Նիկոլա Ռիցոլի
Նիկոլա Ռիցոլի (իտալ.՝ Nicola Rizzoli, հոկտեմբերի 5, 1971, Միրանդոլա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլային մրցավար։ 2002-2017 թվականներին Իտալիայի բարձրագույն լիգայի հանդիպումների մրցավար: 2007-2017 թվականներին եղել է ՖԻՖԱ-ի մրցավար։ Ընդգրկված է ՈւԵՖԱ-ի էլիտար մրցավարների կատեգորիայում։ Դատավարությունից ազատ ժամանակ աշխատում է որպես ճարտարապետ։ Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ի մրցավարներից մեկը[1]։
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 5, 1971 (52 տարեկան) | ||
Ծննդավայր | Միրանդոլա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիա | ||
Հասակ | 178 սանտիմետր | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարիերա
2002 թվականին Ռիցոլին դատել է Իտալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի առաջին հանդիպումը «Վենեցիա» և Պերուջա ակումբների միջև (0:2): Իր առաջին միջազգային հանդիպումը անցկացրել է 2008 թվականին՝ «Սպորտինգ»-«Բազել» (2:0) հանդիպման ժամանակ: Դատել է Չեռնոգորիայի և Չեխիայի հավաքականների միջև Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ին մասնակցելու իրավունքի համար անցումային հանդիպումը, որն ավարտվել է 0:1 հաշվով։
2011-2017 թվականներին յոթ անգամ անընդմեջ ճանաչվել է Իտալիայի լավագույն ֆուտբոլային մրցավար[2]: Միջինը մեկ խաղում ներկայացնում է 4․35 դեղին և 0․12 կարմիր քարտ (տվյալները 2012 թվականի փետրվարի դրությամբ)[3]:
Լեհաստանում և Ուկրաինայում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ի եզրափակիչ մրցաշարի դատավորներից մեկն է եղել։
2013 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Բորուսիա»-«Բավարիա» հանդիպման մրցավար էր։
Նիկոլա Ռիցոլին դատել է Գերմանիայի և Արգենտինայի միջև 2014 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը՝ այդպիսով դառնալով պատմության մեջ երրորդ իտալացին (Սերջիո Գոնելլայից և Պիերլուիջի Կոլինայից հետո), որը սպասարկել է գլխավոր ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչը
2013 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Բորուսիա»-«Բավարիա» հանդիպման մրցավարն էր։
Նիկոլա Ռիցոլին եղել 2014 թվականի Աշխարհի գավաթի եզրափակչի Գերմանիայի-Արգենտինա հանդիպման մրցավարը՝ այդպիսով դառնալով պատմության մեջ երրորդ իտալացին (Սերխիո Գոնելից և Պիեռլուիջի Կոլինայից հետո), որը սպասարկում է ֆուտբոլային խոշոր մրցաշարի եզրափակիչը[4]։
2014 և 2015 թվականներին երկու տարի անընդմեջ ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան Ռիցոլիին շնորհել է աշխարհի լավագույն մրցավարի կոչումը[5][6]։
Եղել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016-ի մրցավարներից մեկը, որտեղ դատել է Ռուսաստանի և Անգլիայի հավաքականների միջև հանդիպումը, ինչպես նաև Գերմանիայի և Ֆրանսիայի թիմերի միջև կիսաեզրափակիչը: ՈՒԵՖԱ-ն իտալացուն ճանաչել է այս մրցաշարի լավագույն մրցավար[4]։
2017 թվականի հուլիսին Ռիցոլին ավարտել է ֆուտբոլային մրցավարի կարիերան, թեև կանոնների համաձայն՝ կարող էր այն շարունակել ևս մեկ տարի, և նշանակվել է Իտալիայի բարձրագույն խմբի առաջնության մրցավարական կորպուսի կառավարիչ[7]։
Ծանոթագրություններ
- ↑ «Referees & Assistant referees for the 2014 FIFA World Cup» (PDF). FIFA. 14 января 2014. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-01-16-ին. Վերցված է 2014-05-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Gran Cala' del Calcio 2011: Rizzoli premiato miglior arbitro». Արխիվացված է օրիգինալից 2013-11-03-ին. Վերցված է 2012-02-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Profilo dell'arbitro Nicola Rizzoli — transfermarkt.it». Արխիվացված է օրիգինալից 2013-12-17-ին. Վերցված է 2012-02-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 36 (օգնություն) - ↑ 4,0 4,1 «Никола Риццоли признан лучшим арбитром Евро-2016». sportarena.com. 9 ноября 2016. Վերցված է 08-12-2016-ին.
- ↑ Ley, Robert (5 января 2015). «THE WORLD'S BEST REFEREE 2014». IFFHS. Արխիվացված է օրիգինալից 2015-01-06-ին. Վերցված է 03-07-2016-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «The World's Best Referee 2015». IFFHS. 4 января 2016. Արխիվացված է օրիգինալից 2016-01-07-ին. Վերցված է 03-07-2016-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Official: Rizzoli new Serie A designator». Football Italia. 4 июля 2017. Արխիվացված է օրիգինալից 2018-11-22-ին. Վերցված է 22-11-2018-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Ռիցոլի» հոդվածին։ |