի Դուա Լիպան նույնպես նկարահանվել է ֆիլմում և գրել է սաունդթրեքը[10][11]։ Օգոստոսին ֆիլմի տարածման իրավունքը վաճառվել է Apple TV +-ին՝ 200 միլիոն դոլլարով[12]։ Սեպտեմբերին դերասանական կազմին միացել է նաև ԴեԲոուզը[13]։

Նկարահանումները սկսվել են Լոնդոնում 2021 թվականի օգոստոսին և կայացել են Եվրոպայի տարբեր վայրերում։ Ֆիլմի օպերատորը Ջորջ Ռիչմոնդն է[8][14][15]։ Նկարահանումների համար օգտագործվել են Գրինֆորդի, Պարկ Ռոյալի և Բովինգդոնի ստուդիաները։ Լոկացիոն նկարահանումները տեղի են ունեցել Հունաստանում և ԱՄՆ-ում[16]։

The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում Մեթյու Վոնը կատակով նշել է COVID-19 համաճարակը որպես պատճառ՝ աստղային դերասանական կազմի հետ աշխատելու համար[17]:: Նա ֆիլմը նկարագրել է որպես 1980-ականների մարտաֆիլմերի ձոն, ինչպիսիք են «Պինդ ընկույզը» և «Մահացու զենք»ը։ Երբ նրան հարցրել են Քավիլի դերակատարման մասին, նա ասել է, որ «Ինձ պետք էր մի մարդ, ով ծնվել էր Բոնդին խաղալու համար, Իսկ Հենրին հենց այդպիսին է։ Նա անկրկնելի կերպով կատարում է մարտաֆիլմերի հերոսի դեր։ Դա շատ է տարբերվում Kingsman-ից»[18]::

Ֆիլմը կինոթատրոններում թողարկվելու է 2024 թվականի փետրվարի 2-ին, իսկ ավելի ուշ ցուցադրվելու է Apple TV+-ով[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.ign.com/articles/argylle-henry-cavill-spy-thriller-2024-release-date
  2. Internet Movie Database — 1990.
  3. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  4. https://deadline.com/2021/07/henry-cavill-sam-rockwell-dua-lipa-bryan-cranston-samuel-jackson-john-cena-bruce-dallas-howard-new-movie-argylle-1234788568/
  5. https://www.instagram.com/p/CREnuHnsjEy/
  6. https://www.thenews.com.pk/latest/861756-dua-lipa-makes-her-acting-debut-in-film-argylle
  7. Katz, Brandon (2021 թ․ հուլիսի 7). «'Kingsman' Director Matthew Vaughn Assembles Cast for New Spy Thriller (Exclusive)». The Observer. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  8. 8,0 8,1 Marc, Christopher (2021 թ․ հունիսի 1). «Exclusive: Director Matthew Vaughn's Next Film Will Be 'Argyle' For Marv Films». The Ronin. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  9. Wiseman, Andreas (2021 թ․ հուլիսի 8). «Henry Cavill, Sam Rockwell, Bryce Dallas Howard, Bryan Cranston, Dua Lipa, Samuel L. Jackson, John Cena, Catherine O'Hara Set For New Matthew Vaughn Spy Franchise 'Argylle'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  10. «Dua Lipa to Make Acting Debut in All-Star Spy Thriller 'Argylle'». The Hollywood Reporter. 2021 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  11. Yossman, K.J. (2021 թ․ հուլիսի 8). «Henry Cavill, Samuel L. Jackson, Bryce Dallas Howard Among A-List Cast for Matthew Vaughn's Spy Thriller 'Argylle'». Variety. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  12. Kroll, Justin (2021 թ․ օգոստոսի 4). «Apple Lands Matthew Vaughn's Star-Studded Spy Film 'Argylle' In Massive Package Deal». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  13. Kit, Borys (2021 թ․ սեպտեմբերի 30). «Ariana DeBose Joins Henry Cavill in Matthew Vaughn's 'Argylle'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  14. Daniels, Nia (2021 թ․ օգոստոսի 23). «Henry Cavill begins UK shoot on Apple spy thriller Argylle, from Matthew Vaughn». Kemps Film and TV Production Services Handbook. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.
  15. Weintraub, Steve (2021 թ․ օգոստոսի 26). «John Cena on 'Vacation Friends,' Balancing the Crazy with Heart, and Matthew Vaughn's Spy Movie 'Argylle'». Collider. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.
  16. «issue one thousand two hundred sixty-one» (PDF). Production Weekly. 2021 թ․ օգոստոսի 26. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
  17. Davids, Brian (2021 թ․ դեկտեմբերի 24). «Matthew Vaughn on The King's Man, the Future of Kingsman and Reuniting with Henry Cavill». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 26-ին.
  18. Hibberd, James (2021 թ․ նոյեմբերի 10). «Why Henry Cavill Basically Already Is James Bond». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին.
  19. Rebecca Rubin (2023 թ․ հունիսի 15). «Matthew Vaughn's 'Argylle' Sets 2024 Theatrical Release Date». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.