«Սև Օրփեոս» (պորտ.՝ Orfeu Negro,ֆր.՝ Orphée Noir), 1959 թվականի գեղարվեստական ֆիլմ։ Ռեժիսորը Մարսել Կամյուն է, նկարահանվել է ըստ Վինիսուս դի Մորայսի «Օրփեոսը Կոնսեյսան ֆավելայից» պիեսի։ Այդ պիեսը առասպել է Օրփեոսի մասին Ռիո դե Ժանեյրոյում։ 1959 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակին, իսկ 1960 թվականին՝ «Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար»։

Սև Օրփեոս
պորտ.՝ Orfeu Negro, ֆր.՝ Orphée Noire և անգլ.՝ Black Orpheus
ԵրկիրՖրանսիա
Բրազիլիա
 Իտալիա
Ժանրդրամա
ՀիմքOrfeu da Conceição?
Թվականհունիսի 12, 1959 և 1959
Լեզուպորտուգալերեն
ՌեժիսորՄարսել Կամյու
ՊրոդյուսերSacha Gordine?
Սցենարի հեղինակՎինիսիուս դե Մորաիս, Jacques Viot? և Մարսել Կամյու
ԴերակատարներBreno Mello?[1][2][3][…], Մարպեսսա Դաուն[2][3][4][…], Լեա Գարսիա[4][5], Adhemar da Silva?[3], Cartola? և Մարսել Կամյու[2][5]
ՕպերատորԺան Բուրգուեն
ԵրաժշտությունԼուիս Բոնֆա և Antônio Carlos Jobim?
ՄոնտաժAndrée Feix?
Պատմվածքի վայրՌիո դե Ժանեյրո
Նկարահանման վայրՌիո դե Ժանեյրո
ԿինոընկերությունWarner Bros. և Warner Bros. Pictures
Տևողություն107 րոպե
Շահույթ750 000 $[6]
 Orfeu Negro Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ռիոյում ամենամյա կառնավալների ժամանակն էր։ Այդ ժամանակ կարելի է առանց որևէ սահմանափակումների և ինքնատիրապետման տրվել ուրախությանը, երաժշտությանը և պարին։

Օրփեոսը (Բրենո Մելո) աշխատում է որպես տրամվայի վագոնավար, կիթառ է նվագում։ Օրփեոսը նշանված է Միրայի հետ (Լուրդես դի Օլիվեյրա)։ Միրա՝ բավականին արտասովոր կին, նա ամեն օրն ապրում է այնպես, ինչպես կառնավալին կապրեր։

Բայց Օրփեոսը պետք է սիրեր Էվրիդիկային (Մարպեսա Դաուն)՝ հենց նոր Ռիո տեղափոխված, աղջիկ, ով այցելել էր իր հորաքրոջ աղջկան՝ Սերաֆնային (Լեա Գարսիա)։ Էվրիդիկան հակադրված էր լքել հայրենի քաղաքը, թաքնվելով խորհրդավոր օտարի հետապնդումներից, ով, սակայն եկել էր իր հետևից։

Քննադատություն խմբագրել

Պատկերը 1959 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակին, որտեղ քննադատությունը նախ և առաջ նշել է ոչ թե Օրփեոսի և Էվրիդիկայի մասին դիցաբանության էկրանին ոչ բնագիր կատարումը, այլ բրազիլական մշակույթի յուրօրինակության և պոետիկայի ցուցադրումը[7]։ Բարձր գնահատականներ է ստացել Լուիս Բոնֆայի և Անռոնիո Կարլոս Ջոբինի երաժշտական նվագակցությունը, ինչպես նաև Մարպեսա Դաունի և ֆրանսիացի կինոռեժիսորի կնոջ վառ դերասանական աշխատանքը[8]։

Չնայած մշայույթի նախարարության մասնագիտացված հանձնաժողովի հավանության՝ ֆիլմն արգելված էր ցուցադրել ԽՍՀՄ-ում՝ ԽՄԿԿ-ի որոշմամբ։ «Այդ պատկերում սևամորթներն ըստ էության ներկայացված են գաղութատիրական տեսանկյունից՝ ինչպես հասարակ «Բնության երեխաներ», որոնց գերիշխում են կույր կենսաբանական բնազդը և կրոնական էքստազը», - ասվում էր ԽՄԿԿ մշակութային բաժնից՝ Դ․ Ա․ Պոլիկարպովի և Վ․ Ե․ Բասկակովի կողմից ուղարկված գրության մեջ[9]։

Սակայն չնայած դրան ֆիլմի երաժշտությունը՝ հատկապես Լուիս Բոնֆայի «Կարնավալի առավոտ» երգը (պորտ.՝ Manhã de Carnaval), ԽՍՀՄ-ում հայտնիության արժանացավ և անգամ հրապարակվեց գրամաֆոնի սկավառակում։ Այն կատարեցին «Մելոդիա» անսամբլը, երգչուհիներ Էդիտա Պիեխան (1964) և Վեներա Մայսուրաձեն (1966), Ռաուֆա Բաբաևի և Ալեկսեյ Գլեբովիչ Կուզնեցովի ջազ-քառյակները «Կանաչ բոց» ֆիլմում։

1965 թվականին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինոյի ֆակուլտետում սովորող Ջորջ Լուկասը նկարահանեց իր առաջին ֆիլմը՝ «Կյանքի հեռանկար», որտեղ օգտագործվում էր Անտոն Կարլոս Ժոբինի «A Felicidade-Batucada» կոմպոզիցիան[10]։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Բրենո Մելո Օրփեոս Օրփեոս
Մարպեսա Դաուն) Էվրիդիկա Էվրիդիկա
Մարսել Կամյու Էռնեստ Էռնեստ
Ֆաուստո Գերցոնի Ֆաուստո Ֆաուստո
Լեա Գարսիա Սերաֆինա Սերաֆինա
Ադեմար Ֆերեյդա դա Սիլվա Մահ Մահ
Ալեքսանդրո կոստանտին Էրմես Էրմես
Վալդեմար դի Սոզա Շիկու Շիկու
Ջորջ դոս Սանտոս Բենեդիտո Բենեդիտո
Աուրինո Քասաինո Զեկա Զեկա
Լուրդես դի Օլիվեյրա Միրա Միրա

Մրցանակներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.filmaffinity.com/en/film172778.html
  2. 2,0 2,1 2,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=261.html
  3. 3,0 3,1 3,2 http://www.telerama.fr/cinema/films/orfeu-negro,4600.php
  4. 4,0 4,1 http://www.cinematografo.it/cinedatabase/film/orfeo-negro/8188/
  5. 5,0 5,1 Full Cast & Crew(բազմ․) — 1990.
  6. M-G-M CASHING IN ON OSCAR VICTORY; ' Ben-Hur' Gross Expected to Reach 7 Million by Week's End -- 'Spartacus' Booked / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1960. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  7. Дунаевский А Каннский кинофестиваль 1939—2010. — М.: Амфора, 2010. — С. 141—143. — 688 с. — (Дом кино). — ISBN 978-5-367-01340-5
  8. Дунаевский А Оскар. Неофициальная история премии. — СПб: Амфора, 2008. — С. 467. — 598 с. — ISBN 978-5-367-00905-7
  9. Идеологические комиссии ЦК КПСС 1958—1964. М., 1998. — С. 265.
  10. Брайан Джей Джонс Джордж Лукас. Путь Джедая. — М.: Эксмо, 2016. — 496 с. — ISBN 978-5-04-098641-5
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև Օրփեոս» հոդվածին։