Խորհրդային կայսրություն

07:43, 8 Հուլիսի 2024 տարբերակ, G.Hasratyan242 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Խորհրդային կայսրություն, քաղաքական կլիշե, Խորհրդային Միության ազդեցության ոչ պաշտոնական բնութագիրը մի շարք Անկախ պետությունների վրա տրված Սառը պատերազմում նրա հակառակորդների կողմից:

"Խորհրդային կայսրություն". կարմիրով նշված է ԽՍՀՄ ազդեցության առավելագույն տարածքը 1959-1960 թվականներին։

Կարևոր է հիշել, որ պաշտոնապես ԽՍՀՄ առաջնորդները գտնվում էին գաղափարական ընդդիմության մեջ իմպերիալիզմի նկատմամբ, ԽՍՀՄ-ը չուներ գաղութներ և Խորհրդային Միությունում կայսրության ինստիտուտը չէր հիմնադրվել: Միաժամանակ մի շարք պատմաբաններ պնդում են[1][2][3], որ ԽՍՀՄ քաղաքական համակարգն ուներ կայսրության համար բնորոշ հատկանիշներ[4]: Գիտնականների շրջանում կա նաև կարծիք, որ ԽՍՀՄ-ը ուներ ինչպես բազմազգ, այնպես էլ մոնոէթնիկ կազմավորման նշաններ[2]: Բացի այդ, գոյություն ունի տեսակետ ԽՍՀՄ արտաքին քաղաքականության գաղութային բնույթի մասին[3]: XX դարի որոշ ձախակողմյաններ ԽՍՀՄ քաղաքականությունը կոչում էին սոցիալ-իմպերիալիզմ՝ 1950-ականների վերջից հետո (հատկապես հաճախ տերմինն օգտագործում էին մաոիստներն ու խոձայիստները):


Չնայած վերոնշյալին, որոշ հետազոտողներ, ընդունելով, որ ԽՍՀՄ-ում առկա են գաղութային կայսրության որոշակի հատկանիշներ, բերում են փաստարկներ և տարբեր փաստեր ԽՍՀՄ-ի և իր արբանյակ պետությունների միջև տնտեսական, մշակութային և քաղաքական հարաբերությունների վերաբերյալ, որոնք բնորոշ չէին որևէ գաղութային կայսրության համար[5]: Այսպիսով, գոյություն ունի տեսակետ, որ ԽՍՀՄ-ը պատմական զարգացման եզակի արդյունք էր պետության և հասարակության համար, բայց չէր հանդիսանում կայսրություն հասարակական գիտակցության մեջ հասունացած և ընդունված իմաստով։

Պատմաբան Դ. Ա. Վոլկոգոնովի կարծիքով, «թագավորական կայսրության կործանման արդյունքում առաջացավ մեկ այլ, անհամեմատ ավելի բռնապետական կայսրություն»:

Խորհրդային Միության Ազդեցությունը

 
"Արևելյան բլոկի" երկրները (Հարավսլավիան և Ալբանիան խզեցին բարեկամական հարաբերությունները ԽՍՀՄ - ի հետ):

Խորհրդային կայսրությունը ներառում էր ԽՍՀՄ-ը եւ մի շարք արբանյակային պետություններ[6]: Այս պետությունները, լինելով Սոցիալիստական երկրների տնտեսական համագործակցությունի անդամներ, ԽՍՀՄ ամենամոտ դաշնակիցներն էին ։  Արևելյան Եվրոպայի երկրները նույնպես մասնակցել են Վարշավայի պայմանագրի կազմակերպմանը ("Արևելյան բլոկ")։

ԽՍՀՄ և Երրորդ աշխարհ

Շատ երկրների ղեկավարները Երրորդ աշխարհից աջակցում էին ԽՍՀՄ-ին որպես Սառը պատերազմի մասնակցի: Խորհրդային քաղաքական տերմինաբանության մեջ դրանք այն երկրներն էին, որոնք ընտրել էին «սոցիալիստական զարգացման ուղին» (ԽՍՀՄ-ի «զարգացած սոցիալիզմի» երկրներին էին պատկանում Արևելյան Եվրոպայի երկրները և ԿԱՄՊ-ի (Կոմունիստական Աշխարհի Միջազգային Փոխհամագործակցություն) անդամները): Մոսկվան իր դաշնակիցներին ապահովում էր ռազմական և տնտեսական օգնությամբ՝ քաղաքական զիջումների դիմաց: Մի շարք դեպքերում խորհրդային ղեկավարությունը կորցնում էր ազդեցությունը դաշնակիցների վրա: Դրա պատճառը լինում էր ԽՍՀՄ-ին հավատարիմ տեղական իշխանությունների թուլացումը կամ տապալումը։

Սոցիալական երկրները ԽՍՀՄ ընդդիմության մեջ

Որոշ սոցիալիստական պետությունների կառավարություններ բացահայտորեն դատապարտում էին ԽՍՀՄ քաղաքականության շատ ուղղություններ: Չնայած նրանք վարում էին Սովետականին նման քաղաքականություն, Մոսկվայի հետ նրանց հարաբերությունները հաճախ դուրս չէին գալիս պաշտոնական համաձայնագրերի շրջանակներից, երբեմն առաջանում էին ճգնաժամային իրավիճակներ, որոշ դեպքերում վերաճելով զինված բախումների:

Ծանոթագրություն

  1. Dave, Bhavna Kazakhstan: Ethnicity, language and power. — Abingdon, New York: Routledge, 2007. — 242 с. — ISBN 9780415363716
  2. 2,0 2,1 Beissinger, Mark R. Soviet Empire as "Family Resemblance"(անգլ.) // Slavic Review. — 2006. — В. 2. — Т. 65. — С. 294—303.
  3. 3,0 3,1 Olaf Caroe Soviet Colonialism In Central Asia(անգլ.) // Foreign Affairs. — 1953. — Т. 32. — № 1. — С. 135—144. — doi:10.2307/20031013
  4. После империи Афанасьев Ю., Гайдар Е., Гавров С., Иноземцев B., Ливен Д., Паин Э., Пелипенко А., Урнов М., Филиппов А., Ясин Е. и др. — М., 2007. — 224 с. ISBN 978-5-903135-01-1.
  5. «БЫЛ ЛИ СССР КОЛОНИАЛЬНОЙ ИМПЕРИЕЙ?». EUSP (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-02-22-ին. Վերցված է 2022-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Cornis-Pope, Marcel History of the Literary Cultures of East-Central Europe: Junctures and disjunctures in the 19th and 20th centuries. — Կաղապար:Нп3, 2004. — С. 29. — ISBN 978-9027234520
  7. Shin, Gi-Wook Ethnic nationalism in Korea: genealogy, politics, and legacy. — Stanford University Press, 2006. — С. 94. — ISBN 978-0804754088

Գրականություն