Ջառոդ Բոուեն
Ջառոդ Բոուեն (անգլ.՝ Jarrod Bowen; դեկտեմբերի 20, 1996[1][2], Leominster, Հերեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Վեստ Հեմ Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի եզրային հարձակվող։
Ջառոդ Բոուեն անգլ.՝ Jarrod Bowen | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 20, 1996[1][2] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Leominster, Հերեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 175 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումային կարիերա
Մասնագիտական ֆուտբոլային կարիերան սկսել է «Հերեֆորդ Յունայթեդ» ակումբում, որի համար 8 խաղ է խաղացել և 1 գոլ է խփել Ազգային լիգայում: 2014 թվականի հուլիսին տեղափոխվել է անգլիական Պրեմիեր լիգայի «Հալլ Սիթի» ակումբ, որի կազմում սկսել է խաղալ երիտասարդական մակարդակով։ Իր նորամուտը հիմնական թիմի կազմում նշել է 2016 թվականի հոկտեմբերի 29-ին «Ուոթֆորդի» դեմ 10-րդ տուրի խաղում, որում փոխարինման է դուրս եկել 90-րդ րոպեին։ 2016 թվականի նոյեմբերի 7-ին ակումբի հետ երկու տարվա պայմանագիր է կնքել: Ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է 2017 թվականի օգոստոսի 5-ին՝ «Աստոն Վիլայի» դեմ խաղում։ Մրցաշրջանի ավարտին Հալ Սիթին Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 18-րդ տեղը և իջել է Չեմպիոնշիփ։ 2017 թվականի սեպտեմբերին խաղացողը երկարաձգել է պայմանագիրը «Հալլի» հետ մինչև 2020 թվականը[3]։
2020 թվականի հունվարի 31-ին տեղափոխվել է լոնդոնյան «Վեսթ Հեմ Յունայթեդ»՝ կնքելով պայմանագիր մինչև 2025 թվականը[4]։
Հավաքականի կարիերա
2022 թվականի հունիսի 4-ին իր նորամուտն է նշել Անգլիայի հավաքականի կազմում՝ Հունգարիայի դեմ խաղում[5]։
Ձեռքբերումներ
«Վեսթ Հեմ Յունայթեդ»
- ՈւԵՖԱ-ի կոնֆերանսների լիգայի հաղթող․ 2022/23
Անձնական կյանք
2021 թվականի դեկտեմբերին Բոուենը հայտարարել է, որ հարաբերությունների մեջ է դերասանուհի Դենի Դայերի հետ[6]։ 2023 թվականի մայիսի 22-ին զույգը երկվորյակ դուստրեր է ունեցել[7]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «2017/18 Bowen New Contract Interview». hullcitytigers.com. 2017-09-28. Արխիվացված է օրիգինալից 2017-10-01-ին.
- ↑ «Jarrod Bowen joins West Ham United» (անգլերեն). WHUFC.com. 2020-01-31. Արխիվացված է օրիգինալից 2021-02-06-ին. Վերցված է 2022-05-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Hungary vs. England» (անգլերեն). Soccerway.com. 2022-06-04. Արխիվացված է օրիգինալից 2022-06-06-ին. Վերցված է 2022-06-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Dan Marsh (2021-12-06). «West Ham star Jarrod Bowen and Love Island's Dani Dyer announce romance on Instagram». dailystar.co.uk (անգլերեն). Daily Star. Արխիվացված է օրիգինալից 2021-12-06-ին. Վերցված է 2023-06-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Dani Dyer: Former Love Island star reveals she has given birth to twins». news.sky.com (անգլերեն). Sky News. 2023-05-25. Արխիվացված է օրիգինալից 2023-05-26-ին. Վերցված է 2023-06-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
- Ֆուտբոլիստի պրոֆիլը «Վեստ Հեմ Յունայթեդ»-ի կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի պրոֆիլը Անգլիական Պրեմիեր Լիգայի կայքում(անգլ.)