Բացել գլխավոր ցանկը

Ժառանգություն կուսակցություն (Հայաստան)

կուսակցություն
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժառանգություն (այլ կիրառումներ)

Ժառանգություն, Հայաստանում գործող կուսակցություն, որը հիմնել է Րաֆֆի Հովհաննիսյանը 2002 թ.-ին։

Ժառանգություն կուսակցություն
Ժառանգության
Տեսակկուսակցություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ԱռաջնորդՐաֆֆի Կ. Հովհաննիսյան
Հիմնադրված2002
Գաղափարախոսությունազատականություն, ազգային լիբերալիզմ, հայկական ազգայնականություն, պրո-եվրոպեականություն և լիբերալ ժողովրդավարությունը
ԿրոնքՀայ Առաքելական Եկեղեցի
ՇտաբԵրևան, Հայաստան
ԹերթԺառանգություն
Միջազգային պատկանելությունԵվրոպական ժողովրդական կուսակցություն
ՀՀ Ազգային ժողով
0 / 131
Կայքheritage.am

ՊատմությունԽմբագրել

«Ժառանգություն» կուսակցությունը իր ստեղծումից ի վեր հանդես է գալիս որպես ընդդիմադիր կուսակցություն։ 2007 թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում այն ժամանակ դեռ քիչ հայտնի կուսակցությանը հաջողվեց ձեռք բերել 7 պատգամավորական մանդատ։ 2008 թ. նախագահական ընտրություններում կուսակցությունը սատարեց Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, իսկ 2009 թ-ին համագործակցելով Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ՝ դեմ արտահայտվեց հայ-թուրքական արձանագրություններին։ 2012 թ․ <<Ազատ դեմոկրատներ>> կուսակցության հետ մասնակցել է ԱԺ ընտրություններին՝ ունենալով խմբակցություն։ 2013 թ․ առաջադրել է Րաֆֆի Հովհաննիսյան թեկնածությունը Նախագահի պաշտոնում։ 2014-2015 թթ․ եղել է ոչ իշխանական եռյակի անդամ։ 2017 թ․ մասնակցել է ԱԺ ընտրություններին <<Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան>> դաշինքով։ 2018 թ․ մասնակցել է թավշյա հեղափոխությանը։ 2018 թ․ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Րաֆֆի Հովհաննիսյան թեկնածությունը։ Հրաժարվել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։

ԿառուցվածքԽմբագրել

«Ժառանգություն» կուսակցության ամենօրյա ղեկավարումը իրականացնում է համագումարի կողմից ընտրված վարչությունը, որը բաղկացած է 11 անդամներից։ Վարչության նախագահը Անդրանիկ Գրիգորյանն է, փոխնախագահը՝ Նարինե Դիլբարյանը, գլխավոր քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը։ Կուսակցությունը կազմում ունի 46 տարածքային ստորաբաժանում։ Բացի վերջիններից կուսակցությունում գործում են նաև մի շարք հանձնախմբեր և միություններ։ «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական կառույցը ՀԱՅՔ երիտասարդական-ուսանողական միությունն է։ Ժառանգության 2019 թ. համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.

Ժառանգության 2014 թ. համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.

Ժառանգության 2012 թ. հունիսի 2-ի համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.

Ժառանգության 2010 թ.-ի համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.

Ժառանգության ԱԺ խմբակցությունն ունի հետևյալ կազմը(2012-ից).

Ժառանգության ԱԺ խմբակցությունն ունի հետևյալ կազմը (2007-2012).

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել