Կապրիչոս (իսպ.՝ Los Caprichos, բառացի` քմահաճություն), Ֆրանցիսկո Գոյայի օֆորտների շարք (ավարտին է հասցվել 1799 թվականին)։ Սատիրա է քաղաքական, սոցիալական և կրոնական կարգերի թեմայով։ Շարքի ամենահայտնի աշխատանքը «Բանականության քունը հրեշներ է ծնում» օֆորտն է։

Կապրիչոս
տեսակփորագրանկարների շարք
նկարիչՖրանցիսկո Գոյա
տարի1799
ուղղությունռոմանտիզմ
Ծանոթագրություններ
 Los Caprichos Վիքիպահեստում

Անհրաժեշտություն չկա զգուշացնելու հասարակությանը, որ բոլորովին էլ անգիտակ չէ արվեստի նկատմամբ, որ այս շարքի ոչ մի կոմպոզիցիայում նկարիչը նկատի չի ունեցել ինչ-որ առանձին անհատի։ Իսկապես, տաղանդավոր մարդը բավական կճնշվեր այսպիսի խնդրի դեպքում, և միջոցները, որոնցով օգտվում են նմանակման արվեստի տեսակները, վատ կիրառում կընդունեին։

Գեղանկարչությունը, ինչպես և պոեզիան, ունիվերսալ տարբերակից ընդունում է այն, ինչն առավել հարմար է համարում իր նպատակների համար, մտացածին մեկ կերպարում միավորում է հանգամանքները, գծերը, որ բնությունը բաժանել է շատերի միջև, և նրանց արվեստային միավորումից ստացվում է այն երջանիկ նմանակումը, ինչի համար վարպետին ստեղծագործող են հռչակում, ոչ թե ստրկամիտ նմանակող։

Վաճառվում է Դեսենգանյո փողոցի 1-ին տանը, օծանելիքի կրպակում 80 արտանկարված շարքի համար 320 ռեալով[1]։

Ցանկ խմբագրել

Ցանկը կազմված է այն հերթականությամբ, որը սովորաբար ներկայացվում է արվեստագիտական գրականության մեջ։

Պատկեր Անվանում Իսպաներեն անվանում Նկարագրություն
1   «Ֆրանցիսկո Գոյա և Լուսիենտես, նկարիչ» Francisco Goya y Lucientes, Pintor
2   «Նրանք ասում են` այո և ձեռք են մեկնում առաջին իսկ հանդիպածին» El sí pronuncian y la mano alargan al primero que llega Թեթևությունը, որով որոշ կանայք համաձայնում են ամուսնանալ, բացատրվում է նախկինից ավելի ազատ ապրելու նրանց հույսով[2]։
3   «Հրե՜շն է գալիս» Que viene el coco Կործանող սխալ նախնական դաստիարակության մեջ. երեխայի մոտ վախ են ներշնչում գոյություն չունեցող ուժերի նկատմամբ` ստիպելով նրան վախենալ դրանից ավելի շատ, քան հորից։
4   «Մայրիկի բալիկ» El de la Rollona Անփույթ դաստիարակություն. խրախուսումն ու երես տալը երեխաներին դարձնում են քմահաճ, համառ, ժլատ, անտանելի։ Մեծանալով նրանք տհաս են դառնում։ Այդպիսին է և այս «մայրիկի բալիկը»։
5   «Մեկը մյուսին արժանի է» Tal para cual Քիչ վեճեր չեն եղել այն բանի շուրջ, թե ովքեր են ավելի վատ` կանա՞յք, թե՞ տղամարդիկ. արատները գալիս են երկուսի սխալ դաստիարակությունից։ Տղամարդկանց անառակությունը հանգեցնում է կանանց այլասերմանը։ Այս նկարում կինը նույնքան անմիտ է, որքան նրա հետ զրուցող պճնամոլը. նրանք արժանի են մեկը մյուսին։
6   «Ոչ ոք ոչ ոքի չի ճանաչում» Nadie se conoce Լույսը նույն դիմակահանդեսն է։ Դեմքը, հագուստը, ձայնը. ամեն ինչ շինծու է։ Բոլորն ուզում են երևալ ոչ այն, ինչ կան իրականում։ Բոլորը խաբում են իրար, ոչ մեկին չես ճանաչի։
7   «Նա նույնիսկ չի նայում նրա վրա» Ni así la distingue Իսկ ինչպե՞ս ճանաչի նրան։ Որպեսզի նրան ինչպես հարկն է ճանաչի, լորնետը բավարար չէ։ Հարկավոր է առողջ բանականություն և կենսափորձ. հենց դա էլ չի չունի մեր թշվառը։
8   «Նրան առևանգեցին» ¡Que se la llevaron! Կինը, որն իրեն դրսևորել չգիտի, հայտնվում է առաջին պատահածի իշխանության տակ։ Իսկ երբ ադեն ոչինչ անել հնարավոր չէ, զարմանում է, որ իրեն առևանգել են։
9   «Տանտալոս» Tántalo Եթե նա լիներ ավելի ուսյալ և պակաս պնդերես, ապա աղջիկը կարող էր և վերակենդանանալ։
10   «Սեր և մահ» El amor y la muerte Ահա Կալդերոնի ոճով սիրեկան. չկարողանալով ծիծաղել հակառակորդի վրա` նա մահանում է սիրելիի գրկում և կորցնում նրան իր իսկ անմտության պատճառով։ Չի կարելի չափից դուրս շատ մերկացնել սուրը։
11   «Անցնենք գործի, պարոնա'յք» Muchachos al avío Նրանց դեմքերն ու հագուստը խոսում են իրենց փոխարեն։
12   «Ատամների որս» A caza de dientes Կախվածի ատամները հրաշալի միջոց են կախարդության համար, առանց դրանց խելամիտ բան չես անի։ Ափսոս, որ հասարակ մարդիկ հավատում են դրան։
13   «Տաք է» Están calientes Նրանք այնքան են շտապում կուլ տալ, որ ուտելիքը եռման կլանում են։ Հաճույքների մեջ ևս անհրաժեշտ են չափավորություն ու զսպվածություն։
14   «Ինչպիսի՜ զոհ» ¡Qué sacrificio! Ինչպես երևում է, փեսացուն ամենահամակրելիներից չէ, սակայն նա հարուստ է, և դժբախտ աղջկա ազատության գնով նրա ընտանիքը գնում է իր բարեկեցությունը։
15   «Բարի խորհուրդներ» Bellos consejos Խորհուրդներն արժանի են նրան, ով տալիս է դրանք։ Ամենից վատն այն է, որ տիկինը դրանց հետևելու է տառացիորեն։ Վա՜յ նրան, ով կմոտենա նրան։
16   «Թող Աստված ների նրան. դա նրա մայրն էր» Dios la perdone. Y era su madre Տիկինը մանուկ ժամանակ լքել է տունը։ Նա արհեստ է սովորել Կադիսում և տեղափոխվել Մադրիդ, որտեղ նրա բախտը բերել է։ Նա ուղևորվում է Պրադո, որտեղ ծեր ու կեղտոտ պառավը նրանից օգնություն է խնդրում։ Նա հեռացնում է ծեր կնոջը, սակայն կինը համառում է։ Պճնամոլը շրջվում է և տեսնում, որ պառավն իր մայրն է։
17   «Այն լավ ձգված է» Bien tirada está Օ՜, Կուրա մորաքույրը հիմար չէ։ Նա շատ լավ գիտի, որ շատ կարևոր է, որ զուգագուլպան ձգված լինի։
18   «Իսկ նրա տունը վառվում է» Y se le quema la casa Քանի դեռ հրշեջների խողովակները չեն թարմացնում նրան, նրան ոչ մի կերպ չի հաջողվում հանել տաբատը և ընդհատել զրույցը լամպի հետ։ Այդպիսին է մեղավորության ուժը։
19   «Բոլորը կմահանան» Todos caerán Զարմանալի է. մահացողների փորձը չի օգնում նրանց, ովքեր կանգնած են մահվան շեմին։ Այստեղ ոչինչ չես անի։ Բոլորը կմահանան։
20   «Ահա և նրանք փետրատված են» Ya van desplumados Քանի որ նրանց փետրատել են, ուրիշները կգան նրանց տեղը։
21   «Ինչպե՜ս են նրան փետրատում» ¡Cuál la descañonan! Մագիլների վրա են ուրուրները, որոնք նրանց կփետրատեն։ Իզուր չեն ասում, ինչպիսի պատասխան տաս, այնպիսին էլ կստանաս։
22   «Թշվառներ» ¡Pobrecitas!
23   «Այդ նույն փոշուց» Aquellos polvos Անմտություն. այս առաքինի կնոջը, որ գրոշներով իր օգտակար ծառայությունն է մատուցում բոլորին, հիմա բոլորը շրջանցում են։ Իսկական անմտություն։
24   «Այստեղ այլևս ոչինչ հնարավոր չէ անել» No hubo remedio Այս սուրբ տիկնոջը դաժանորեն հետապնդում են։ Նրա կյանքի պատմությունը լսելով` նրան արժանի հարգանք են մատուցում։ Բայց եթե դա անում են նրան ամոթով թողնելու համար, ապա զուր ժամանակ են կորցնում. չի կարելի ամաչեցնել նրան, ով չգիտի` ինչ է ամոթը։
25   «Բայց նա կոտրել է կուժը. ո՞վ է նրանցից ավելի վատ» Si quebró el cántaro
26   «Նրանք արդեն ունեն նստելու հարմարանք» Ya tienen asiento Որպեսզի թեթևաբարո աղջիկներն անմտանան, ավելի օգտակար բան չկա, քան նրանց գլխին աթոռ հագցնել։
27   «Ո՞վ է ավելի նվիրված» ¿Quién más rendido? Ոչ մեկը, ոչ մյուսը։ Նա սիրային գործերում է և բոլոր կանանց նույնն է ասում, իսկ կինը միտքը զբաղված է նրանով, թե ինչպես պիտի հինգ ժամադրություն անցկացնի, որոնք նշանակված են ութից ինը, իսկ հիմա արդեն յոթն անց կես է։
28   «Ոչ մեկին ոչ մի բառ» Chitón Հրաշալի մայրը նրբամիտ առաջադրանքով։
29   «Այ սա կոչվում է կարդալ» Esto sí que es leer Ոչ ոք չի ասի, որ նա ժամանակն իզուր է անցկացնում։
30   «Ինչու՞ թաքցնել դրանք» ¿Por qué esconderlos? Հարցը պարզ է. քանի որ նա չի ուզում ծախսել դրանք և չի ծախսում այն պատճառով, որ չնայած արդեն լրացել է նրա 80 տարին և մնացել է ապրել ընդամենը մեկ ամիս, նա դեռևս վախենում է, որ կյանքի համար գումարը չի բավարարի։ Ահա այդքան խաբուսիկ են ժլատի հաշվարկները։
31   «Նա աղոթում է նրա համար» Ruega por ella Եվ լավ է անում. Աստված նրան հաջողություն կպարգևի և կազատի ամեն տեսակ չարիքից` ալգվասիլներից (պաշտոնյայի տեսակ) ու բժիշկներից, և նա կդառնա նույքան ճկուն ու ճարպիկ, պատրաստ գուշակություններ անելու և բոլորին բավարարելու, ինչպես դա անում էր նրա լուսահոգի մայրը. երկնային արքայություն նրան։
32   «Այն բանի համար, որ նա չափազանց զգայուն էր» Porque fue sensible Ընտանեկան ճանապարհին լինում են վերելքներ և վայրէջքներ։
33   «Կոմս Պֆալցգրաֆին» Al conde Palatino Բոլոր գիտություններում կան խաբեբաներ, որոնք ամեն ինչ գիտեն` առանց ոչինչ սովորելու։
34   «Նրանց քունը տանում է» Las rinde el sueño Պետք չէ արթնացնել նրանց. դա այդ դժբախտների միակ մխիթարությունն է։
35   «Նա լավ ածիլում է» Le descañona Նրան մաքուր ածիլում են` մաշկը քերթելով։ Անձամբ ինքն է մեղավոր, որ իրեն վստահում է այդպիսի ածիլողի։
36   «Ապականված գիշեր» Mala noche Ահա ինչ վատ վիճակում են հայտնվում աղջիկները, որոնք տանը չեն մնում։
37   «Իսկ աշակերտն ավելի խելացի չէ՞» ¿Si sabrá más el discípulo? Անհայտ է, ավելի խելացի՞ է, թե՞ հիմար, սակայն կասկած չկա, որ ավելի կարևոր, խորամիտ անձնավորություն, քան այս ուսուցիչն է, հնարավոր չէ գտնել։
38   «Բրավիսի՜մո» ¡Bravísimo! Եթե մի բան ըմբռնելու համար բավարար է ունենալ երկար ականջներ, ապա ավելի լավ գնահատող անհնար է գտնել, սակայն նա չի ծափահարի այն բանին, ինչը վատ է հնչում։
39   «Մինչև երրորդ սերունդ» Hasta su abuelo Այս խեղճ կենդանու խելքը տարել են գերբագիտության ու ծագումնաբանության գիտակները։ Նա մենակ չէ։
40   «Այսպիսի հիվանդությունից չի՞ մահանա» ¿De qué mal morirá? Բժիշկն ուշադիր է, մտասույզ, կենտրոնացված, անշտապ. էլ ի՞նչ կարելի է ցանկանալ։
41   «Ճիշտ և ճիշտ» Ni más ni menos Նա պատվիրել է իր դիմանկարը և լավ է արել։ Նրանք, ովքեր չեն ճանաչում ու չեն տեսել իրեն, կճանաչեն դիմանկարով։
42   «Դու, որ անճարակ ես»[3] Tú que no puedes Մի՞թե պարզ չէ, որ այստեղ գլխավորը վերևի կենդանիներն են։
43   «Բանականության քունը հրեշներ է ծնում» El sueño de la razón produce monstruos Բանականությունից զուրկ երևակայությունը ծնում է հրեշներ, սակայն բանականության հետ միությունը արվեստների ու ստեղծագործական հրաշքների աղբյուր է։
44   «Խնամքով կկծկեն» Hilan delgado Նրանք խնամքով կկծկեն, և ինքը սատանան չի խառնի այն թելերը, որոնք նրանք կպատրաստեն այս երեխանրի համար։
45   «Շատ բան կարելի է կուլ տալ» Mucho hay que chupar Մարդը կարծես նրա համար է ծնվում և ապրում այս աշխարհում, որ նրանից բոլոր հյութերը քամվեն։
46   «Խիստ կշտամբանք» Corrección Առանց կշտամբանքների ու բարոյախոսության չի կարելի հաջողության հասնել ոչ մի գիտության մեջ, իսկ վհուկ լինելը հատուկ տաղանդ, ջանք, հասունություն ու Մեծ վհուկին հնազանդություն է պահանջում, ով կախարդանքի դասընթաց է անցկացնում Բարաոնում։
47   «Հարգանքի տուրք ուսուցչին» Obsequio al maestro Ճիշտ են անում. նրանք ապերախտ աշակերտներ կլինեին, եթե չհյուրասիրեին իրենց ուսուցչին, ում պարտական են իրենց սատանայական գիտելիքների համար։
48   «Մատնիչներ» Soplones Բոլոր տեսակի արատ ունեցողներից մատնիչներն ամենից խորշելին են և միաժամանակ ամենից անիրազեկը կախարդանքի գիտության մեջ։
49   «Փոքրիկ տնային հոգիներ» Duendecitos Ահա բոլորովին ուրիշ ժողովրդական հավատալիք։ Նրանք ուրախ, պատրաստակամ մարդուկներ են։
50   «Արջամկներ[4]» Los Chinchillas Նա ոչինչ չի լսում, ոչինչ չգիտի և ոչինչ չի անում, պատկանում է արջամկների մեծ ընտանիքին, որոնք ոչնչի պետք չեն։
51   «Գեղեցկանում են» Se repulen Երկար եղունգներ ունենալը այնքան դատապարտելի է, որ արգելվում է նույնիսկ անմաքուր ուժերին։
52   «Ի՜նչ չի անի դերձակը» ¡Lo que puede un sastre! Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես ամենածիծաղելի այլանդակը վերածվում է փքված ոչնչության, որը, սակայն, ներկայանալի տեսք ունի։ Իսկապես հարգանքի տուրք մատուցենք ճկուն դերձակին, բայց հիմար կլինեն նրանք, ովքեր կդատեն արտաքինով։
53   «Ինչպիսի՜ ոսկեբերան» ¡Qué pico de oro! Երբ նա խոսում է, իսկական ոսկեբերան է դառնում, իսկ երբ դեղատոմսեր է գրում, դառնում է իսկական ճիվաղ։
54   «Ամոթխածը» El vergonzoso Կան մարդիկ, ում մարմնի ամենաանկայուն մասը դեմքն է, և վատ չէր լինի, եթե նման նման դեմք ունեցողները այն թաքցնեին իրենց տաբատներում։
55   «Մինչև մահ» Hasta la muerte Նա գեղեցկանում է, և դա շատ պետք է։ Այսօր նրա ծննդյան օրն է. նա դառում է 75 տարեկան։ Նրան կայցելեն ընկերուհիները։
56   «Վերև և ներքև» Subir y bajar Ճակատագիրը վատ է վարվում նրանց հետ, ովքեր ճիշտ չեն գուշակում իրեն։ Նա, ով դժվարությամբ վերև է բարձրանում, ծուխ է հանում, իսկ հետո պատիժը նրան վար է նետում։
57   «Ծագումնաբանություն» La filiación Այստեղ փորձում են գայթակղել փեսացուին`ցույց տալով իրենց ծագումնաբանությունը` ծնողներին, պապերին, նախապապերին։ Իսկ ո՞վ է աղջիկը. փեսացուն դա հետո կիմանա։
58   «Կու'լ տուր, շու'ն» Trágala perro Ո՞վ կապրի այս մարդկանց մեջ, նա չի խուսափի հոգնայից։ Իսկ եթե նա դա չի ուզում, ստիպված կլինի հեռանալ լեռներ ու անտառներ, որտեղ էլ կհամոզվի, որ կյանքը, միևնույն է, ամբողջովին հոգնա է։
59   «Իսկ նրանք դեռ չեն գնում» ¡Y aún no se van! Նա, ով չի մտածում ճակատագրի անդարձության մասին, հանգիստ քնում է վտանգների մեջ. նա չի կարողանում պաշտպանվել աղետներից, որոնք սպառնում են իրեն, և յուրաքանչյուր փորձանք կարող է պատուհասել նրան։
60   «Առաջին փորձեր» Ensayos Նա քիչ-քիչ առաջ է գնում և արդեն անում է առաջին քայլերը, իսկ ժամանակի ընթացքում նա նույնքան բան կիմանա, ինչքան նրան սովորեցնողը։
61   «Նրանք թռան» Volavérunt Վհուկների այս կծիկը, որ պատվանդան է հանդիսանում պճնամոլի համար, նրան ընդհանրապես պետք չէ. դա միայն գեղեցիկ է։ Ուրիշների գլխում այնքան եռացող գազ կա, որ նրանք առանց վհուկների ու օդապարիկի էլ օդ կբարձրանան։
62   «Անհավատալի է» ¡Quién lo creyera! Երկու վհուկ խիստ ընդհարվել են այն բանի շուրջ, թե իրենցից ով է ավելի ուժեղ սատանայական գործերում։ Դժվար է ասել, որ Փռչոտն ու Բրդոտն ընդունակ են տուրուդմփոցի։ Բարեկամությունը բարեգործության դուստրն է. չարագործները կարող են միայն հանցակից լինել և ոչ թե ընկերներ։
63   «Ինչքա՜ն կարևոր մարդիկ են» ¡Miren que graves! Նկարում հարգված ու մեծատոհմիկ երկու վհուկներ են։ Նրանք հեծել են, որպեսզի վարժանք անեն։
64   «Բարի ճանապարհ» Buen viaje Ու՞ր է ուղևորվում այս հանցավոր ավազակախումբը, որ կորչում է գիշերային խավարի մեջ։ Լույսի ներքո դճվար չէր լինի վերացնել այդ ողջ գարշանքը, սակայն խավարում նրանք անտեսանելի են։
65   «Ու՞ր է գնացել մայրիկը» ¿Dónde va mamá? Մայրը հիվանդ է ջրգողությամբ և նրան, իսկ նրան զբոսանք են նշանակել։ Աստված տա, որ նա առողջանա։
66   «Հապա, ավելի թեթև» Allá va eso
67   «Սպասի'ր` քեզ յուղեն» Aguarda que te unten Նրան ուղարկում են կարևոր հանձնարությամբ, և նա շտապում է, չնայած նրան դեռ չեն հասցրել յուղել, ինչպես հարկն է։ Վհուկների մեջ էլ են հանդիպում թեթևսոլիկներ, անհամբեր հիմարներ` առանց առողջ բանականության։
68   «Ա՜յ քեզ ուսուցիչ» Linda maestra Վհուկի համար ավելը կարևոր պարագա է։ Բացի նրանից, որ վհուկները հիանալի են վարում այն, հայտնի է, որ նրանք երբեմն հեծնում են դրանք, և այդ դեպքում սատանան ինքն էլ չի հասնի նրանց։
69   «ПՓչում է[5]» Sopla Հնարավոր է, նախորդ գիշեր եղել է երեխաների հարուստ որս։ Պատրաստվում է խրախճանք։ Բարի' ախորժակ։
70   «Արժանապատիվ մասնագիտություն» Devota profesión — Երդվու՞մ ես լսել ու հարգել բոլոր ուսուցիչներին ու ղեկավարներին, ավլել տանիքները, սուլել, թռչել, եփել, յուղել, կուլ տալ, փչել, տապակել բոլոր այն դեպքերում, երբ քեզ կհրամայեն։ — Երդվու'մ եմ։ — Այդ դեպքում, սիրելի'ս, դու արդեն վհուկ ես, բարի' գալուստ։
71   «Երբ լուսանա, մենք կգնանք» Si amanece, nos vamos Ավելի լավ կլիներ ընդհանրապես չգայիք. դուք ոչ մեկի պետք չեք։
72   «Դու չես գնա» No te escaparás Իհարկ, չի գնա նա, ով ինքն է ուզում բռնված լինել։
73   «Ավելի լավ է ծուլանալ» Mejor es holgar Եթե նրան, ով ավելի շատ է աշխատում, քիչ բարիք է հասնում, իսկապես, ավելի լավ է ծուլանալ։
74   «Մի' գոռա, հիմարի'կ» No grites, tonta Խե՜ղճ Պակիլյա, նա գնաց ծառային կանչելու և հանդիպեց տնային ոգուն։ Պետք չէ վախենալ. Մարտինիկոն լավ տրամադրություն ունի և տրամադրված չէ նրան վնասելու։
75   «Մի՞թե ոչ ոչ մեր կապերը չի քանդի» ¿No hay quién nos desate? Ի՞նչ է սա։ Պարաններով կապված տղամարդն ու կինն ամբողջ ուժով փորձում են ազատվել և գոռում են, որպեսզի նրանց շուտափույթ ազատեն։ Եթե ես չեմ սխալվում, նրանք ամուսնական բռնության զոհեր են։
76   «Հասկացա՞ք, որ ամեն ինչ լինի իմ ուզածի պես, ոչ թե...» Está vuestra merced… pues, como digo… ¡eh! ¡cuidado! si no… Այս բթամիտը երևակայում է, որ եթե ինքը կոկարդ ու գավազան է կրում, ուրեմն նա բարձր է մնացածից և կարող է չարաշահել իրեն վստահված իշխանությունը, որպեսզի պատուհասի բոլոր նրանց, ովքեր գործ կունենան իշխանության հետ։ Փառամոլ, հանդուգն է նրանց հանդեպ, ովքեր իրենից ցածր են դիրքով, բայց ուղղում է մեջքը նրանց առաջ, ովքեր իրենից ուժեղ են։
77   «Մեկը մյուսին» Unos a otros Այսպիսին է կյանքը։ Մարդիկ ծաղրում են մեկը մյուսին, տանջում իրար, կարծես ցլամարտում։ Նա, ով երեկ ցլի տեղում էր, այսօր ցլամարտիկ է։ Բախտը կառավարում է ֆիեստան և վերաբաշխում դերերը։
78   «Արա'գ վերջացրու, արդեն արթնանում են» Despacha, que despiertan Տնային փոքրիկ ոգիները ամենախոնարհ ոգիներն են։ Եթե սպասուհին կարողանում է նրանց հարգել, ապա նրանք սրբում են փոշին, եփում բանջարեղենը, լվանում ափսեները, օրորում երեխային։ Շատ են վիճել, թե արդյոք նրանք վհուկներ են։ Ցրենք մոլորությունը. սատանաները նրանք են, որ չարիք են պատճառում և խանգարում մնացածներին բարի գործ կատարել, կամ էլ ընդհանրապես ոչինչ չեն անում։
79   «Մեզ ոչ ոք չի տեսել» Nadie nos ha visto Ի՜նչ աղետ կլինի, եթե այս փոքրիկ տնային ոգիները մահանան և բաց թողնեն բաժակը, քանի որ նրանք աշխատել են ամբողջ գիշեր և փայլեցրել տակառի ծորակը։
80   «Արդեն ժամանակն է» Ya es hora Առավոտյան վհուկները, տնային ոգիները, տեսիլքները, ուրվականները տարբեր կողմ են ցրվում։ Լավ է, որ այս ցեղախումբը միայն գիշերը խավարում է հայտնվում։ Մինչև հիմա ոչ ոք չի կարողացել հայտնաբերել, թե նրանք ցերեկները որտեղ են թաքնվում։ Նա, ով կհաջողեր բռնել այդ ոգիներին, նրանց ցանցում փակել ու առավոտյան տաին ցույց տալ Պուերտա դել Սոլում, այլևս ոչ մի ժառանգության կարիք չէր ունենա։

Գրականություն խմբագրել

  • Andioc, Rene Al margen de los Caprichos. Las explicaciones manuscritas // Mirar y leer los Caprichos de Goya. — Diputación Provincial de Zaragoza, Real Academia de San Fernado, Calcografía Nacional y Museo de Pontevedra. — ISBN 84-89721-62-9
  • Cano Cuesta, Marina Los Caprichos // Goya en la Fundación Lázaro Galdeano. — Madrid: Fundación Lázaro Galdeano, 1999. — ISBN ISBN 84-923234-2-6
  • Carrete Parrondo, Juan Francisco de Goya. Los Caprichos // Goya. Los Caprichos. Dibujos y Aguafuertes. — Central Hispano. R.A.de Bellas Artes de San Fernando. Calcografía Nacional, 1994. — ISBN ISBN 84-604-9323-7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Диарио де Мадрид, 6 февраля 1799 года
  2. http://www.liveinternet.ru/community/1726655/post124170728/
  3. Օֆորտի անունը ասացվածքի մի մաս է. «Դու, որ անճարակ ես, իմ մեջքին էլ կբարձրանաս»։
  4. Բնագրում` շինշիլա
  5. Բառացի` փչում է, փոխաբերական իմաստով` մատնում է։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապրիչոս» հոդվածին։