Ռոբերտս Թայլեր
Ռոբերտս Թայլեր (անգլ.՝ Tyler Roberts,հունվարի 12, 1999[1], Գլոստեր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ուելսցի ֆուտբոլիստ, «Բիրմինգհեմ Սիթի» ակումբի և Ուելսի հավաքականի հարձակվող։
Ռոբերտս Թայլեր անգլ.՝ Tyler Roberts | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 12, 1999[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Գլոստեր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա
խմբագրելԹայլերը յոթ տարեկանում դարձել է «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ակադեմիայի խաղացող[2], այն ավարտել է 2015 թվականին։ 2014/2015 մրցաշրջանի վերջում «Արսենալի» դեմ վերջին տուրի խաղում հայտնվել է հիմնական թիմի հայտացուցակում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել[3]։ Խաղացել է պատանեկան թիմում։ 2016 թվականի հունվարի 14-ին կնքել է ակումբի հետ իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը՝ 2,5 տարի ժամկետով[4]։
2016 թվականի մայիսի 15-ին նորամուտն է նշել անգլիական Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի» դեմ վերջին տուրի խաղում՝ 73-րդ րոպեին փոխարինելով Ջոնաթան Լեկոյին[5]։ 1999 թվականին ծնված Լեկոյից հետո դարձել է լիգայի երկրորդ խաղացողը։
2023 թվականի հունիսին քառամյա պայմանագիր է կնքել Չեմպիոնշիպի «Բիրմինգհեմ Սիթիի» հետ[6]։
Կարիերա հավաքականում
խմբագրելՉնայած անգլիացի լինելուն՝ Թայլերը ուելսյան արմատներ ունի և ակտիվորեն հրավիրվում է այդ երկրի պատանեկան հավաքականներ։ 2016 թվականի Եվրոպայի առաջնությունից առաջ Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիս Քոուլմանը նրան հրավիրել է հավաքի՝ մարզումներին մասնակցելու և թիմի ոգին զգալու համար[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Tyler Roberts: West Brom give teenager professional contract» (անգլերեն) — BBC. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «West Bromwich Albion - Arsenal» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Talented Roberts pens pro deal» (անգլերեն) — Официальный сайт ФК «Вест Бромвич Альбион». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «West Bromwich Albion - Liverpool» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Tyler Roberts: Birmingham City sign Leeds United and Wales forward for undisclosed fee». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2023 թ․ հունիսի 21. Վերցված է 2024 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Who is Tyler Roberts? Meet the 16-year-old West Brom sensation who has been called up to train with Wales» (անգլերեն) — walesonline.co.uk. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտս Թայլեր» հոդվածին։ |