Ամարալ

բրազիլական Ֆուտբոլիստ
20:50, 10 Հուլիսի 2024 տարբերակ, Արարատ Թրվանց (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ժոաո Ջուստինո Ամարալ դոս Սանտոս (պորտ.՝ João Justino Amaral dos Santos դեկտեմբերի 21, 1954(1954-12-21)[1], Կամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա - մայիսի 31, 2024(2024-05-31)[2], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։

Ամարալ
պորտ.՝ João Justino Amaral dos Santos
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Մականուն Amaral
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 21, 1954(1954-12-21)[1]
Ծննդավայր Կամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա
Մահվան ամսաթիվ մայիսի 31, 2024(2024-05-31)[2] (69 տարեկան)
Մահվան վայր Սան Պաուլո, Բրազիլիա
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Կարիերա

Ամարալն իր կարիերան սկսել է 1971 թվականին՝ իր հայրենի քաղաքի «Գուարանի» ակումբում, որի կազմում հանդես է եկել յոթ մրցաշրջան՝ 109 հանդիպում Բրազիլիայի առաջնությունում։ Նրա ակումբը հաղթել է 43 խաղում, 38-ում ոչ-ոքի է խաղացել և 28-ում պարտություն կրել։

1978 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Կորինտիանս» ակումբ։ Այնտեղ նա ձևավորել է թիմի հայտնի պաշտպանական գիծը՝ դարպասապահ |Ժաիրոյի, աջ պաշտպան Զե Մարիայի, կենտրոնական պաշտպան Մաուրոյի և ձախ պաշտպան Վլադիմիրի հետ։ Բոլոր պաշտպան խաղացողների մաշկի մուգ գույնի պատճառով պաշտպանությունը ստացել է «Սև պատ» մականունը։ 1979 թվականին Ամարալը ակումբի կազմում դարձել է Սան Պաուլո նահանգի չեմպիոն։

1981 թվականին Ամարալը տեղափոխվել է «Սանթոս» ակումբ, բայց երկար չի մնացել այնտեղ։ Նա տեղափոխվել է Մեքսիկա, որտեղ խաղացել է «Ամերիկա» և «Գվադալախարա» ակումբներում։ «Ամերիկայի» հետ Ամարալը 1984 թվականին հաղթել է Մեքսիկայի առաջնությունը։ Ամարալը իր ֆուտբոլային կարիերան ավարտել է հայրենիքում՝ «Բլումենաու» ակումբում, 1987 թվականին։

Ամարալը Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես է եկել 1975-1980 թվականներին՝ անցկացնելով 56 հանդիպում։ Նա 1978 թվականին մասնակցել է աշխարհի առաջնությանը։ Առաջնությունում բրազիլացիները գրավեցլ են երրորդ տեղը, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, դարձել է մրցաշարի լավագույն խաղացողներից մեկը՝ երկու անգամ, միմյանցից մի քանի վայրկյանի ընթացքում՝ գնդակը հեռացնելով դարպասային գծից։ Նա մասնակցել է նաև ԱՄՆ-ի 200-ամյակի մրցաշարին, որտեղ հաղթող են դարձել բրազիլացիները։ Ագային հավաքականի կազմում Ամարալը նվաճել է Ատլանտյան գավաթը և Ռիո Բրանկոյի գավաթը։

Կյանքի վերջին տարիներին ապրել է Սան Պաուլոյում և զբաղվել բիզնեսով։

Ամարալը մահացել է քաղցկեղից, 2024 թվականի մայիսի 31-ին Սան Պաուլոյում[3]

Ձեռքբերումներ

Ակումբային

  • Ատլանտյան գավաթի հաղթող՝ 1976թ
  • Ռիո Բրանկոյի գավաթակիր՝ 1976թ
  • Սան Պաուլո նահանգի չեմպիոն՝ 1979թ
  • Մեքսիկայի չեմպիոն՝ 1984թ

Անձնական

  • Բրազիլիայի արծաթե գնդակի դափնեկիր՝ 1975թ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Guarani F. C.: Breve História — 2007.
  2. 2,0 2,1 2,2 Morre Amaral, um dos maiores zagueiros do futebol brasileiro
  3. «LUTO: Morre Amaral, um dos maiores zagueiros do futebol brasileiro». Futebol Interior (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2024-06-01-ին.

Արտաքին հղումներ