Marì Marì, իտալացի հայտնի երգիչ և դերասան Ադրիանո Չելենտանոյի երգը իր ստուդիային «C’è sempre un motivo» (իտալերենից թարգմանաբար՝ «Միշտ պատճառ կա») ալբոմից։

Նկարագրություն

2004 թվականին երգը թողարկվել է որպես «C’è sempre un motivo» ալբոմի երկրորդ սինգլ[1]։

Երգի հեղինակներն են Ջաննի Բելլան և բանաստեղծ-երգահան Մոգոլը։ Ստեղծագործության թեման սիրելի մարդկանց կորցնելու ցավն է։

Ինչու ես միշտ կորցնում այն մարդկանց, որոնց սիրել ես․․․ Եվ նրանք այլևս չկան․․․

— քաղվածք երգի կրկներգից

Երգը ձայնագրված է կենդանի նվագախմբի հետ` Չելսո Վալլիի ղեկավարությամբ (իտալ.՝ Celso Valli), որը նաև ալբոմի վերադաշնակումների մեծամասնության հեղինակն է։ «Marì Marì» երգը հեռուստատեսությամբ կատարել է Ադրիանո Չելենտանոն «Rockpolitik» հեռուստահաղորդման թողարկումներից մեկի շրջանակներում, որտեղ նա նաև եղել է հաղորդավար[2]։

Ստեղծագործությունների ցանկ

# Անվանում Տևողություն
1. «Marì Marì»   4:15

Ձայնագրման մասնակիցներ

Ծանոթագրություններ

  1. Trambusti L. (2004-11-10). «Adriano Celentano. C'è sempre un motivo». KataWeb (իտալերեն). kwmusica.kataweb.it. Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին. Վերցված է 2012-06-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2.   Տեսանյութը

Արտաքին հղումներ