Մահիրա Խան (ուրդու՝ ماہرہ حفیظ خان, անգլ.՝ Mahira Khan, դեկտեմբերի 21, 1984(1984-12-21)[1], Կարաչի, Պակիստան), պակիստանցի դերասանուհի։

Մահիրա Խան
ուրդու՝ ماہرہ حفیظ خان
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21, 1984(1984-12-21)[1] (39 տարեկան)
ԾննդավայրԿարաչի, Պակիստան
Քաղաքացիություն Պակիստան
Կրոնիսլամ
ԿրթությունFoundation Public School?, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Սանտա Մոնիկա քոլեջ
Մասնագիտությունդերասանուհի
ԱմուսինAli Askari?
Պարգևներ և
մրցանակներ
 Mahira Khan Վիքիպահեստում

Կենսագրություն

Մահիրան ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 21-ին Կարաչի քաղաքում՝ ուրդուախոս փուշթունական ընտանիքում։ Նրա հայրը՝ Հաֆիզը, ծնվել է Դելիում Բրիտանական Հնդկաստանի ժամանակաշրջանում և երկրի բաժանումից հետո ներգաղթել է Պակիստան[3]։ Նրա կրտսեր եղբայրը՝ Հասանը, մասնագիտությամբ լրագրող է[4]։

Մահիրան այցելել է Կարաչիի Foundation Public School-ը, որտեղ նա տասնվեց տարեկանում ստացել է միջնակարգ կրթության վկայական: 17 տարեկանում տեղափոխվել է Կալիֆոռնիա բարձրագույն կրթություն ստանալու համար, որտեղ հաճախել է Լոս Անջելեսի Սանտա Մոնիկա քոլեջ[5]։ Այնուհետև ընդունվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարան բակալավրի աստիճան ստանալու համար: Սակայն չի ավարտել ուսումը և 2008 թվականին վերադարձել է Պակիստան։ ԱՄՆ-ում սովորելու ընթացքում աշխատել է որպես Լոս Անջելեսի Rite Aid խանութի գանձապահ և վարժվել է հատակները, զուգարանները մաքրելուն, աշխատել դրամարկղում և փակել խանութը[6]։

Մահիրան իր կարիերան սկսել է որպես վիջեյ MTV Պակիստանում և վարել է «Most Wanted» հաղորդումը, որը եթեր է հեռարձակվել շաբաթական երեք անգամ։ Այնուհետև 2008 թվականին վարել է «Weekends with Mahira» ծրագիրը Aag TV-ով, որտեղ նա ցուցադրել է տեսահոլովակներ, շփվել աստղային հյուրերի հետ և զանգեր ստացել հեռուստադիտողներից։

2011 թվականին Մահիրան իր առաջնաելույթն է կատարել «Bol» ֆիլմում[7][8]։ Նրա հերոսուհին՝ Այշան, միջին խավի պահպանողական ընտանիքից մի աղջիկ է, որն ապրում է Լահորի հին հատվածում, որը կիսում է երաժշտության հանդեպ փոխադարձ կիրքը Մուստաֆայի հանդեպ սիրով. որին մարմնավորել է Աթիֆ Ասլամը։ Ֆիլմը ունեցել է կոմերցիոն հաջողություն և քննադատների դրական գնահատականին է արժանացել՝ դառնալով Պակիստանի կինոյի պատմության մեջ ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմերից մեկը։ Նույն թվականին Մահիրան իր հեռուստատեսային առաջնաելույթն է կատարել «Neeyat» հեռուստադրամայում։

2013-2014 թվականներին վարել է «The Lighter Side of Life» ծրագիրը TUC հեռուստաալիքով, որտեղ նա հարցազրույցներ է տվել տեղական մեծության աստղերի հետ։

2017 թվականի սկզբին Մահիրան Բոլիվուդում առաջնաելույթ է ունեցել «Հարստացիր» ֆիլմումб որտեղ գլխավոր դերը խաղում էր Շահրուխ Խանը[9][10][11]։ Ֆիլմի թողարկումից քիչ առաջ «Կինոֆիլմերի արտադրողների հնդկական ասոցիացիան» (IMPPA) և «Հնդկաստանի կինարտադրողների գիլդիան» որոշել են արգելել Պակիստանից դերասանների, դերասանուհիների և տեխնիկական անձնակազմի մասնակցությամբ կինոժապավենները՝ 2016 թվականին Ուրի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո ստեղծված լարվածության պատճառով, քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել: Լուրեր կային, որ Մահիրայի մասնակցությամբ տեսարանները կհեռացվեն ֆիլմից կամ նրան կփոխարինի որևէ այլ դերասանուհի, բայց հետո որոշվել է թողնել: Շահրուխ Խանը հայտարարել է, որ իրեն թույլ չեն տա ֆիլմը գովազդել Հնդկաստանում[12][13][14], սակայն ֆիլմի գովազդային արշավի ժամանակ նրան հաջողվել է շփվել հանրության հետ Skype-ի միջոցով[15]։ Չնայած սկանդալներին՝ ֆիլմը թողարկվել է հունվարին և կոմերցիոն հաջողություն է ունեցել։ Բայց Մահիրայի հայրենիքում ֆիլմն արգելվել է[16]։

Նույն թվականին սկսել է երգչուհու կարիերան։ Բացի այդ, շուտով նրան կարելի է տեսնել Շուայբա Մանսուրի «Verna» ֆիլմում[17]։ Նա նաև նկարահանվել է «Mala Jet 2» ֆիլմում՝ Ֆավադ Խանի հետ միասին։

Անձնական կյանք

2006 թվականին Լոս Անջելեսում Մահիրան ծանոթացել է Ալի Ասկարիի հետ։ 2007 թվականին նրանք ամուսնացել են իսլամական ավանդույթներով՝ չնայած հոր արգելքին[18]։ 2009 թվականին նա որդի է ունեցել, իսկ 2015 թվականին ամուսինները բաժանվել են:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 The Express Tribune — 2010.
  2. https://www.bbc.com/news/world-55042935
  3. «Mahira Khan celebrating 32nd birthday today». The News. 2016-12-21. Արխիվացված է օրիգինալից 2017-04-24-ին. Վերցված է 2017-04-23-ին.
  4. «It runs in the family: Mahira Khan And Hassaan Khan». The Express Tribune. 2016-10-16. Արխիվացված է օրիգինալից 2016-12-08-ին. Վերցված է 2016-12-13-ին.
  5. «Profile: Mahira Khan». Newsline. 2012-03. Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին. Վերցված է 2016-12-14-ին.
  6. «Mahira Khan: 7 things to know about Humsafar's pretty Khirad Hussain». India.com. 2014-10-15. Արխիվացված է օրիգինալից 2016-12-14-ին. Վերցված է 2016-12-14-ին.
  7. «Talking about Bol». The Express Tribune. 2011-06-23. Արխիվացված է օրիգինալից 2017-04-24-ին. Վերցված է 2017-04-23-ին.
  8. InpaperMagazine, From (2011-07-03). «Final Analysis: What does Bol have to say?». DAWN. Արխիվացված է օրիգինալից 2017-04-10-ին. Վերցված է 2017-04-10-ին.
  9. «Your Right To Know». Daily Times. Արխիվացված է օրիգինալից 2016-02-01-ին. Վերցված է 2016-11-13-ին.
  10. «Mahira Khan finally jumps on to the 'Raees' promotions bandwagon with Shah Rukh Khan and Nawazuddin Siddiqui». The Times of India. 2017-02-03. Արխիվացված է օրիգինալից 2020-10-12-ին. Վերցված է 2017-02-03-ին.
  11. «'Raees' star Mahira Khan reacts to ban on Pakistani artistes in India». Արխիվացված է օրիգինալից 2016-10-05-ին. Վերցված է 2017-06-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «IMPPA passes resolution to temporarily ban Pakistani artists in India». Արխիվացված է օրիգինալից 2017-08-01-ին. Վերցված է 2017-06-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Mahira Khan and SRK secretly shooting for Raees in Dubai?». Deccan Chronicle. 2016-12-11. Արխիվացված է օրիգինալից 2016-12-13-ին. Վերցված է 2016-12-14-ին.
  14. «Mahira Khan won't promote 'Raees', Shah Rukh assures Raj Thackeray». The News. 2016-12-14. Արխիվացված է օրիգինալից 2016-12-14-ին. Վերցված է 2016-12-14-ին.
  15. «Pakistani Artistes Ban: Mahira Khan To Promote 'Raees' Via Skype?». 2017-01-11. Արխիվացված է օրիգինալից 2017-01-13-ին. Վերցված է 2017-01-11-ին.
  16. «Raees will not release in Pakistan, says the censor board». Արխիվացված է օրիգինալից 2017-06-04-ին. Վերցված է 2017-06-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Mahira Khan to sing in film 'Verna'». The Nation. Արխիվացված է օրիգինալից 2017-04-09-ին. Վերցված է 2017-04-08-ին.
  18. «Mahira Khan: Lesser known facts about the Pakistani actress». The Times of India. 2016-08-03. Արխիվացված է օրիգինալից 2017-01-28-ին. Վերցված է 2016-12-13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահիրա Խան» հոդվածին։