Անդերս Լաուտրուպ Դրեյեր (դան․՝ Anders Laustrup Dreyer, մայիսի 2, 1998(1998-05-02)[1][2], Bramming, Ribe County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, «Անդերլեխտ» ակումբի և Դանիայի հավաքականի կիսապաշտպան։

Անդերս Դրեյեր
դան․՝ Anders Laustrup Dreyer
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 2, 1998(1998-05-02)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Bramming, Ribe County, Դանիա
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

«Բրամինգ» և «Էսբյերգ» ակումբների սան է: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ռանդերսի» դեմ խաղում «Էսբյերգ» ակումբի կազմում իր նորամուտն է նշել Դանիայի Սուպերլիգայում[3]։ Ապրիլի 22-ին «Հորսենսի» դեմ խաղում Անդերսն իր առաջին գոլն է խփել «Էսբյերգի» կազմում[4]։ Մրցաշրջանի արդյունքներով ակումբը դուրս է մնացել առաջին դիվիզիոնից, սակայն Դրեյերը մնացել է թիմում և մեկ տարի անց, դառնալով լավագույն ռմբարկու, օգնել է նրան վերադառնալ էլիտա: 2018 թվականի ամռանը տեղափոխվել է անգլիական «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»[5], որտեղ փորձաշրջան անցնելու համար սկսել է հանդես գալ պահեստայինների կազմում:

2019 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է շոտլանդական «Սենտ Միրեն»[6]։ Հունվարի 27-ին «Հիբերնիանի» դեմ խաղում իր նորամուտն է նշել Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում[7]։ Ապրիլի 6-ին «Համիլթոն Ակադեմիկալի» դեմ խաղում Անդերսն իր միակ գոլն է խփել «Սենտ Միրենի» կազմում[8]։

2019 թվականի օգոստոսին վարձավճարով տեղափոխվել է հոլանդական «Հերենվեն»[9]։ Օգոստոսի 31-ին Սիտարդի «Ֆորտունայի» դեմ խաղում նորամուտն է նշել Էրեդիվիզիում[10]։ Դեկտեմբերի 8-ին «Վալվեյկի» դեմ խաղում Անդերսն իր առաջին գոլն է խփել «Հերենվենի» կազմում[11]։ 2020 թվականի սկզբին Դրեյերը վերադարձել է հայրենիք՝ 4 տարվա պայմանագիր կնքելով «Միդտյուլան» ակումբի հետ[12]։ Փետրվարի 17-ին «Լինգբյուի» դեմ խաղում նորամուտը նշել է նոր թիմում[13]։ Նույն խաղում Անդերսն իր առաջին գոլը խփել է «Միդտյուլանի» կազմում։ Նույն թվականին դարձել է Դանիայի չեմպիոն։ Չեմպիոնների լիգայի շվեյցարական «Յանգ Բոյզի»[14], Պրահայի «Սպարտայի»[15] Ամստերդամի «Այաքսի»[16] դեմ խաղերում Դրեյերը երեք գոլ է խփել։

2021 թվականի օգոստոսին տեղափոխվել է Կազանի «Ռուբին»[17]՝ ստորագրելով հնգամյա պայմանագիր: 2021 թվականի սեպտեմբերի 13-ին «Ուրալի» դեմ խաղում նորամուտն է նշել ՌՊԼ-ում[18]։ Նույն խաղում հեթ-տրիկ է արել՝ իր առաջին գոլերը խփելով «Ռուբինի» կազմում[19]։ 2022 թվականի մարտին պայմանագրի դադարեցումից հետո[20] վերադարձել է «Միդտյուլան»։ 2023 թվականի հունվարի 13-ին Դրեյերին 4,25 միլիոն եվրոյով գնել է բելգիական «Անդերլեխտ» ակումբը[21]։

Կարիերա հավաքականում

2019 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Դրեյերը Իտալիայում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում մասնակցել է Սերբիայի հավաքականի դեմ հանդիպմանը[22]։

2021 թվականին Դրեյերը Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Հունգարիայում և Սլովենիայում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մրցույթի ժամանակ խաղացել է Ֆրանսիայի[23], Իսլանդիայի[24], Գերմանիայի[25] և Ռուսաստանի հավաքականների դեմ խաղերին[26]։ Ֆրանսիացիների և ռուսների դեմ մենամարտերում Անդերսը դարձել է մեկական գոլի հեղինակ:

2021 թվականի նոյեմբերի 12-ին Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Դրեյերը նորամուտն է նշել է Դանիայի ազգային հավաքականում[27]։

Ձեռքբերումներ

Ակումբային
  «Միդթյուլլան»
  • Դանիայի Սուպերլիգայի գավաթակիր՝ 2019/20
  • Դանիայի գավաթի գավաթակիր՝ 2021/22
Անհատական
  • Դանիայի առաջին դիվիզիոնի լավագույն ռմբարկու (18 գնդակ)՝ 2017/18

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Эсбьерг VS. Раннерс 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017-04-02. Արխիվացված է օրիգինալից 2017-10-25-ին. Վերցված է 2019-07-06-ին.
  4. «Хорсенс VS. Эсбьерг 1:3» (անգլերեն). soccerway.com. 2017-04-22. Արխիվացված է օրիգինալից 2017-06-05-ին. Վերցված է 2019-07-06-ին.
  5. «Så er det på plads: Anders Dreyer skifter til Brighton». jv.dk. 2018-08-07. Արխիվացված է օրիգինալից 2018-09-30-ին. Վերցված է 2019-07-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Anders Dreyer: St Mirren sign Brighton & Hove Albion winger on loan». BBC Sport. 2019-01-26. Արխիվացված է օրիգինալից 2019-01-27-ին. Վերցված է 2019-07-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Сент-Миррен VS. Хиберниан 1:3» (անգլերեն). soccerway.com. 2019-01-27.
  8. «Гамильтон Академикал VS. Сент-Миррен 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019-04-06. Արխիվացված է օրիգինալից 2019-08-12-ին. Վերցված է 2019-07-06-ին.
  9. «sc Heerenveen verwelkomt Anders Dreyer» (հոլանդերեն). sc-heerenveen.nl. Արխիվացված է օրիգինալից 2019-08-25-ին. Վերցված է 2019-08-23-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Херенвен VS. Фортуна Ситтард 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019-08-31. Արխիվացված է օրիգինալից 2021-09-17-ին. Վերցված է 2021-09-17-ին.
  11. «Валвейк VS. Херенвен 1:3» (անգլերեն). soccerway.com. 2019-12-08. Արխիվացված է օրիգինալից 2021-09-17-ին. Վերցված է 2021-09-17-ին.
  12. «Anders Dreyer skifter til FC Midtjylland». FC Midtjylland. 2020-01-06. Արխիվացված է օրիգինալից 2020-01-14-ին. Վերցված է 2020-01-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Мидтьюлланн VS. Люнгбю 2:0» (անգլերեն). soccerway.com. 2020-02-17. Արխիվացված է օրիգինալից 2020-01-14-ին. Վերցված է 2021-09-17-ին.
  14. «Мидтьюлланн VS. Янг Бойз 3:0» (անգլերեն). soccerway.com. 2020-09-16. Արխիվացված է օրիգինալից 2020-09-22-ին. Վերցված է 2021-09-17-ին.
  15. «Мидтьюлланн VS. Спарта Прага 4:1» (անգլերեն). soccerway.com. 2020-09-30. Արխիվացված է օրիգինալից 2021-06-29-ին. Վերցված է 2021-09-17-ին.
  16. «Мидтьюлланн VS. Аякс Амстердам 1:2» (անգլերեն). soccerway.com. 2020-11-03. Արխիվացված է օրիգինալից 2021-02-26-ին. Վերցված է 2021-09-17-ին.
  17. «Андерс Дрейер — в «Рубине»» (ռուսերեն). rubin-kazan.ru. Արխիվացված է օրիգինալից 2021-08-28-ին. Վերցված է 2021-08-28-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Рубин VS. Урал 4:0» (անգլերեն). soccerway.com. 2021-09-13. Արխիվացված է օրիգինալից 2021-09-17-ին. Վերցված է 2021-09-17-ին.
  19. «Футбол. «Рубин» разгромил «Урал». Дебютант Дрейер оформил хет-трик, забив один из голов пяткой». news.sportbox.ru (ռուսերեն). 2021-09-13. Արխիվացված է օրիգինալից 2021-11-21-ին. Վերցված է 2021-11-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2022-03-13-ին. Վերցված է 2022-03-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. «Anderlecht køber Anders Dreyer». Արխիվացված է օրիգինալից 2023-01-12-ին. Վերցված է 2023-01-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. «Дания (до 21) VS. Сербия (до 21) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2019-06-23. Արխիվացված է օրիգինալից 2019-07-05-ին. Վերցված է 2019-07-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. «Франция (до 21) VS. Дания (до 21) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2021-03-25. Արխիվացված է օրիգինալից 2021-10-26-ին. Վերցված է 2021-10-28-ին.
  24. «Исландия (до 21) VS. Дания (до 21) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021-03-28. Արխիվացված է օրիգինալից 2021-10-26-ին. Վերցված է 2021-10-28-ին.
  25. «Дания (до 21) VS. Германия (до 21) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2021-05-31. Արխիվացված է օրիգինալից 2021-10-26-ին. Վերցված է 2021-10-28-ին.
  26. «Дания (до 21) VS. Россия (до 21) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2021-03-31. Արխիվացված է օրիգինալից 2021-10-26-ին. Վերցված է 2021-10-28-ին.
  27. «Дания VS. Фарерские острова 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021-11-12. Արխիվացված է օրիգինալից 2021-11-18-ին. Վերցված է 2021-11-18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդերս Դրեյեր» հոդվածին։