Պաբլո Մարի Վիլյար (իսպ.՝ Pablo Mari Villar; օգոստոսի 31, 1993(1993-08-31)[1][2], Ալմուսաֆես, Ribera Baixa, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, իտալական «Մոնցա» ակումբի կենտրոնական պաշտպան։

Պաբլո Մարի Վիլյար
իսպ.՝ Pablo Marí
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 31, 1993(1993-08-31)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Ալմուսաֆես, Ribera Baixa, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա
Հասակ 193 սանտիմետր
Քաշ 87 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Կենսագրություն

Պաբլո Մարին սկսել է ֆուտբոլով զբաղվել Վալենսիայի թիմերում՝ սկզբում համանուն ակումբում, իսկ հետո՝ «Լևանտեում», սակայն ամենամեծ առաջընթացն արձանագրել է արդեն տեղափոխվելով «Մալյորկայի» ակադեմիա[3]։ 17 տարեկան հասակում նա իր նորամուտը նշեց երրորդ դիվիզիոնում «Մալյորկա Բ» թիմում: Այս թիմում խաղացել է երեք մրցաշրջան։ 2011/12 մրցաշրջանում ընդգրկվել է «Մալյորկայի» հիմնական թիմում։ Լա Լիգայում իր նորամուտը նշել է 2011 թվականի դեկտեմբերի 7-ին «Գրանադայի» դեմ անսովոր խաղում, որը սկսվել էր նոյեմբերի 20-ին, սակայն ընդհատվել էր 60-րդ րոպեին։Մնացած ժամանակահատվածում թիմերին թույլատրվեց կատարել բազմաթիվ փոխարինումներ, և Պաբլո Մարին սկսեց այս 30 րոպեանոց խաղը մեկնարկային կազմում՝ «փոխարինելով» Պեդրո Բիգասին: Խաղի վերսկսումից 7 րոպե անց «Մալյորկան» 11 մետրանոցից գոլ է խփել՝ հավասարեցնելով հաշիվը (2:2): Թիմը չհասցրեց ավելի շատ գոլեր խփել[4]։ Այդ մրցաշրջանում Մարին ևս մեկ անգամ խաղաց Մալյորկայի կազմում Պրիմերայում։

2013 թվականին տեղափոխվել է «Խիմնաստիկ» (Տառագոնա), որտեղ դարձել է հիմնական կազմի խաղացող: 2014/15 մրցաշրջանում օգնել է թիմին գրավել երկրորդ տեղը Սեգունդա Բ-ում և նվաճել երկրորդ դիվիզիոնի ուղեգիր: Հաջորդ մրցաշրջանում թիմը կանոնավոր մրցաշարում գրավեց երրորդ տեղը, իսկ հետո Պրիմերայում դուրս գալու համար փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում զիջեց «Օսասունային»: 2016 թվականի ամռանը պայմանագիր է կնքել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ։ 2016/17 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել իսպանական Սեգունդայի «Ժիրոնայի» կազմում[3]։ Սակայն հանդիպումների մեծ մասը Մարին անցկացրել է պահեստայինների նստարանին՝ մասնակցելով ընդամենը 8 հանդիպման։

Հաջորդ մրցաշրջանում 24-ամյա Պաբլո Մարին վարձավճարով մեկնել է հոլանդական ՆԱԿ Բրեդա։ Տեղափոխությունից երկու շաբաթ անց մարզիչ ՆԱԿ Ստեյն Վրևենը իսպանացուն առաջարկել է դառնալ թիմի ավագը[5]։

2018 թվականի հուլիսի 1-ին Պաբլո Մարին մեկ տարվա վարձավճարով տեղափոխվեց «Դեպորտիվո Լա Կորունյա», որը խաղում էր Սեգունդայում[6]։

2019 թվականի հուլիսի 11-ին Պաբլո Մարին լիարժեք պայմանագիր է կնքել բրազիլական «Ֆլամենգոյի» հետ մինչև 2022 թվականի դեկտեմբերը[7]։ Նա դարձավ Ռիո դե Ժանեյրոյի ակումբի պատմության մեջ երրորդ իսպանացին՝ դարպասապահ Տալյադասից (1937) և հարձակվող Խոսե Ուֆարտեից (1958-1961, 1962-1964) հետո[8]։

Մարին բավականին արագ տեղավորվեց «ռուբրո նեգրոսի» կազմում։ Օգոստոսի 25-ին առաջին գոլն է խփել նոր թիմի կազմում։ Դա տեղի է ունեցել «Սեարայի» դեմ արտագնա խաղում, որն ավարտվել է տանտերերի 3:0 հաշվով պարտությամբ: Իսպանացին խփեց իր թիմի երկրորդ գնդակը[9]։ Նաև օգնեց իր թիմին 38 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս գալ Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ: Հոկտեմբերի 24-ին կայացած կիսաեզրափակիչի տնային խաղում «Ֆլամենգոն» 5:0 հաշվով հաղթել է «Գրեմիոյին»: Պաբլո Մարին այդ հանդիպմանը պատմական գոլ է խփել՝ Իսպանիայի կողմից մատուցված առաջին գոլը Լիբերտադորեսի գավաթում[10]։ Թիմի հետ 2019 թվականի նոյեմբերի 23-ին դարձել է Լիբերտադորեսի գավաթակիր[11]։ Նաև օգնեց իր թիմին հաղթել նահանգի առաջնությունում և Բրազիլիայի առաջնությունում[12]։

Ձեռքբերումներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 «El central Pablo Marí llega al Girona» (իսպաներեն). «Жирона». 2016-08-16. Արխիվացված է օրիգինալից 2017-05-10-ին. Վերցված է 2019-11-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Granada vs. Mallorca - 7 December 2011» (անգլերեն). soccerway.com. 2011-12-07. Արխիվացված է օրիգինալից 2020-07-28-ին. Վերցված է 2019-11-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Víctor López (2017-11-16). «Pablo Marí brilla en el NAC Breda e interesa en la Premier» (իսպաներեն). Diario AS. Արխիվացված է օրիգինալից 2020-11-10-ին. Վերցված է 2019-11-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Pablo Marí, nuevo jugador del Deportivo» (իսպաներեն). «Депортиво Ла-Корунья». 2018-07-01. Արխիվացված է օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2019-11-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Flamengo anuncia zagueiro espanhol Pablo Marí: "Clube gigantesco. Agora sou Mengão"» (պորտուգալերեն). Globo. 2019-07-11. Արխիվացված է օրիգինալից 2019-07-11-ին. Վերցված է 2019-11-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Se contratado, Pablo Marí será terceiro espanhol na história do Flamengo» (պորտուգալերեն). colunadofla.com. 2019-07-10. Արխիվացված է օրիգինալից 2019-07-11-ին. Վերցված է 2019-11-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Ceará vs. Flamengo - 26 August 2019» (անգլերեն). soccerway.com. 2019-08-26. Արխիվացված է օրիգինալից 2019-09-17-ին. Վերցված է 2019-11-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Feito histórico! Pablo Marí é o primeiro espanhol a marcar na Libertadores» (պորտուգալերեն). colunadofla.com. 2019-10-24. Արխիվացված է օրիգինալից 2019-12-05-ին. Վերցված է 2019-11-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «¡Flamengo campeón de la CONMEBOL Libertadores 2019!» (իսպաներեն). КОНМЕБОЛ. 2019-11-23. Արխիվացված է օրիգինալից 2019-11-25-ին. Վերցված է 2019-11-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Flamengo é campeão brasileiro e se torna primeiro time desde 1963 a ganhar Nacional e Libertadores no mesmo ano» (պորտուգալերեն). Globo. 2019-11-24. Արխիվացված է օրիգինալից 2019-11-28-ին. Վերցված է 2019-11-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)