Արաբիատա (իտալ.՝ arrabbiata, իտալերենից՝ arrabbiato — «զայրացած») ավանդական իտալական տաք սոուս մակարոնեղենը համեմելու համար։

Արաբիատա
Ենթատեսակմակարոնով ուտեստ և Տոմատի սոուս
Առաջացման երկիր Իտալիա
 Arrabbiata sauce Վիքիպահեստում

Սոուսի հայրենիքը համարվում է Կենտրոնական Իտալիան (Լացիոյի շրջանի), բայց դրա բաղադրատոմսը լայնորեն հայտնի է ինչպես Իտալիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ուտեստը պատրաստվում է արագ, պարզ և ընդամենը մի քանի բաղադրիչներով[1]:

«Արաբիատա» սոուսի պատրաստման համար օգտագործվում են սխտոր, կծու կարմիր պղպեղ (չիլի պղպեղ), լոլիկներ, ձիթապտղի յուղ, մաղադանոս[1]:

Սոուսը հիմնականում օգտագործվում է պենե մակարոնեղենը համեմելու համար, հազվադեպ՝ սպագետտի համեմելու համար:

Արաբիատան պենեի հետներկայացվում են մի քանի իտալական ֆիլմերում, որոնցից ամենահայտնիներն են՝ Ֆեդերիկո Ֆելինիի «Հռոմը», Լուկա Վերդոնեի «7 կգ 7 օրում» և Մարկո Ֆերերիի «Մեծ զոհը»[1][2]:

Պատրաստում

Թավայի մեջ կամ կաթսայի մեջ ցածր կրակի վրա տապակել սխտորի ատամիկը ձիթապտղի յուղի մեջ, ավելացնել մանրեցված չիլի պղպեղը և տապակել ևս 10-15 վայրկյան: Այնուհետև տապակի մեջ դնել կտրտած պահածոյացված լոլիկն առանց կևեղի և շոգեխաշել 10-15 րոպե մինչև թանձրանա, ավելացնել աղ:

Մինչև аl dente մակարդակի խաշած մակարոնը ավելացնել սոուսին, ավելացնել մանրեցված մաղադանոս և խառնել: Ուտեստը մատուցել տաք վիճակում[1]:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Giorgioni, Livio (2002). La grande abbuffata : percorsi cinematografici fra trame e ricette. Pontiggia, Federico, 1978-, Ronconi, Marco, 1972-. Cantalupa (Torino): Effatà. էջ 25. ISBN 9788874020225. OCLC 50875311.
  2. «Penne all'Arrabbiata». Ricette di cucina - Le Ricette di GialloZafferano.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-04-09-ին. Վերցված է 2023-04-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

  • Silvia., Spagni (2010). L’arte di cucinare alla romana : ricette tradizionali e curiosi aneddoti per piatti da imperatore. Roma: Newton Compton. ISBN 9788854122574.