Հաֆիզե Գայե Էրքան

06:33, 28 Հունիսի 2024 տարբերակ, Մարի Ավետիսյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հաֆիզե Գայե Էրքան (1979, Ստամբուլ, Թուրքիա), Թուրքիայի կենտրոնական բանկի նախկին ղեկավար[1]: Նա եղել է Առաջին հանրապետական բանկի նախագահը և գործադիր տնօրեններից մեկը, եղել է նաև ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Նա եղել է Նյու Յորքում գտնվող ազգային անշարժ գույքի ֆինանսական ընկերություն Greystone & Co Inc-ի նախկին գործադիր տնօրենը: Նա եղել է նաև Tiffany & Co ընկերության խորհրդի անդամ և Marsh & Mclennan Cos Inc ընկերության տնօրեն[2]:

Անձնական կյանք

Ծնվել է Ստամբուլում 1979 թվականին[3][4], հայրը ինժեներ է եղել, իսկ մայրը ուսանել է մաթեմատիկա և ֆիզիկա[5]: Մանկության տարիներին Էրքանը օպերաներ է գրել և վաճառել դրանք[6]: Ավարտելով Ստամբուլի ավագ դպրոցը, որտեղ ուսուցման լեզուն թուրքերենն է և գերմաներենը, որպես դպրոցի երկրորդ ամենաբարձր վարկանիշն ունեցող աշակերտ[7]՝ 1997 թվականին ընդունվել է Բոսֆորի համալսարանի արդյունաբերական ինժեներության բաժին և բակալավրի աստիճանով ավարտել է 2001 թվականին: Նա Փրինսթոնի համալսարանում սովորել է ասպիրանտուրայում գործողությունների հետազոտում և ֆինանսական ինժեներություն մասնագիտությամբ: Նա նաև Հարվարդի բիզնես դպրոցի և Սթենֆորդի բիզնեսի դպրոցի Առաջնորդությամբ ոլորտում գործադիր ծրագրի շրջանավարտ է եղել[8][9][5]:

Նա ամուսնացել Է Բաթուր Բիչերի հետ, որը Ստամբուլում սովորելու տարիներին եղել է նրա դասարանցին: 2001 թվականին Բոսֆորի համալսարանում սովորելուց հետո Բիչերը տեղափոխվել է ԱՄՆ և Փրինսթոնի համալսարանում սովորել ասպիրանտուրայում գործողությունների հետազոտում և ֆինանսական ինժեներություն մասնագիտությամբ: Նա եղել է Barclays Capital-ի, Գոլդմեն Սակսի և Սիթիգրուպի փոխտնօրեն: Նա ներկայումս Նապիեր Պարկ գլոբալ կապիտալի գործադիր տնօրենն է[7]:

Կարիերա

Փրիսթոնի համալսարանում իր թեզը գրելիս Էրքանը սկսել է իր աշխատանքային կյանքը որպես հետազոտող օգնական և ուսուցչի օգնական: 2005 թվականին նա միացել է Գոլդման Սակսին որպես օգնական և 2011 թվականին նշանակվել է գործադիր տնօրեն և Ֆինանսական ինստիտուտների վերլուծություններ և ռազմավարություններ խմբի ղեկավար[5]:

Նա 2014 թվականին միացել է Առաջին հանրապետական բանկին որպես ներդրումների բաժնի գլխավոր տնօրեն և ռիսկերի կառավարման գլխավոր պատասխանատուներից մեկը, 2016 թվականի հունվարին նա նաև նշանակվել է դեպոզիտային բաժնի գլխավոր մասնագետ, որից հետո 2017 թվականի մայիսին դարձել է բանկի նախագահ[10]: Էրքանը տնօրենների խորհրդի կազմում է ընտրվել 2019 թվականի փետրվարի 13-ին[11]: 2021 թվականի հուլիսին նա դարձել է Առաջին հանրապետական բանկի գլխավոր տնօրենների մեկը՝ Ջիմ Հերբերտի հետ միասին, որը բանկի հիմնադիրն է[12]: Հերբերտը հրաժարական է տվել 2021 թվականի դեկտեմբերին առողջական խնդիրների պատճառով, մեկ ամիս անց հրաժարական է տվել նաև Էրքանը[12]:

2022 թվականի մարտին Էրքանը միացել է Fortune 500 ընկերություններից Մարշ ՄըքԼենանի տնօրենների խորհրդին, ինչպես նաև եղել է Tiffany & Co.-ի տնօրենների խորհրդի կազմում 2019 թվականից մինչև 2021 թվականին ընկերության միացումը LVMH-ին[13]:

2022 թվականի փետրվարի 11-ին Մարշ ՄըքԼենանի տնօրենների խորհուրդը Էրքանին նշանակել է որպես տնօրեն, որը ուժի մեջ է մտել 2022 թվականի մարտի 1-ից: Նա վերընտրվել է 2023 թվականի մայիսի 23-ին[14]: 2022 թվականի հունիսի 27-ին Greystone & Co Inc-ը նրան նշանակել է գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում: Նրա լիազորությունները սկսել են 2022 թվականի սեպտեմբերին և ավարտվել նույն թվականի դեկտեմբերին[15][16]:

Թուրքիայի կենտրոնական բանկ

2023 թվականի մայիսին Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելուց հետո, երբ ֆինանսների նոր նախարար է նշանակվել Մեհմեդ Շիմշեքը, լրատվամիջոցները հայտարարել են, որ Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում Շահափ Քավջըօղլուին փոխարինելու է Էրքանը[17]: 2023 թվականի հունիսի 8-ին Էրքանը դարձել է բանկի ղեկավար՝ համաձայն Էրդողանի նախագահական հրամանագրի՝ դառնալով Թուրքիայի կենտրոնական բանկի առաջին կին ղեկավարը[18]:

Նրա ղեկավարությամբ Կենտրոնական բանկը հրաժարվել է Էրդողանի կողմից ցածր տոկոսադրույքների սահմանումից, որն հանգեցրել էր գնաճի, և բարձրացրել է ի օգուտ տոկոսը 8,5%-ից 45%-ի, ինչի արդյունքում, ըստ բանկի, հունվարին գնաճը դադարել է[19]:

2023 թվականի վերջին Էրքանը տեղական թերթերին հայտնել է, որ Ստամբուլում տների գներն ավելի բարձր են, քան Մանհեթենում, ուստի նա որոշել է ապրել իր ծնողների հետ[20][21]:

2024 թվականի փետրվարի 2-ին Էրքանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնից այն բանից հետո, երբ հոդված է հրապարակվել Sözcü թերթում, որտեղ նա ասել է, որ բանկի աշխատակիցներից մեկը ազատվել է աշխատանքից Էրքանի հոր դրդմամբ: Էրքանը այս զեկույցը կոչել է «հեղինակության սպանության մեծ արշավ»: Հաջորդ օրը նա հեռացվել է նախագահի պաշտոնից, և նրան խորաինել է փոխնախագահ Ֆաթիհ Քարահանը[19][22]:

Պարգևներ

Էրքանը 2001 թվականին Բոսֆորի համալսարանի կողմից արաժանցել է «Վերջին 10 տարիների լավագույն ուսանող» պարգևին: Նա նաև Փրինսթոնի համալսարանում ստացել է Գորդոն Վուի կրթաթոշակ ինժեներության մագիստրատուրայում սովորելու համար[5]:

Գիտության ազգային հիմնադրամից ստացել է դրամաշնորհ իր թեզի համար և ուսուցման ոլորտում գերազանցության բազմաթիվ մրցանակներ: 2003 թվականին Էրքանը դարձել է Սիգմա Քսի պատվավոր միության անդամ[23]:

Էրքանը գլխավորել է Առաջին հանրապետական բանկի կողմից Gradifi-ի ձեռքբերումը՝ ընկերություն, որը հեշտացնում է գործատուի կողմից աշխատակիցների նպաստ ուսանողական վարկերի վճարումը: 2018 թվականին նա ընդգրկվել է մինչև 40 տարեկանների համար նախատեսված «Սան Ֆրանցիսկոյի Բիզնես Թայմսի 40» և «Քրեյն Նյու Յորք Բիզնեսի 40» ցուցակներում[24]: Նա 2019 թվականին ընդգրկվել է Քրեյնի՝ «Նշանավոր կանայք բանկային գործում և ֆինանսներում» ցանկի մեջ[25]:

Ըստ Սան Ֆրանցիսկո Բիզնես Թայմսի՝ 2018 թվականի տվյալներով նա մինչև 40 տարեկան միակ կինն է եղել, որը գլխավոր գործադիր տնօրենի պաշտոն է զբաղեցրել Ամերիկայի 100 խոշորագույն բանկերից մեկում: Նա նաև ընդգրկվել է Ամերիկայի բանկիրների «Օրինակելի կանայք» ցուցակում[26]:

Նա Հաֆիզե Գայե Էրքանի առաջին հանրապետական ֆելոշիփ ծրագրի հիմնադիրն է՝ նախագիծ, որը աջակցում է այն երիտասարդ կանանց STEM կրթությանը, առաջնորդությանը և կարիերայի ուղիներին, որոնք աջակցության կարիք ունեն իրենց նպատակներին հասնելու համար[27]:

Ծանոթագրություններ

  1. «Hafize Gaye Erkan named Türkiye's new central bank governor». Daily Sabah. 9 June 2023. Վերցված է 2023-06-09-ին.
  2. «Hafize Gaye Erkan». Bloomberg. 14 July 2023.
  3. «Dr. Hafize Gaye Erkan». Central Bank of Turkey. Վերցված է 10 June 2023-ին.
  4. «Who is Hafize Gaye Erkan, Turkey's new central bank chief?». Al Jazeera. 9 June 2023. Վերցված է 10 June 2023-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Core Leadership Team». First Republican Bank.
  6. «40 Under 40 – Hafize Gaye Erkan». Crain's New York Business (անգլերեն). 2018-07-04. Վերցված է 2023-06-09-ին.
  7. 7,0 7,1 «Hafize Gaye Erkan Evli Mi? Eşi Kimdir?». Halk TV (թուրքերեն). 5 June 2023. Վերցված է 10 June 2023-ին.
  8. «Hafize Gaye Erkan, *06». Princeton University.
  9. «Marsh McLennan Appoints Hafize Gaye Erkan to Its Board of Directors». City Biz. Վերցված է 2022-02-03-ին.
  10. «Reuters». June 2023.
  11. «FIRST DEPOSIT INSURANCE CORPORATION – FORM-8K». First republican bank. Վերցված է 2019-02-14-ին.
  12. 12,0 12,1 «First Republic's former co-CEO could be Turkey's next central bank chief – Business Insider India». www.businessinsider.in. Վերցված է 2023-06-09-ին.
  13. «Former First Republic Bank co-CEO joins Fortune 500 board». The Business Journals. Վերցված է 2022-02-15-ին.
  14. «MARSH MCLENNAN STOCKHOLDERS RE-ELECT BOARD OF DIRECTORS DURING 2023 MEETING». Marsh McLennan. Վերցված է 2023-05-19-ին.
  15. «Greystone Appoints Hafize Gaye Erkan as CEO». Greystone. 27 June 2022. Վերցված է 2022-06-27-ին.
  16. «Marsh McLennan Appoints Hafize Gaye Erkan to Its Board of Directors». City Biz. 14 February 2022. Վերցված է 2022-02-14-ին.
  17. Tavsan, Sinan. «Turkey's new cabinet hints at less unorthodox Erdoganomics». Nikkei Asia (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023-06-08-ին.
  18. Akman, Beril (2023-06-08). «Erdogan Picks Hafize Gaye Erkan as Turkey Central Bank Governor». Bloomberg News (անգլերեն). Վերցված է 2023-06-08-ին.
  19. 19,0 19,1 «Turkey appoints Fatih Karahan as new central bank chief after Erkan resigns hike». Al Jazeera. 3 February 2024. Վերցված է 3 February 2024-ին.
  20. «Turkey's Central Bank governor reveals living with mother due to exorbitant rental prices in İstanbul».
  21. «The world in brief». The Economist.
  22. «ATAMA KARARI» (PDF). www.resmigazete.gov.tr. Վերցված է 3 February 2024-ին.
  23. «10th Anniversary Celebration: Operations Research & Financial Engineering» (PDF). Princeton University.
  24. «40 UNDER 40 CLASS OF 2018». Crain's New York Business. 4 July 2018.
  25. «Notable Women of Banking & Finance». Crain's New York Business. 5 March 2019.
  26. «The Women to Watch: No. 4, First Republic's Hafize Gaye Erkan». American Banker. Վերցված է 2019-09-22-ին.
  27. «The Hafize Gaye Erkan First Republic Fellowship Program». International Coalition for Girls' Schools. 19 January 2021.