Սպիտակաչք որոր կամ կարմիրծովյան որոր (լատին․՝ Ichthyaetus leucophthalmus), թռչունների դաս, որորների ընտանիք (Laridae)[1]: Տարածվածությունը սահմանափակվում է համեմատաբար փոքր տարածքով՝ Կարմիր ծովով և Ադենի ծոցով, որտեղ տեսակները բույն են դնում առափնյա կղզիներում։

Սպիտակաչք որոր
Սպիտակաչք որոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Որորներ
Տեսակ Սպիտակաչք որոր
Լատիներեն անվանում
Ichthyaetus leucophthalmus
Հոմանիշներ
  • Larus leucophthalmus Temminck, 1825
  • Adelarus leucophthalmus
    (Temminck, 1825)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Բնութագիր խմբագրել

 
Սպիտակաչք (կարմիրծովյան) որոր

Սպիտակաչք որորները դրանք բարակ, միջին մեծության են։ Մարմնի երկարությունը 39-43 սմ, թևերի երկարությունը՝ 100-109 սմ։ Այս տեսակը մոտավորապես նույն չափի է, ինչ մոխրագույն որորը։ Զուգավորման շրջանում գլուխը, վիզը սև է, աչքերի վերևում և ներքևում լայն սպիտակ կիսալուսին է։ Կրծքավանդակը և ուսերը բաց մոխրագույն են, հետևի և վերին ծածկոցները՝ մուգ մոխրագույն, մնացած ողնաշարն ու պոչը՝ սպիտակ։ Թևերի հիմքերը մոխրագույն են, իսկ մնացած մասերը՝ սև։ Երկար և բարակ կտուցը երկգույն է՝ կարմիր հիմքով և սև գագաթով։ Ծիածանաթաղանթը մուգ է, ոտքերը բաց դեղնականաչավուն։

Տարածվածություն խմբագրել

Տեսակի տարածվածությունը սահմանափակվում է համեմատաբար փոքր տարածքով՝ Կարմիր ծովի ափին և Ադենի ծոցով։ Բնի շրջանից դուրս, սպիտակաչք որորներ կարելի է գտնել նաև Աքաբայի ծոցում և բաց ծովում։ Թռչունները նկատվում են նաև Թուրքիայում, Միջերկրական ծովի իսրայելական ծովափին, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում և Իրանում։

Կենսակերպ խմբագրել

Սպիտակաչք որորները հիմնականում կեր են փնտրում ծովի ափերին, մի քանի եգիպտական պոպուլյացիաներ օգտվում են աղբավայրերից՝ որպես սննդի աղբյուր։ Սնունդը բաղկացած է ձկներից, խեցգետնանմաններից, կակղամորթերից, օղակավոր որդերից և դեն նետված մնացորդներից։ Տեսակները բույն են դնում ափամերձ, զառիվայր կղզիներում՝ լողափին մոտ գտնվող ազատ գաղութներում։ Բները տեղակայված են բուսականությունից զերծ, ժայռոտ տեղանքում կամ ավազոտ տարածքներում։ Բույնը դա փորվածք է գետնի մեջ, որը շրջապատված է փոքր քանակությամբ նյութով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 F. Gill & D. Donsker (Eds)., ed. (2018). «Coursers, noddies, gulls, terns, auks, sandgrouse». IOC World Bird List (v 8.1) (անգլերեն). doi:10.14344/IOC.ML.8.1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին. {{cite web}}: Unknown parameter |showlang= ignored (օգնություն)(Ստուգված է 21 Մարտի 2018).

Գրականություն խմբագրել

  • PERSGA/GEF 2004. Regional Action Plan for the Conservation of Breeding Seabirds and their Habitats in the Red Sea and Gulf of Aden. PERSGA, Jeddah: S. 48 PDF Արխիվացված 2019-02-15 Wayback Machine.
  • Porter R. F., Christensen S. und Schiermacker-Hansen P. 2004. Birds of the Middle East. Princeton University Press, Princeton und Oxford: S. 90—91 und 305—306, ISBN 978-0-691-12104-8.
  • Svensson L., Grant P. J., Mullarney K., Zetterström D. 1999. Der neue Kosmos Vogelführer. Kosmos, Stuttgart: S. 182—183, ISBN 3-440-07720-9.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակաչք որոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակաչք որոր» հոդվածին։