Ստյոպա Սաֆարյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ստյոպա Սերյոժայի Սաֆարյան, (հոկտեմբերի 7, 1973(1973-10-07), Ոսկեվան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական գործիչ, 4-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, անկուսակցական։

Ստյոպա Սաֆարյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 7, 1973(1973-10-07) (50 տարեկան)
ԾննդավայրՈսկեվան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԺառանգության
 Styopa Safaryan Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

1995 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, 1997 թ.` ՀՀ կառավարման դպրոցի (այժմ ՀՀ Պետական կառավարման ակադեմիա) պետական կառավարում և տեղական ինքնակառավարում ֆակուլտետը, 1999 թ.` Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան։ Երկրաբան-երկրաֆիզիկոս, պետական ծառայող։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

1993-1994 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում՝ որպես հերթապահ սեյսմոլոգ, 1995-2000 թթ.` դինամիկ երկրաֆիզիկայի բաժնի մասնագետ, սեկտորի վարիչ, ապա բաժնի վարիչ, 1998-2002 թթ.` ՀՀ կառավարման ակադեմիայում «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման քաղաքական հիմունքներ», «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման իրավական հիմունքներ» կրթաբլոկների ղեկավարի տեղակալ և ասիստենտ, 2002-2004 թթ.` Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի իրավական և քաղաքական հարցերով փորձագետ, 2004-2005 թթ.` հետազոտությունների համակարգող, 2005-2007 թթ.` հետազոտությունների ղեկավար։

Ավելի քան 50 գիտական հրապարակախոսական հոդվածների, վերլուծությունների, 3 մենագրությունների հեղինակ է և 4 ժողովածուների համահեղինակ։

Քաղաքական գործունեությունը խմբագրել

2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից։ 2007 թ. հունիսի 7-ից 2009 թ. փետրվարի 4-ը՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար։ 2009 թ. սեպտեմբերի 9-ից 2012 թ. մայիսի 31-ը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար։ 2012 թ. հունիսի 2-ին ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար։ 2014 թ․ դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից։ Ամուսնացած է։ Ունի մեկ երեխա ։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցություն քարտուղար
Ստյոպա Սաֆարյան

07 հունիսի 2007-04 փետրվարի 2009
Հաջորդող
Լարիսա Ալավերդյան
Նախորդող
Արմեն Պ. Մարտիրոսյան
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցություն ղեկավար
Ստյոպա Սաֆարյան

09 սեպտեմբերի 2009-31 մայիսի 2012
Հաջորդող
Ռուբիկ Հակոբյան
Նախորդող
Կարինե Հակոբյան
«Ժառանգություն» կուսակցություն վարչության գլխավոր քարտուղար
Ստյոպա Սաֆարյան

2 հունիսի 2012-2014
Հաջորդող
Զարուհի Փոստանջյան
Նախորդող
Վազգեն Մանուկյան
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան

դեկտեմբերի 19, 2019-ից[1]
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ստյոպա Սաֆարյանը՝ Հանրային խորհրդի նոր նախագահ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.