Հարավսլավիայի թանգարան

պատմության թանգարան Բելգրադում
12:34, 11 Ապրիլի 2024 տարբերակ, Beko (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հարավսլավիայի թանգարան ( սերբ.՝ Музеј Југославије) հանրային պատմության թանգարան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Այն ներկայացնում է Հարավսլավիայի թագավորության և Սոցիալիստական Հարավսլավիայի ժամանակաշրջանը, ինչպես նաև Յոսիպ Բրոզ Տիտոյի կյանքը: Թանգարանի շենքերից մեկում՝ Ծաղիկների տանն է գտնվում Տիտոյի գերեզմանը։

Հարավսլավիայի թանգարան
Տեսակթանգարան և մշակութային կառույց
Երկիր Սերբիա
ՏեղագրությունԲելգրադ
ՎայրԲելգրադ
Կազմված էԾաղիկների տուն
ՀասցեМихаила Мике Јанковића 6
Հիմնադրվել է1996
Կայքmij.rs(սերբ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը Սերբիայի ամենաշատ այցելվող թանգարանն է՝ տարեկան ունի 120,000 այցելու:

Պատմություն

 
Ծաղիկների տուն, Հարավսլավիայի թանգարանի մի մասը

Թանգարանը փոխել է իր անվանումը 2016 թվականին՝ Հարավսլավիայի պատմության թանգարանից դառնալով Հարավսլավիայի թանգարան[1]։ Թանգարանային համալիրը ներառում է երեք շենք՝ 5253 մ 2 ընդհանուր մակերեսով, տեղակայված 3,2 հա այգում[2]։

«Յոսիպ Բրոզ Տիտո» հուշահամալիր

Բոլոր երեք շենքերը, որոնք կազմում են Հարավսլավիայի թանգարանը, նախկինում եղել են «Յոսիպ Բրոզ Տիտոյի» հիշատակի կենտրոնի մաս։

Մայիսի 25-ի թանգարանը բացվել է 1962 թվականի մայիսի 25-ին։ Այն կառուցել է Բելգրադի քաղաքապետարանը՝ որպես նվեր Հարավսլավիայի նախագահ Յոսիպ Բրոզ Տիտոյին նրա 70-ամյակի կապակցությամբ։ Այս թանգարանը օգտագործվել է նվերների ցուցադրության համար, որոնք Տիտոն ստացել է մինչև 1962 թվականը։ Այս թանգարանում ցուցադրվում է երիտասարդական էստաֆետների հատուկ հավաքածու: 1982 թվականի նոյեմբերի 16-ին հիմնադրվել է «Յոսիպ Բրոզ Տիտոյի» հիշատակի կենտրոնը և մայիսի 25-ի թանգարանը դարձել է կենտրոնի մի մասը։ Հիշատակի կենտրոնը ներառում է մի քանի շենքեր և հաստատություններ, որոնք գտնվում են հիմնականում Բելգրադում, բայց նաև Հարավսլավիայի այլ մասերում (կենտրոնի մի մասն է Տիտոյի ծնված տունը Կումրովեցում): Ծաղիկների տունը, որտեղ թաղված է Տիտոն, նույնպես Հիշատակի կենտրոնի մասն է: Շենքերի մեծ մասը, որոնք կազմում են Հիշատակի կենտրոնը, գտնվում են Բելգրադի Դեդինյե թաղամասի նույն այգում: 1984 թվականին բացվել է Հուշահամալիրի շենքը՝ որպես մայիսի 25-ի թանգարանի շենքի կցամաս։ Հիշատակի հավաքածուն ցուցադրում է Տիտոյի մեդալներն ու շքանշանները և նրա անձնական իրերը[3]:

 
Ցուցադրված Յոսիպ Բրոզ Տիտոյի անձնական գրասեղանը

Հին թանգարանի շենքն այդպես է կոչվել մայիսի 25-ի թանգարանի (նոր թանգարանի) բացումից հետո: Այն ցուցադրում է ներկայացնում է Հարավսլավիայի մշակույթը, ազգագրությունը ներկայացնող թանգարանային նմուշներ[4]:

Իր մահից հետո՝ 1980 թվականի մայիսի 4-ին, Յոսիպ Բրոզ Տիտոյին թաղել են Ծաղիկների տանը, որը տեղադրված էր Հիշատակի կենտրոնի տարածքում: Կենտրոնն ունի ավելի քան 75,000 իրերի հավաքածու, որոնք պատկերում են Հարավսլավիայի պատմությունը ողջ 20-րդ դարում՝ հատուկ շեշտադրումով հենց Տիտոյի կյանքին և գործունեությանը[5]: Այնտեղ նաև պահվում է նվերների մեծ հավաքածու, որոնք Տիտոն ստացել էր իր նախագահության տարիներին օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ բազմաթիվ այցելությունների ընթացքում: Ցուցանմուշները հետագայում ներառել են բազմաթիվ աշխարհահռչակ նկարիչների գործեր, ինչպիսիք են Յան Գրիգյերը, Կլոդ Ժոզեֆ Վերնետը, Ֆերդինանդ Գեորգ Վալդմյուլերը, այդ թվում՝ Ֆրանցիսկո Գոյայի Los Caprichos- ի բնօրինակ տպագրությունները, Գերբրանդ վան դեն Էքխաութը և շատ ուրիշներ[6]:

Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության փլուզումից հետո գրեթե մեկ տասնամյակ ամբողջ համալիրը՝ դամբարանն ու թանգարանը փակեն եղել հանրության համար, իսկ զինվորական պահակախումբը ընդմիշտ հեռացվել է: Համալիրն այժմ կրկին խոշոր զբոսաշրջային գրավչություն է: Շատ մարդիկ այցելում են այդ վայրը որպես «ավելի լավ ժամանակների» սրբավայր, հատկապես մայիսի 25-ին (Յոսիպ Բրոզ Տիտոյի ծննդյան պաշտոնական ամսաթիվը):

Հարավսլավիայի ժողովուրդների հեղափոխության թանգարան

Հարավսլավիայի ժողովուրդների հեղափոխության թանգարանը հիմնադրվել է 1959 թվականին Հարավսլավիայի կոմունիստների լիգայի կենտրոնական կոմիտեի կողմից։ Թանգարանի շենքի կառուցումը սկսվել է միայն 1978 թվականին Նոր Բելգրադում Սերբիայի պալատի և Ուշչե աշտարակի միջև։ Նախատեսվում էր շենքը բացել 1981 թվականին՝ հեղափոխության 40-ամյակին, սակայն այն այդպես էլ չավարտվեց։ Անավարտ կառույցը կանգնած է լքված և զբաղեցված է մի քանի տասնյակ անօթևաններով[7]։

Հարավսլավիայի պատմության թանգարան

Թանգարանը հիմնադրվել է 1996 թվականին Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից՝ որպես Հարավսլավիայի պատմության թանգարան՝ փոխարինելու նախկին երկու հաստատություններին. «Յոսիպ Բրոզ Տիտոյի» հիշատակի կենտրոնին և Հարավսլավիայի ժողովուրդների հեղափոխության թանգարանին[8]։ Նորաստեղծ թանգարանը պարունակում է հավաքածուներ ինչպես «Յոսիպ Բրոզ Տիտոյի» հուշահամալիրից, այնպես էլ Հարավսլավիայի ժողովուրդների հեղափոխության թանգարանից։

Ծանոթագրություններ

  1. «About the Museum».
  2. «Museum of Yugoslavia». www.rhiz.eu. Վերցված է 2010-04-05-ին.
  3. Erceg-Sarajčić, G. (1989).
  4. Erceg-Sarajčić, G. (1989).
  5. «Museum of Yugoslavia». www.rhiz.eu. Վերցված է 2010-04-05-ին.
  6. Terra Noticias Terra Actualidad - EFE. «Hallan un grabado de Goya en la casa de Tito y Milosevic en Belgrado». Actualidad.terra.es. Վերցված է 2010-03-10-ին.
  7. «Temelji Muzeja Revolucije naroda i narodnosti Jugoslavije – Blok 13, Novi Beograd». Վերցված է 20 July 2017-ին.
  8. «Osnivači». Museum of Yugoslavia. Վերցված է 20 July 2017-ին.