Ռոբերտս Թայլեր (անգլ.՝ Tyler Roberts,հունվարի 12, 1999(1999-01-12)[1], Գլոստեր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ուելսցի ֆուտբոլիստ, «Բիրմինգհեմ Սիթի» ակումբի և Ուելսի հավաքականի հարձակվող։

Ռոբերտս Թայլեր
անգլ.՝ Tyler Roberts
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 12, 1999(1999-01-12)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Գլոստեր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան

Ակումբային կարիերա

Թայլերը յոթ տարեկանում դարձել է «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ակադեմիայի խաղացող[2], այն ավարտել է 2015 թվականին։ 2014/2015 մրցաշրջանի վերջում «Արսենալի» դեմ վերջին տուրի խաղում հայտնվել է հիմնական թիմի հայտացուցակում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել[3]։ Խաղացել է պատանեկան թիմում։ 2016 թվականի հունվարի 14-ին կնքել է ակումբի հետ իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը՝ 2,5 տարի ժամկետով[4]։

2016 թվականի մայիսի 15-ին նորամուտն է նշել անգլիական Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի» դեմ վերջին տուրի խաղում՝ 73-րդ րոպեին փոխարինելով Ջոնաթան Լեկոյին[5]։ 1999 թվականին ծնված Լեկոյից հետո դարձել է լիգայի երկրորդ խաղացողը։

2023 թվականի հունիսին քառամյա պայմանագիր է կնքել Չեմպիոնշիպի «Բիրմինգհեմ Սիթիի» հետ[6]։

Կարիերա հավաքականում

Չնայած անգլիացի լինելուն՝ Թայլերը ուելսյան արմատներ ունի և ակտիվորեն հրավիրվում է այդ երկրի պատանեկան հավաքականներ: 2016 թվականի Եվրոպայի առաջնությունից առաջ Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիս Քոուլմանը նրան հրավիրել է հավաքի՝ մարզումներին մասնակցելու և թիմի ոգին զգալու համար[7]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Tyler Roberts: West Brom give teenager professional contract» (անգլերեն) — BBC. Արխիվացված է օրիգինալից 2016-08-17-ին. Վերցված է 2016-07-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «West Bromwich Albion - Arsenal» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2016-09-12-ին. Վերցված է 2016-07-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Talented Roberts pens pro deal» (անգլերեն) — Официальный сайт ФК «Вест Бромвич Альбион». Արխիվացված է օրիգինալից 2016-08-15-ին. Վերցված է 2016-07-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «West Bromwich Albion - Liverpool» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին. Վերցված է 2016-07-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Tyler Roberts: Birmingham City sign Leeds United and Wales forward for undisclosed fee». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2023-06-21. Վերցված է 2024-05-24-ին.
  7. «Who is Tyler Roberts? Meet the 16-year-old West Brom sensation who has been called up to train with Wales» (անգլերեն) — walesonline.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2016-06-10-ին. Վերցված է 2016-07-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտս Թայլեր» հոդվածին։