Պորտալարի պրոլապս

13:15, 29 Հունիսի 2024 տարբերակ, Սոնա Խոսրովյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Պորտալարի պրոլապս, երեխայի առաջադիր մասից առաջ կամ դրա հետ պորտալարի արտանկման երևույթը[1]։ Պրոլապսի արտանկումը վտանգավոր է, քանի որ երեխայի կողմից պորտալարի վրա ճնշումը կարող է խանգարել դեպի պտուղը արյան հոսքը[1]: Այս երևույթը սովորաբար տեղի է ունենում ծննդաբերության ժամանակ, բայց կարող է առաջանալ պտղաթաղանթների պատռվելուց հետո ցանկացած ժամկետում[2][3]:  

Պորտալարի պրոլապս
Տեսակբժշկական եզրակացություն
Հետևանքumbilical cord compression? և Պերինատալ ասֆիքսիա
Բժշկական մասնագիտությունմանկաբարձություն
ՀՄԴ-9663.0 և 762.4
ՀՄԴ-10O69.0 և P02.4
 Umbilical cord prolapse Վիքիպահեստում

Այս երևույթի առաջացման ռիսկի ամենամեծ գործոններն են երեխայի ոչ ճիշտ դիրքը արգանդում և անհաս կամ փոքր պտուղը[4]: Ռիսկի այլ գործոնները ներառում են բազմակի հղիությունը, նախորդող բազմաթիվ ծննդաբերւթյունները և չափից շատ ամնիոտիկ հեղուկը[4][5]: Արդյո՞ք ամնիոտիկ պարկի բժշկական պատռումը վտանգ կարող է ներկայացնել, վիճելի է[4][5]: Պորտալարի պրոլապսի մասին պետք է կասկածել, եթե ծննդաբերության ժամանակ առաջանում է երեխայի սրտի զարկերի կտրուկ նվազում[6][4]: Պորտալարի երևալը կամ շոշափելիս զգալը հաստատում է ախտորոշումը[6]:

Հաճախ ծննդալուծումը կատարվում է կեսարյան հատման միջոցով[7]: Խորհուրդ է տրվում լցնել միզապարկը կամ երեխայի դիրքի ձեռքային բարձրացում իրականացնել, ռիսկերի դեպքում պրոլապսից խուսափելու նպատակով[7]: Երբեմն կանայք ընդունում են ծունկ-կրծքավանդակային կամ Տրենդելենբուրգի դիրք, որպեսզի օգնեն կանխել պորտալարի հետագա սեղմումը[8]: Համապատասխան վերահսկման դեպքում դեպքերի մեծամասնությունը լավ ավարտ է ունենում[7]:

Պորտալարի պրոլապս տեղի է ունենում 500 հղիությունից մոտ 1-2-ում[9]: Երեխայի մահվան վտանգի հավանականությունը կազմում է մոտ 10%[9]: Այնուամենայնիվ, այս ռիսկերի մեծ մասը պայմանավորված է բնածին անոմալիաներով կամ վաղաժամ ծննդաբերությամբ[9]: Դա համարվում է արտակարգ իրավիճակ[10]։

Ախտանշաններ

Պորտալարի արտանկման առաջին նշանը սովորաբար պտղի սրտի հաճախության հանկարծակի և խիստ նվազումն է, որը անմիջապես չի վերանում: Պտղի սրտի լսման ժամանակ (պտղի սրտի զարկերի գծային գրանցում) դա սովորաբար նման է չափավոր և ծանր փոփոխական դանդաղումների[11]: Պորտալարի բացահայտ պրոլապսի դեպքում պորտալարը կարելի է տեսնել կամ շոշափել վուլվայի կամ հեշտոցի մակարդակում[12]:

Պորտալարի պրոլապսի առաջացման հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ երբ պորտալարը կախվում է, այն կարող է սեղմվել պտղի և արգանդի պատերի միջև: Սա կարող է հանգեցնել դեպի պտուղ թթվածնի մատակարարման նվազմանը, ինչը կարող է մահացու լինել:

Պորտալարի պրոլապսի դեպքերի մեծ մասը տեղի է ունենում ծննդաբերության երկրորդ փուլում[13]:

Ռիսկի գործոններ

Գոյություն ունեն ռիսկի գործոնների երկու հիմնական կատեգորիաներ՝ սպոնտան և յատրոգեն (բժշկական միջամտությունից առաջացող)․

  • սպոնտան գործոններ .
    • Պտղի ոչ ճիշտ առաջադրություն[14],
    • պոլիհիդրամնիոզ կամ ամնիոտիկ հեղուկի մեծ քանակություն[14],
    • վաղաժամ ծննդաբերություն. հավանաբար կապված է սխալ առաջադրության հավանականության և հարաբերական պոլիհիդրամնիոզի հետ[14],
    • պտղի ցածր քաշ[15]; Պատճառը, հավանաբար, նույնն է, ինչ վաղահասության պատճառները:
    • բազմակի պտուղներով հղիություն․ առավել հավանական է առաջինին հաջորդող պտուղների դեպքում[15],
    • Պտղաթաղանթների սպոնտան պատռվածք[16]. պրոլապսների մոտ կեսը տեղի է ունենում թաղանթների պատռումից հետո 5 րոպեի ընթացքում, երկու երրորդը՝ 1 ժամվա ընթացքում, 95%-ը՝ 24 ժամվա ընթացքում։
  • յատրոգեն գործոններ.
    • պտղթաղանթների արհեստական պատռում[17],
    • ներքին մոնիտորների տեղադրում (օրինակ՝ գլխամաշկի ներքին էլեկտրոդ կամ ներարգանդային ճնշաչափնան կաթետեր)[17],
    • Պտղի գլխի ձեռքային պտույտ[17]։

Ախտորոշում

Պորտալարի պրոլապսի առաջացումը միշտ պետք է կասկածել, երբ կա պտղի սրտի զարկերի հաճախության հանկարծակի նվազում կամ փոփոխական դանդաղում, հատկապես թաղանթների պատռվելուց հետո: Ակնհայտ պրոլապսների դեպքում ախտորոշումը կարող է հաստատվել, եթե պորտալարը շոշափվում է հեշտոցային հետազոտության ժամանակ: Առանց ակնհայտ պրոլապսի, ախտորոշումը կարող է հաստատվել միայն կեսարյան հատումից հետո, չնայած նույնիսկ այդ դեպքում, պրոլապսը կարելի է չնկատել[18]։

Դասակարգում

Կան պորտալարի պրոլապս 3 հիմնական տեսակներ[19]

  • պորտալարի բացահայտ պրոլապս. պորտալարի իջեցում պտղի առաջադիր մասից առաջ: Այս դեպքում պորտալարն անցնում է արգանդի վզիկի միջով դեպի հեշտոց կամ դրանից դուրս: Պորտալարի բացահայտ պրոլապսը տեղի է ունենում պտղաթաղանթների պատռումից հետո: Սա պորտալարի պրոլապսի ամենատարածված տեսակն է:
  • պորտալարի թաքնված պրոլապս. պորտալարն իջնում է առաջադիր մասի հետ ղուգահեռ, բայց չի անցնում դրանից: Թաքնված պրոլապս կարող է առաջանալ ինչպես չպատռված, այնպես էլ պատռված թաղանթների դեպքում:
  • ֆունիկ (լարային) ներկայացում . պորտալարի առկայությունը ներկայացնող պտղի մասի և պտղի թաղանթների միջև: Այս դեպքում լարը չի անցել արգանդի վզիկի բացվածքը։ Ֆունիկ ներկայացման դեպքում թաղանթները դեռ չեն պատռվել:

Հսկում

 
Գլուխ-ծնկային դիրքը[20]։

Կենսունակ պտուղ ծնվելու համար պորտալարի պրոլապսի տիպիկ բուժումը ներառում է անհապաղ ծննդալուծում՝ հնարավոր ամենաարագ և անվտանգ ճանապարհով: Սովորաբար դա կեսարյան հատումն է, հատկապես, եթե ծննդաբերության պրոցեսը սկսվել է վաղաժամ: Երբեմն կարելի է ընտրել հեշտոցային ծննդաբերության մեթոդը, եթե կլինիկական վիճակը հավաստի, որ դա անվտանգ է[21]։  

Պորտալարի պրոլապսի հսկման ժամանակ սովորաբար օգտագործվում են բարդությունների հավանականությունը նվազեցնելուն ուղղված այլ միջամտություններ, կատարվում են ծննդաբերության նախապատրաստական աշխատանքներ: Այդ միջամտություններն ուղղված են պորտալարի վրա ճնշումը նվազեցնելուն՝ կանխելու պտղի սնուցման խանգարման հետևանքով առաջացող բարդությունները:

Կլինիկական պրակտիկայում օգտագործվում են հետևյալ մանևրները.

  • Պտղի առաջադիր հատվածի ձեռքային բարձրացում[22]:
  • Գերադասելի է մոր դիրքավորումը ծունկ-կրծքավանդակային կամ Տրենդելենբուրգի դիրքում (գլուխը ցած՝ ոտքերը վեր բարձրացրած), ձախ կողքի վրա պառկելը[22]:
  • Ֆոլեի կաթետերի միջոցով միզապարկի լցումը կարող է օգնել բարձրացնել պտղի առաջադիր հատվածը և հեռացնել այն պորտալարից[23]:
  • Առաջարկվում է տոկոլիտիկների (ծննդաբերությունը ճնշող դեղամիջոցների) օգտագործումը, որոնք սովորաբար կատարվում են ի լրումն միզապարկի լցման, այլ ոչ թե որպես ինքնուրույն միջամտություն[24]:

Եթե ծննդաբերության փուլերի սկսման նշաններ չկան, կարող է փորձ արվել պորտալարի ձեռքային մղմանը դեպի արգանդի խոռոչ)[25][26]։ Այնուամենայնիվ, դա ներկայումս խորհուրդ չի տրվում Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջի (RCOG) կողմից, քանի որ այս մանևրի ռիսկերի գնահատման բավարար տվյալներ չկան[27]։

Արդյունքներ

Պորտալարի պրոլապսի հետ կապված առաջնային մտահոգությունը երեխային արյան անբավարար մատակարարումն է, հետևաբար՝ թթվածնաքաղցի առաջացումը: Պորտալարը կարող է սեղմվել կա՛մ մեխանիկական ճնշման պատճառով (սովորաբար պտղի առաջադիր մասով) կամ անոթների հանկարծակի կծկումից՝ հեշտոցում արգանդի համեմատ ջերմաստիճանի նվազման պատճառով[28]: Սա կարող է հանգեցնել պտղի մահվան կամ այլ բարդությունների:

Պատմականորեն պտղի մահացության դեպքերը պորտալարի պրոլապսի հետևանքով եղել է 40%-ից բարձր[29]: Այնուամենայնիվ, այս գնահատվել են տանը կամ հիվանդանոցից դուրս ծննդաբերությունների համար: Եթե հաշվի ենք առնում պորտալարի պրոլապսները, որոնք տեղի են ունեցել ստացիոնարում, այդ ցուցանիշն իջնում է մինչև 0-3% [30], չնայած մահացության մակարդակը մնում է ավելի բարձր, քան առանց պորտալարի պրոլապսի եխաների մոտ: Հիվանդանոցային պայմաններում պտղի մահացության տոկոսի նվազումը, հավանաբար, պայմանավորված է անհապաղ կեսարյան հատման իրականացման հնարավորությամբ:

Ներկայումս օգտագործվում է Ապգարի սանդղակը (նորածնի առողջական վիճակի արագ գնահատումը) 5 րոպեի ընթացքում և ծննդաբերությունից հետո հոսպիտալացման տևողությունը: Երկու ցուցանիշներն էլ ցածր են այն նորածինների համար, որոնք ծնվել են պորտալարի պրոլապսից հետո[31], սակայն պարզ չէ, թե ավելի ուշ ժամկետներում այդ ցուցանիշներն ինչպես են փոխվում: Համեմատաբար մեծ ուսումնասիրությունները, որոնք կատարվել են հեռակա ժամկետներում, պարզել են, որ 1%-ից պակաս (120 ուսումնասիրվածներից 1-ը) դեպքերում առկա է նյարդաբանական խանգարման տեսակ[32], և 1%-ից պակաս (110-ը 16675-ից) դեպքերում ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված[33]։

Համաճարակաբանություն

Պորտալարի պրոլապսի հանդիպման հաճախականությունը տատանվում է բոլոր հղիությունների 0,1-0,6%-ի սահմաններում[34][35]: Այս ցուցանիշը ժամանակի ընթացքում մնում է կայուն։ Վերջերս կատարված ուսումնասիրության գնահատմամբ՝ պորտալարի պրոլապսների 77%-ը տեղի է ունենում մեկ պտղով հղիությունների ժամանակ: Երկվորյակ հղիության դեպքում պորտալարի պրոլապսները ավելի հաճախ են տեղի ունենում երկրորդը ծնվող պտղի մոտ՝ 9% առաջին երկվորյակի և 14% երկրորդ երկվորյակի մոտ[36]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Lore, Marybeth (March 2017). «Umbilical Cord Prolapse and Other Cord Emergencies». The Global Library of Women's Medicine. doi:10.3843/GLOWM.10136.
  2. «Umbilical Cord Prolapse». DynaMed. 30 November 2018. Վերցված է 10 October 2019-ին.
  3. «Umbilical cord prolapse in late pregnancy» (PDF). 2015. Վերցված է 12 October 2019-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Lore, Marybeth (March 2017). «Umbilical Cord Prolapse and Other Cord Emergencies». The Global Library of Women's Medicine. doi:10.3843/GLOWM.10136.
  5. 5,0 5,1 Sayed Ahmed, WA; Hamdy, MA (2018). «Optimal management of umbilical cord prolapse». International Journal of Women's Health. 10: 459–465. doi:10.2147/IJWH.S130879. PMC 6109652. PMID 30174462.
  6. 6,0 6,1 Holbrook, BD; Phelan, ST (March 2013). «Umbilical cord prolapse». Obstetrics and Gynecology Clinics of North America. 40 (1): 1–14. doi:10.1016/j.ogc.2012.11.002. PMID 23466132.
  7. 7,0 7,1 7,2 Holbrook, BD; Phelan, ST (March 2013). «Umbilical cord prolapse». Obstetrics and Gynecology Clinics of North America. 40 (1): 1–14. doi:10.1016/j.ogc.2012.11.002. PMID 23466132.
  8. Lore, Marybeth (March 2017). «Umbilical Cord Prolapse and Other Cord Emergencies». The Global Library of Women's Medicine. doi:10.3843/GLOWM.10136.
  9. 9,0 9,1 9,2 Lore, Marybeth (March 2017). «Umbilical Cord Prolapse and Other Cord Emergencies». The Global Library of Women's Medicine. doi:10.3843/GLOWM.10136.
  10. Holbrook, BD; Phelan, ST (March 2013). «Umbilical cord prolapse». Obstetrics and Gynecology Clinics of North America. 40 (1): 1–14. doi:10.1016/j.ogc.2012.11.002. PMID 23466132.
  11. Tejani, NA; Mann, LI; Sanghavi, M; Bhakthavathsalan, A; Weiss, RR (February 1977). «The association of umbilical cord complications and variable decelerations with acid-base findings». Obstetrics and Gynecology. 49 (2): 159–62. PMID 13333.
  12. «Umbilical Cord Prolapse». DynaMed. 30 November 2018. Վերցված է 10 October 2019-ին.
  13. Vasquez, Veronica; Desai, Shoma (2018). Rosen's Emergency Medicine: Concepts and Clinical Practice. ClinicalKey: Elsevier. էջեր 2296–2312.
  14. 14,0 14,1 14,2 Kahana, B; Sheiner, E; Levy, A; Lazer, S; Mazor, M (February 2004). «Umbilical cord prolapse and perinatal outcomes». International Journal of Gynaecology and Obstetrics. 84 (2): 127–32. doi:10.1016/s0020-7292(03)00333-3. PMID 14871514. S2CID 31686188.
  15. 15,0 15,1 Critchlow, CW; Leet, TL; Benedetti, TJ; Daling, JR (February 1994). «Risk factors and infant outcomes associated with umbilical cord prolapse: a population-based case-control study among births in Washington State». American Journal of Obstetrics and Gynecology. 170 (2): 613–8. doi:10.1016/s0002-9378(94)70238-1. PMID 8116723.
  16. Murphy, DJ; MacKenzie, IZ (October 1995). «The mortality and morbidity associated with umbilical cord prolapse». British Journal of Obstetrics and Gynaecology. 102 (10): 826–30. doi:10.1111/j.1471-0528.1995.tb10850.x. PMID 7547741. S2CID 21499836.
  17. 17,0 17,1 17,2 Usta, IM; Mercer, BM; Sibai, BM (1999). «Current obstetrical practice and umbilical cord prolapse». American Journal of Perinatology. 16 (9): 479–84. doi:10.1055/s-1999-6809. PMID 10774764. S2CID 40376025.
  18. Lin, MG (April 2006). «Umbilical cord prolapse». Obstetrical & Gynecological Survey. 61 (4): 269–77. doi:10.1097/01.ogx.0000208802.20908.c6. PMID 16551378. S2CID 26784072.
  19. Lin, MG (April 2006). «Umbilical cord prolapse». Obstetrical & Gynecological Survey. 61 (4): 269–77. doi:10.1097/01.ogx.0000208802.20908.c6. PMID 16551378. S2CID 26784072.
  20. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «GLOWM20175» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  21. Lin, MG (April 2006). «Umbilical cord prolapse». Obstetrical & Gynecological Survey. 61 (4): 269–77. doi:10.1097/01.ogx.0000208802.20908.c6. PMID 16551378. S2CID 26784072.
  22. 22,0 22,1 «Umbilical Cord Prolapse». DynaMed. 30 November 2018. Վերցված է 10 October 2019-ին.
  23. Lin, MG (April 2006). «Umbilical cord prolapse». Obstetrical & Gynecological Survey. 61 (4): 269–77. doi:10.1097/01.ogx.0000208802.20908.c6. PMID 16551378. S2CID 26784072.
  24. Holbrook, Bradley D.; Phelan, Sharon T. (March 2013). «Umbilical cord prolapse». Obstetrics and Gynecology Clinics of North America. 40 (1): 1–14. doi:10.1016/j.ogc.2012.11.002. ISSN 1558-0474. PMID 23466132.
  25. al.], ed. by Kate Grady ... [et (2007). Managing obstetric emergencies and trauma : the MOET course manual (2nd ed.). London: RCOG Press. ISBN 978-1904752-219. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  26. Barrett, JM (September 1991). «Funic reduction for the management of umbilical cord prolapse». American Journal of Obstetrics and Gynecology. 165 (3): 654–7. doi:10.1016/0002-9378(91)90303-9. PMID 1892193.
  27. «Umbilical Cord Prolapse». DynaMed. 30 November 2018. Վերցված է 10 October 2019-ին.
  28. Lin, MG (April 2006). «Umbilical cord prolapse». Obstetrical & Gynecological Survey. 61 (4): 269–77. doi:10.1097/01.ogx.0000208802.20908.c6. PMID 16551378. S2CID 26784072.
  29. Koonings, PP; Paul, RH; Campbell, K (July 1990). «Umbilical cord prolapse. A contemporary look». The Journal of Reproductive Medicine. 35 (7): 690–2. PMID 2376856.
  30. Lin, MG (April 2006). «Umbilical cord prolapse». Obstetrical & Gynecological Survey. 61 (4): 269–77. doi:10.1097/01.ogx.0000208802.20908.c6. PMID 16551378. S2CID 26784072.
  31. Kahana, B; Sheiner, E; Levy, A; Lazer, S; Mazor, M (February 2004). «Umbilical cord prolapse and perinatal outcomes». International Journal of Gynaecology and Obstetrics. 84 (2): 127–32. doi:10.1016/s0020-7292(03)00333-3. PMID 14871514. S2CID 31686188.
  32. Murphy, DJ; MacKenzie, IZ (October 1995). «The mortality and morbidity associated with umbilical cord prolapse». British Journal of Obstetrics and Gynaecology. 102 (10): 826–30. doi:10.1111/j.1471-0528.1995.tb10850.x. PMID 7547741. S2CID 21499836.
  33. Gilbert, WM; Jacoby, BN; Xing, G; Danielsen, B; Smith, LH (October 2010). «Adverse obstetric events are associated with significant risk of cerebral palsy». American Journal of Obstetrics and Gynecology. 203 (4): 328.e1–5. doi:10.1016/j.ajog.2010.05.013. PMC 2947602. PMID 20598283.
  34. Lin, MG (April 2006). «Umbilical cord prolapse». Obstetrical & Gynecological Survey. 61 (4): 269–77. doi:10.1097/01.ogx.0000208802.20908.c6. PMID 16551378. S2CID 26784072.
  35. Koonings, PP; Paul, RH; Campbell, K (July 1990). «Umbilical cord prolapse. A contemporary look». The Journal of Reproductive Medicine. 35 (7): 690–2. PMID 2376856.
  36. Murphy, DJ; MacKenzie, IZ (October 1995). «The mortality and morbidity associated with umbilical cord prolapse». British Journal of Obstetrics and Gynaecology. 102 (10): 826–30. doi:10.1111/j.1471-0528.1995.tb10850.x. PMID 7547741. S2CID 21499836.