Marì Marì, իտալացի հայտնի երգիչ և դերասան Ադրիանո Չելենտանոյի երգը իր ստուդիական «C’è sempre un motivo» (թարգմանաբար՝ իտալերենից «Միշտ պատճառ կա») ալբոմից։

«Marì Marì»
Ադրիանո Չելենտանոի երգը

Նկարագրություն

խմբագրել

2004 թվականին երգը թողարկվել է որպես «C’è sempre un motivo» ալբոմի երկրորդ սինգլ[1]։

Երգի հեղինակներն են Ջաննի Բելլան և բանաստեղծ-երգահան Մոգոլը։ Ստեղծագործության թեման սիրելի մարդկանց կորցնելու ցավն է։

Ինչու ես միշտ կորցնում այն մարդկանց, որոնց սիրել ես․․․ Եվ նրանք այլևս չկան․․․

— քաղվածք երգի կրկներգից

Երգը ձայնագրված է կենդանի նվագախմբի հետ` Չելսո Վալլիի ղեկավարությամբ (իտալ.՝ Celso Valli), որը նաև ալբոմի վերադաշնակումների մեծամասնության հեղինակն է։ «Marì Marì» երգը հեռուստատեսությամբ կատարել է Ադրիանո Չելենտանոն «Rockpolitik» հեռուստահաղորդման թողարկումներից մեկի շրջանակներում, որտեղ նա նաև եղել է հաղորդավար[2]։

Ստեղծագործությունների ցանկ

խմբագրել
# Անվանում Տևողություն
1. «Marì Marì»   4:15

Ձայնագրման մասնակիցներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Trambusti L. (2004 թ․ նոյեմբերի 10). «Adriano Celentano. C'è sempre un motivo». KataWeb (իտալերեն). kwmusica.kataweb.it. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  2.   Տեսանյութը

Արտաքին հղումներ

խմբագրել