Երիտասարդության էստաֆետ
Երիտասարդության էստաֆետ ( սերբոխորվաթերեն և սլովեներեն՝ Štafeta mladosti (կիրիլիցա՝ Штафета младости), մակեդոներեն՝ Штафета на младоста, ալբաներեն՝ Stafeta e Rinise), խորհրդանշական էստաֆետ (փոխանցումավազք), որն անցկացվում էր Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետությունում ամեն տարի։ Էստաֆետում փոխանցում էին հատուկ քանդակված էստաֆետային փայտիկներ Յոսիպ Բրոզ Տիտոյի ծննդյան օրվա խոստումով, իբր Հարավսլավիայի բոլոր երիտասարդներից[1][2]։ Մրցավազքը սովորաբար սկսվում էր Տիտոյի ծննդավայր Կումրովեցում և անցնում էր երկրի բոլոր խոշոր քաղաքներով և բնակավայրերով: Այն ավարտվում էր Բելգրադում՝ Պարտիզան մարզադաշտում՝ մայիսի 25-ին՝ Տիտոյի պաշտոնական ծննդյան օրը[3] և ազգային տոն՝ Երիտասարդության օրը։
Բելգրադի Պարտիզան մարզադաշտ մոտ գտնվող էստաֆետ վազողների հուշարձանը։ |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c8/House_of_Flowers_%28DSC04416%29.jpg/220px-House_of_Flowers_%28DSC04416%29.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/28/Republi%C5%A1ka_%C5%A1tafeta_mladosti_je_krenila_iz_%C5%A0entilja%2C_mimo_Pesnice_in_skozi_Ko%C5%A1ake_do_Maribora_1960.jpg/220px-Republi%C5%A1ka_%C5%A1tafeta_mladosti_je_krenila_iz_%C5%A0entilja%2C_mimo_Pesnice_in_skozi_Ko%C5%A1ake_do_Maribora_1960.jpg)
Առաջին էստաֆետը տեղի է ունեցել 1945 թվականին, իսկ որպես ազգային տոն պաշտոնականացվել է 1957 թվականին։ Այն շարունակվե
լ է 1980 թվականին Տիտոյի մահից հետո և վերջին անգամ անցկացվել է 1988 թվականին[2]։
1987 թվականին էստաֆետին վերաբերող հաղթող պաստառի դիզայնը ազգային սկանդալ է առաջացրել, քանի որ պարզվել է, որ այն հիմնված էր նացիստական քարոզչական պաստառի վրա[1][4][5][6]։ Հեղինակը՝ Neue Slowenische Kunst-ի դիզայներական բաժինը, ներկայացրել էր դիզայնը՝ Տիտոյի անձի պաշտամունքի դեմ բողոքելու նպատակով, որի հիմնական մասն էր կազմում էստաֆետը: Հարավսլավիայի պետության աճող ճգնաժամի հետ մեկտեղ, համարվում է, որ այս սկանդալը զգալիորեն նպաստել է Էստաֆետներըը դադարեցնելու որոշման կայացմանը:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Maja Mikula. "Virtual Landscapes of Memory(չաշխատող հղում)". Information, Communication and Society. 6(2003):169-186. (needs subscription) (չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 "Relay Baton and the Day of Youth" NSKSTATE.COM.
- ↑ Although Tito's birthday was celebrated on May 25, he was in all probability born on May 7.
- ↑ "Poster Scandal - Youth Day" NSKSTATE.COM.
- ↑ Regina Hackett. "Slovenian art collective is adept at working politics and art". Seattle Post-Intelligencer, Friday, November 19, 2004.
- ↑ Bartolj, Jaka (12 August 2014). «A Slovenian poster challenged Yugoslavia's Communist orthodoxy». Radiotelevizija Slovenija.