Երիտասարդության էստաֆետ

Երիտասարդության էստաֆետ ( սերբոխորվաթերեն և սլովեներեն՝ Štafeta mladosti (կիրիլիցա՝ Штафета младости), մակեդոներեն՝ Штафета на младоста, ալբաներեն՝ Stafeta e Rinise), խորհրդանշական էստաֆետ (փոխանցումավազք), որն անցկացվում էր Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետությունում ամեն տարի։ Էստաֆետում փոխանցում էին հատուկ քանդակված էստաֆետային փայտիկներ Յոսիպ Բրոզ Տիտոյի ծննդյան օրվա խոստումով, իբր Հարավսլավիայի բոլոր երիտասարդներից[1][2]։ Մրցավազքը սովորաբար սկսվում էր Տիտոյի ծննդավայր Կումրովեցում և անցնում էր երկրի բոլոր խոշոր քաղաքներով և բնակավայրերով։ Այն ավարտվում էր Բելգրադում՝ Պարտիզան մարզադաշտում՝ մայիսի 25-ին՝ Տիտոյի պաշտոնական ծննդյան օրը[3] և ազգային տոն՝ Երիտասարդության օրը։

Երիտասարդության էստաֆետ
Բելգրադի Պարտիզան մարզադաշտ մոտ գտնվող էստաֆետ վազողների հուշարձանը։ Խմբագրել Wikidata
Էստաֆետ Խմբագրել Wikidata
Ստեղծում1945 Խմբագրել Wikidata
ԵրկիրՀարավսլավիա Խմբագրել Wikidata
Տարբեր կազմակերպությունների և խմբերի կողմից ուղարկված էստաֆետային փայտիկները Տիտոյին Ծաղիկների տանը (Հարավսլավիայի թանգարանում), Դեդինյե, Բելգրադ:
Երիտասարդական էստաֆետը Սլովենիայում (1960)

Առաջին էստաֆետը տեղի է ունեցել 1945 թվականին, իսկ որպես ազգային տոն պաշտոնականացվել է 1957 թվականին։ Այն շարունակվե

լ է 1980 թվականին Տիտոյի մահից հետո և վերջին անգամ անցկացվել է 1988 թվականին[2]։

1987 թվականին էստաֆետին վերաբերող հաղթող պաստառի դիզայնը ազգային սկանդալ է առաջացրել, քանի որ պարզվել է, որ այն հիմնված էր նացիստական քարոզչական պաստառի վրա[1][4][5][6]։ Հեղինակը՝ Neue Slowenische Kunst-ի դիզայներական բաժինը, ներկայացրել էր դիզայնը՝ Տիտոյի անձի պաշտամունքի դեմ բողոքելու նպատակով, որի հիմնական մասն էր կազմում էստաֆետը։ Հարավսլավիայի պետության աճող ճգնաժամի հետ մեկտեղ, համարվում է, որ այս սկանդալը զգալիորեն նպաստել է Էստաֆետներըը դադարեցնելու որոշման կայացմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Maja Mikula. "Virtual Landscapes of Memory(չաշխատող հղում)". Information, Communication and Society. 6(2003):169-186. (needs subscription) (չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 "Relay Baton and the Day of Youth" NSKSTATE.COM.
  3. Although Tito's birthday was celebrated on May 25, he was in all probability born on May 7.
  4. "Poster Scandal - Youth Day" NSKSTATE.COM.
  5. Regina Hackett. "Slovenian art collective is adept at working politics and art". Seattle Post-Intelligencer, Friday, November 19, 2004.
  6. Bartolj, Jaka (2014 թ․ օգոստոսի 12). «A Slovenian poster challenged Yugoslavia's Communist orthodoxy». Radiotelevizija Slovenija.