Բացել գլխավոր ցանկը

Ռուբիկ Հակոբյան

հայ լրագրող, քաղաքական գործիչ

Ռուբիկ Կարապետի Հակոբյան (17 դեկտեմբերի 1955 թ., Կամո), հայ քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր։

Ռուբիկ Հակոբյան
հայ․՝ Ռուբեն Հակոբյան
Ծնվել էդեկտեմբերի 17, 1955(1955-12-17) (63 տարեկան)
ԾննդավայրՆոր Բայազետ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն և Ժառանգության

Բովանդակություն

ԿրթությունԽմբագրել

Աշխատանքային գործունեությունըԽմբագրել

  • 1972-1974 թթ. - Կամոյի «Դիպոլ» ԱՄ բանվոր։
  • 1984-1990 թթ. - Հայաստանի հեռուստառադիոպետկոմում՝ խմբագիր, քաղաքական մեկնաբան, բաժնի վարիչ։
  • 2008-2012 թթ. - քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն։

Դիվանագիտական ծառայությունըԽմբագրել

  • 2000-2008 թթ. - ՀՀ գլխավոր հյուպատոս Սանկտ Պետերբուրգում (ՌԴ)։

Քաղաքական գործունեությունըԽմբագրել

  • 1990-1995 թթ. - ՀՀ ԳԽ պատգամավոր թիվ 131 ընտրատարածքից։ ԳԽ լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար։
  • 1994-1995 թթ. - ԳԽ սահմանադրական հանձնաժողովի անդամ։
  • 1990-1995 թթ. - ՀՅԴ պատգամավորական խմբի նախագահ։
  • 1990-2008 թթ. - ՀՅԴ անդամ։
  • 1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 8 ընտրատարածքից։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 1999-2000 թթ. - ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության քարտուղար։
  • 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ժառանգություն» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
  • 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար։ 2013 թ. հոկտեմբերի 22-ին ներկայացրել է հրաժարական։
  • 2015 թ. սեպտեմբերի 17-ին հանդես է եկել հայտարարությամբ «Ժառանգություն» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու և խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին։

2014 թվականի դեկտեմբերի 4-ին Հակոբյանն այն յոթ պատգամավորներից մեկն էր, ովքեր դեմ քվեարկեցին Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրին[1]։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ գլխավոր հյուպատոս Սանկտ Պետերբուրգում
Ռուբիկ Հակոբյան

2000-2008
Հաջորդող
Վարդան Հակոբյան
Նախորդող
Ստյոպա Սաֆարյան
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցություն ղեկավար
Ռուբիկ Հակոբյան

31 մայիսի 2012-22 հոկտեմբերի 2013
Հաջորդող
Զարուհի Փոստանջյան
Նախորդող
Զարուհի Փոստանջյան
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցություն ղեկավար
Ռուբիկ Հակոբյան

3 փետրվարի 2014 - 17 սեպտեմբերի 2015
Հաջորդող
-

ԾանոթագրություններԽմբագրել