Մարին Պոնգրաչիչ

16:39, 23 Հուլիսի 2024 տարբերակ, Թրվանց Արա (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մարին Պոնգրաչիչ (խորվ.՝ Marin Pongračić;[4], սեպտեմբերի 11, 1997(1997-09-11)[1][2][3], Լանդսհուտ, Բավարիա, Գերմանիա), խորվաթ ֆուտբոլիստ, որը պաշտպանի դիրքում հանդես է գալիս Սերիա A-ի Ֆիորենտինա ֆուտբոլային ակումբում և Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականում: Պոնգրաչիչը հիմնականում խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում, բայց կարող է նաև խաղալ աջ պաշտպանի կամ հենակետային կիսապաշտպանի դիրքում։

Մարին Պոնգրաչիչ
Քաղաքացիությունը  Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 11, 1997(1997-09-11)[1][2][3] (26 տարեկան)
Ծննդավայր Լանդսհուտ, Բավարիա, Գերմանիա
Հասակ 193 սանտիմետր
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա

Մյունխեն 1860

Պոնգրաչիչն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Մյունխենի «Բավարիայի» ակադեմիայում, այնուհետև 2013 թվականին 16 տարեկանում տեղափոխվել է «Ինգոլշտադտ 04» ֆուտբոլային ակումբ։ Նա 38 հանդիպում է անցկացրել Մ-17 և Մ-19 թիմերի կազմում, նախքան 2016 թվականին տեղափոխվելը «Մյունխեն 1860» ակումբ։ Ամրապնդվելով պահեստային թիմում՝ նա Երկրորդ Բունդեսլիգայում իր նորամուտը նշել է 2017 թվականի ապրիլի 16-ին՝ 1-1 հաշվով խաղալով «Սանդհաուզեն» ակումբի հետ։ Նա առաջին թիմի կազմում անցկացրել է 7 հանդիպում, այդ թվում՝ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Յան Ռեգենսբուրգ» ակումբի դեմ խաղում։ Պոնգրաչիչը խաղադաշտից հեռացվել է 80-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով[5][6][7]։

Ռեդ Բուլ Զալցբուրգ

2017 թվականի ամռանը նա 4 տարվա պայմանագրով տեղափոխվել է ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգ» ակումբ[8]։ Ակումբի կազմում իր նորամուտը նշել է հուլիսի 22-ին՝ 2:0 հաշվով հաղթանակ տանելով «Վոլֆսբերգեր» ակումբի նկատմամբ[9]։ Այնուամենայնիվ, մկանային վնասվածքի պատճառով նա բաց է թողել տասներեք խաղ ակումբի կազմում։ Նա թիմի կազմ է վերադարձել նոյեմբերի 5-ին կայանալիք «Սանկտ Պյոլտեն» ակումբի դեմ խաղի ժամանակ։ Նոյեմբերի 23-ին նա իր նորամուտը նշել է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում՝ 3:0 հաշվով հաղթելով «Վիտորիա Գիմարայնշ» ակումբին[10]: Այնուհետև Զալցբուրգի կազմում նա մասնակցել է Եվրոպայի Լիգային, որտող հասել է կիսաեզրափակիչ և դուրս է մնացել Մարսելի «Օլիմպիկ» ակումբի կողմից[11]։ «Զալցբուրգն» ավարտել է մրցաշրջանը որպես Ավստրիայի չեմպիոն[5]։

2018 թվականի օգոստոսի 29-ին Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» ակումբի դեմ խաղում Պոնգրաչիչը խախտել է կանոնները Միլան Պավկովի դեմ և վաստակել է դեղին քարտ։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով, իսկ «Ցրվենա Զվեզդան» գոլերի քանակի առավելությամբ որակավորվել է։ «Ցրվենա Զվեզդա» ակումբի ավագ Վույադին Սավիչը ավելի ուշ պոնգրաչիչի խախտումը անվանել է իր ակումբի հաղթանակի պատճառ[12][13]։ 2019/20 մրցաշրջանի առաջին կեսում նա վնասվածքի պատճառով ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 7 հանդիպում: Նոյեմբերի 5-ին նա իր նորամուտը նշել է Չեմպիոնների Լիգայում՝ 1-1 հաշվով խաղալով «Նապոլիի» հետ:

Վոլֆսբուրգ ՖԱ

«Զալցբուրգում» վնասվածք ստանալուց հետո Պոնգրաչիչը չորս տարվա պայմանագրով վարձակալությամբ տեղափոխվել է «Վոլֆսբուրգ» ֆուտբոլային ակումբ[14][15]։ Փտրվարի 8-ին, ակումբում իր երկրորդ ելույթի ժամանակ նա հեռացվել է խաղադաշտից Ալֆրեդո Մորալեսին արմունկով հարվածելուց հետո, որից հետո խաղն ավարտվել է 1-1 հաշվով[16][17]։ Մայիսի 26-ին Պոնգրաչիչը երկու անգամ գոլ է խփել, երբ «Վոլֆսբուրգը» 4:1 հաշվով հաղթել է «Բայեր Լևերկուզեն» ակումբին[18]։

Մոնոնուկլեոզի պատճառով բաց թողնելով նոր մրցաշրջանի մեկնարկը՝ Պոնգրաչիչը թիմ է վերադարձել նոյեմբերի 8-ին՝ փոխարինման դուրս գալով Քսավեր Շլյագերի փոխարեն «Հոֆենհայմ» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով հաղթանակով[19]։ Սակայն նոյեմբերի 18-ին COVID-19-ի նրա թեստը դրական արդյունք է ցույց տվել[20][21]։

Բորուսիա Դորտմունդ (վարձակալություն)

2021 թվականի օգոստոսի 31-ին Պոնգրաչիչը վարձավճարով տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա» ակումբ մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը[22]։ Նա իր նորամուտը «Բորուսիայում» նշել է սեպտեմբերի 11-ին «Բայեր Լևերկուզեն» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է 4-3 հաշվով հաղթանակով։

Լեչչե ՖԱ

2022 թվականի օգոստոսի 22-ին Պոնգրաչիչը վարձավճարով տեղափոխվել է իտալական «Լեչչե» ֆուտբոլային ակումբ՝ հետգնման իրավունքով[23]։

Ֆիորենտինա

2024 թվականի հուլիսի 19-ին Պոնգրաչիչը միացել է Սերիա A-ի մեկ այլ ակումբի՝ «Ֆիորենտինային»[24]։

Միջազգային կարիերա

Գերմանիան և Խորվաթիան ներկայացնելու իրավունք ունեցող Պոնգրաչիչը 2014 թվականին հրավիրվել է Խորվաթիայի մինչև 17 տարեկանների ուսումնամարզական հավաքի[25]։ Նա երեք անգամ հանդես է եկել մինչև 21 տարեկանների մեկնարկային կազմում ՝ ընդդեմ Մոլդովայի, Ավստրիայի և Ֆրանսիայի[26]։ Եվրո 2019-ի Խորվաթիայի Մ-21 տարեկանների հավաքականից հեռացվել է վնասվածքի պատճառով[27]։

2020 թվականի օգոստոսի 17-ին նա ստացել է իր առաջին հրավերը հիմնական թիմում՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի սեպտեմբեր ամսվա Պորտուգալիայի և Ֆրանսիայի դեմ խաղերում[28]։ Սակայն տասն օր անց մոնոնուկլեոզի պատճառով նա լքել է կազմը և փոխարինվել է Միլա Շկորիչով[29][30]։ Նոյեմբերի 4-ին նա կրկին հրավիրվել է նույն ամսվա Թուրքիայի, Շվեդիայի և Պորտուգալիայի դեմ խաղերին[31]։ Նա իր նորամուտը նշեց նոյեմբերի 11-ին Թուրքիայի հավաքականի հետ ընկերական խաղում, որը ոչ-ոքի է խաղացել 3:3 հաշվով և կանչվել է մեկնարկային կազմ[32][33]։

2021 թվականի մայիսի 17-ին Պոնգրաչիչը ընդգրկվել է Եվրո 2020-ի 34 հոգանոց նախնական կազմում[34], սակայն չի ընդգրկվել 26 հոգանոց վերջնական կազմում[35]։ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ընդգրկվել է 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության 34 հոգանոց նախնական կազմում[36], սակայն կրկին չի ընդգրկվել եզրափակչի 26 մասնակիցների թվում[37]։

Անձնական կյանք

Պոնգրաչիչը ծնվել է Գերմանիայի Լանդսհուտ քաղաքում։ Նրա ծնողները Ստրիբորն ու Անժելկան Խորվաթիայի Սլավոնական բրոդից փախել են Գերմանիա Խորվաթիայի անկախության պատերազմի ժամանակ[38][39]։

Պոնգրաչիչը Կալիդու Կուլիբալիին և Վիրջիլ Վան Դեյքին անվանել է իր ֆուտբոլային կուռքերը[40]։ Նա նաև «Դինամո Զագրեբ» ֆուտբոլային ակումբի երկրպագու էր[41]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբ

2024 թվականի մայիսի 26-ի դրությամբ[42]
Ելույթները և գոլերը ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ[Ն 1] Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Ելույթներ Գոլեր Ելույթներ Գոլեր Ելույթներ Գոլեր Ելույթներ Գոլեր Ելույթներ Գոլեր
Մյունխեն 1860 II 2016–17 «Բավարիա» տարածաշրջանային լիգա 17 1 17 1
Մյունխեն 1860 2016–17 Երկրորդ Բունդեսլիգա 6 0 1[Ն 2] 0 7 0
Ռեդ Բուլ Զալցբուրգ 2017–18 Ավստրիայի ֆուտբոլի առաջնություն 16 0 3 0 4[Ն 3] 0 23 0
2018–19 14 0 2 0 10[Ն 4] 0 26 0
2019–20 5 0 1 0 1[Ն 5] 0 7 0
Ընդհանուր 35 0 6 0 15 0 56 0
Վոլֆսբուրգ ՖԱ 2019–20 Բունդեսլիգա 11 2 1[Ն 3] 0 12 2
2020–21 10 0 1 0 11 0
Ընդհանուր 21 2 1 0 1 0 23 2
Բորուսիա Դորտմունդ (վարձակալություն) 2021–22 Բունդեսլիգա 17 0 1 0 5[Ն 5] 0 23 0
Լեչչե ՖԱ (վարձակալություն) 2022–23 Սերիա A 9 0 0 0 9 0
Լեչչե ՖԱ 2023–24 Սերիա A 36 0 2 0 38 0
Ընդհանուր 45 0 2 0 47 0
Ֆիորենտինա 2024–25 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր կարիերա 141 3 10 0 21 0 1 0 173 3

Հավաքական

2024 թվականի հունիսի 24-ի դրությամբ[43]
Ելույթներ և գոլեր՝ ըստ հավաքականի և տարիների
Հավաքական Տարի Ելույթներ Գոլեր
Խորվաթիա 2020 2 0
2022 3 0
2024 5 0
Ընդհանուր 10 0

Մրցանակներ

Ռեդ Բուլ Զալցբուրգ[42]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Salzburgwiki (գերմ.)
  4. «Mȁrīn». Hrvatski jezični portal (խորվաթերեն). Վերցված է 2018-03-17-ին. «Mȁrīn»
  5. 5,0 5,1 «Marin Pongracic: Who is Wolfsburg's Croatia U21 international?». Bundesliga (անգլերեն). 2020-01-15. Վերցված է 2020-08-18-ին.
  6. «TSV 1860 Munich vs. SV Sandhausen - Football Match Report». ESPN (անգլերեն). 2017-04-16. Վերցված է 2020-08-18-ին.
  7. «Neuhaus gibt den Löwen wieder Puls». Kicker (գերմաներեն). 2017-05-26. Վերցված է 2020-08-18-ին.
  8. «Salzburg doveo mladog Hrvata koji je karijeru počeo u Bayernu». Germanijak. 2017-06-20. Վերցված է 2020-08-18-ին.
  9. «Wolfsberger vs. FC Salzburg - Football Match Summary». ESPN (անգլերեն). 2017-07-22. Վերցված է 2020-08-18-ին.
  10. «LIVE Red Bull Salzburg - Vitória Guimarães - Europa League». Eurosport. 2017-11-23. Վերցված է 2020-08-18-ին.
  11. «Atletico uništio Arsenalove snove o Ligi prvaka, Marseille preživio Salzburg». Gol.hr (խորվաթերեն). 2018-05-03. Վերցված է 2020-08-18-ին.
  12. Lovrić, Dejan; Ćubel, Jelena (2018-08-30). «Crvena zvezda u Ligi prvaka: Pongračić je u nama probudio srpski inat!». Goal.com (խորվաթերեն). Վերցված է 2020-08-18-ին.
  13. Buškulić, Ante (2020-08-29). «Crvena zvezda prvi put u Ligi prvaka, Salzburg najveći luzer!». Goal.com (խորվաթերեն). Վերցված է 2020-08-18-ին.
  14. «Marin Pongračić joins Wolfsburg for €10m». One Football. 15 January 2020. Վերցված է 27 May 2020-ին.
  15. «Pongracic leaves for Wolfsburg». FC Red Bull Salzburg (անգլերեն). 2020-01-15. Վերցված է 2020-08-18-ին.
  16. Hina (2020-02-08). «Pongračić dobio crveni karton, Brekalo ostao na klupi Vukova». 24sata (խորվաթերեն). Վերցված է 2020-08-18-ին.
  17. D. L. (2020-02-11). «Pongračić dobio crveni karton pa udario po kameri: "Nismo na seoskoj utakmici"». Index.hr (խորվաթերեն). Վերցված է 2020-08-18-ին.
  18. «Wolfsburg stuns Leverkusen in 4-1 blowout behind two goals from Marin Pongra». FOX Sports. 26 May 2020. Վերցված է 27 May 2020-ին.
  19. Dobrinić, Damir; Hina (2020-11-08). «Lovren izborio penal, Juranović zabio autogol, veliki hrvatski talent vratio se na teren nakon 95 dana!». Sportske novosti (խորվաթերեն).
  20. «Marin Pongračić pozitivan na koronavirus». Hrvatski nogometni savez (խորվաթերեն). 2020-11-18. Վերցված է 2020-11-18-ին.
  21. «Positiver Corona-Test bei Pongracic». vfl-wolfsburg.de (գերմաներեն). 18 November 2020. Վերցված է 29 May 2021-ին.
  22. «Borussia Dortmund verpflichtet Pongracic». www.bvb.de (German). 31 August 2021.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «MARIN PONGRAČIĆ È UN NUOVO CALCIATORE DEL LECCE» (իտալերեն). Lecce. 22 August 2022. Վերցված է 24 August 2022-ին.
  24. «PONGRACIC È UN NUOVO CALCIATORE DELLA FIORENTINA» [IRST TEAM PONGRACIC IS A NEW FIORENTINA PLAYER]. www.acffiorentina.com (Italian). 19 July 2024. Վերցված է 19 July 2024-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Kamp U-17 reprezentacije u Slavonskom Brodu». Croatian Football Federation.
  26. «Marin Pongračić». Croatian Football Federation (խորվաթերեն). Վերցված է 2020-08-18-ին.
  27. Škrlec, Silvijo (2020-05-25). «Nenad Gračan otkrio nam najveću vrlinu mladog Hrvata koji je zaludio njemačku Bundesligu i nameće se izborniku Daliću: Ima brzinu, ali ima i...». Tportal.hr (խորվաթերեն). Վերցված է 2020-08-18-ին.
  28. Kovačević, Davor (2020-08-17). «Dalić pozvao dva debitanta za Ligu nacija: Idemo na Portugal i Francuze s najjačim sastavom». 24sata (խորվաթերեն). Վերցված է 2020-08-18-ին.
  29. J. B. (2020-08-27). «Modrić i Rakitić propuštaju okupljanje: Dalić pozvao dva igrača iz HNL-a i napadača iz Primere». Gol.hr (խորվաթերեն).
  30. Olivari, Davorin (2020-08-28). «Šok iz Njemačke: Umjesto ostvarenja snova, noćna mora – novi Vatreni ima mononukleozu!». Sportske novosti (խորվաթերեն).
  31. HINA (2020-11-04). «Dalić aktivirao pet pretpoziva s liste kandidata: Dvojici će to biti prvo okupljanje». Gol.hr (խորվաթերեն). Վերցված է 2020-11-11-ին.
  32. «ANKETA Tko vas je oduševio, a tko razočarao u nikad viđenom sastavu Hrvatske?». Index.hr (խորվաթերեն). 2020-11-11. Վերցված է 2020-11-11-ին.
  33. «PONGRAČIĆ: 'Nemam riječi, ispunio mi se san'». Sport Klub (խորվաթերեն). 2020-11-11. Վերցված է 2020-11-11-ին.
  34. «Dalić objavio popis za Euro 2020: Poznato svih 26 imena, izbornik objasnio iznenađenje». Gol.hr (խորվաթերեն). 2021-05-17. Վերցված է 2022-12-21-ին.
  35. HINA (2021-06-01). «Sada je konačno: Dalić potvrdio popis od 26 igrača za Euro 2020». Gol.hr (խորվաթերեն). Վերցված է 2022-12-21-ին.
  36. «Dalić objavio prošireni popis za Svjetsko prvenstvo: Evo tko ima šansu putovati u Katar». Gol.hr (խորվաթերեն). 2022-10-31. Վերցված է 2022-12-21-ին.
  37. «Zlatko Dalić objavio popis igrača za SP, ovo su 26 imena koje vodi u Katar». Večernji list (խորվաթերեն). 2022-11-09. Վերցված է 2022-12-21-ին.
  38. Škrlec, Silvijo (2020-05-25). «Nenad Gračan otkrio nam najveću vrlinu mladog Hrvata koji je zaludio njemačku Bundesligu i nameće se izborniku Daliću: Ima brzinu, ali ima i...». Tportal.hr (խորվաթերեն). Վերցված է 2020-08-18-ին.
  39. Antolić, Dražen (2020-05-21). «'Modrić i Rakitić nikad nisu čuli za mene!' Najbrži stoper priznao: Dalić mi je rekao da me prati!». Sportske novosti (խորվաթերեն). Վերցված է 2020-08-18-ին.
  40. Antolić, Dražen (2020-05-21). «'Modrić i Rakitić nikad nisu čuli za mene!' Najbrži stoper priznao: Dalić mi je rekao da me prati!». Sportske novosti (խորվաթերեն). Վերցված է 2020-08-18-ին.
  41. Antolić, Dražen (2022-03-28). «Igrač Borussije i navijač Dinama koji je iskoristio svoju priliku: 'Hrvatska ima veliki potencijal'». Sportske novosti (խորվաթերեն). Վերցված է 2022-03-28-ին.
  42. 42,0 42,1 «Marin Pongračić». Soccerway. Վերցված է 27 May 2020-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Soccerway» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  43. «Marin Pongračić profile». EU-Football.info. Վերցված է 11 November 2020-ին.

Նշումներ

  1. Ներառում է Ավստրիայի Գավաթը, Ֆուտբոլի Գերմանիայի գավաթը, Ֆուտբոլի Իտալիայի գավաթը
  2. Ելույթներ Երկրորդ Բունդեսլիագյում
  3. 3,0 3,1 Ելույթներ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում
  4. Չորս հանդիպում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում, վեց հանդիպում ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում
  5. 5,0 5,1 Ելույթներ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարին Պոնգրաչիչ» հոդվածին։