Սալոմոն Կալու

իվուարցի ֆուտբոլիստ

Սալոմոն Կալու (ֆր.՝ Salomon Armand Magloire Kalou, օգոստոսի 5, 1985(1985-08-05)[1][2][3][…], Oumé, Gôh, Gôh-Djiboua District, Կոտ դ'Իվուար), իվուարցի ֆուտբոլիստ, «Հերթա Բեռլին» ակումբի հարձակվող։

Սալոմոն Կալու
ֆր.՝ Salomon Kalou
Անձնական տվյալներ
Ազգությունը իվուարցի
Քաղաքացիությունը  Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 5, 1985(1985-08-05)[1][2][3][…] (38 տարեկան)
Ծննդավայր Oumé, Gôh, Gôh-Djiboua District, Կոտ դ'Իվուար
Հասակ 184 սմ
Քաշ 77 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հերթա Բեռլին
Համար 8
Պատանեկան կարիերա
1993-2000 Կոտ դ'Իվուար ԱՍԵԿ Միմոզաս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2003 Կոտ դ'Իվուար ԱՍԵԿ Միմոզաս 14 (12)
2003-2006 Նիդերլանդներ Ֆեյենորդ 67 (35)
2004  Նիդերլանդներ Էկսելսիոր 11 (4)
2006-2012 Անգլիա Չելսի 156 (36)
2012-2014 Ֆրանսիա Լիլ 67 (30)
2014—այժմ Գերմանիա Հերթա Բեռլին 104 (36)
Ազգային հավաքական
2007-2017 Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 93 (28)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Առաջին մրցաշրջանում դաշտ է դուրս եկել մեկ անգամ։ Երկրորդ մրցաշրջանում մասնակցել է 14 խաղի և խփել 12 գոլ։ Կալուն ընդհանուր առմամբ անցկացրել է 23 խաղ և խփել 16 գոլ։

Հոլանդիայի առաջնությունում ունեցած հաջող ելույթների շնորհիվ 2003 թվականին գնվել է «Ֆեյենորդ» ակումբի կողմից։ Տրանսֆերի արժեքը կազմել է 4 միլիոն եվրո։ Ակումբի կազմում Կալուն մասնակցել է 67 խաղի և խփել 35 գոլ։ 2005 թվականին արժանացել է Նիդերլանդների լավագույն ֆուտբոլիստի կոչման։

Կալուն «Չելսի» ակումբի կազմում իր նորամուտը կատարել է 2006 թվականին՝ մասնակցելով Անգլիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում անցկացված «Լիվերպուլ» ակումբի դեմ խաղին, իսկ հոկտեմբերին խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում՝ Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում գրավելով «Բլեքբերն» ակումբի դարպասը։ Ընդհանուր առմամբ Կալուն առաջին մրցաշրջանում մասնակցել է 64 խաղերից 58-ին և խփել 9 գոլ։ 2007/08 մրցաշրջանը Կալուն սկսել է որպես թիմի հիմնական հարձակվողներից մեկը։

2010/11 մրցաշրջանում Կալուն փոխարինման է դուրս եկել 7 խաղերում և դարձել 5 գոլի հեղինակ։

2011/12 մրցաշրջանի վերջում հայտնի է դարձել, որ Կալուն մրցաշրջանի ավարտին կհեռանա «Չելսի» ակումբից և կդառնա ազատ գործակալ[4][5]։

2012 թվականի հուլիսի 7-ին Կալուն չորսամյա պայմանագիր է կնքել ֆրանսիական «Լիլ» ակումբի հետ[6]։ 2012-2013 մրցաշրջանում Կալուն Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 28 խաղ և խփել 14 գոլ։

2014 թվականի օգոստոսին Կալուն երեք տարի ժամկետով պայմանագիր է կնքել Բեռլինի «Հերթա» ակումբի հետ։

Կարիերան հավաքականում խմբագրել

2008 թվականին Կոտ դ'Իվուարի հավաքականի կազմոիւմ մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը։ Ճանաչվել է Աֆրիկայի լավագույն երիտասարդ խաղացող 2008 թվականին[7]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Չելսի»
  «Կոտ դ'Իվուարի հավաքական»

Անհատական

  • Տարվա ֆուտբոլիստ Նիդերլանդներում – 2005
  • Աֆրիկայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ – 2008

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2013 թվականի մայիսի 10-ի դրությամբ[8].
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Փոխ. Խաղեր Գոլեր Փոխ. Խաղեր Գոլեր Փոխ. Խաղեր Գոլեր Փոխ. Խաղեր Գոլեր Փոխ.
Ֆեյենորդ 2003/04 2 0 - 0 0 0 0 0 0 0 0 0 2 0 -
Էկսելսիոր 2003/04 11 4 - 0 0 0 0 0 0 0 0 0 11 4 -
Ֆեյենորդ 2004/05 31 20 - 2 3 - 0 0 0 7 4 - 40 27 -
2005/06 36 15 - 2 0 - 0 0 0 2 0 - 40 15 -
Ընդամենը 80 39  — 4 3  — 0 0 0 9 4  — 93 46 -
Չելսի 2006/07 33 7 5 7 1 2 6 1 3 11 0 0 57 9 10
2007/08 30 7 9 3 1 1 4 2 0 11 1 0 48 11 10
2008/09 27 6 4 6 2 3 2 1 2 8 1 1 43 10 10
2009/10 23 5 3 4 1 0 3 3 0 6 3 0 36 12 3
2010/11 31 10 3 3 2 1 1 0 0 6 0 2 41 12 6
2011/12 12 1 1 5 1 0 2 1 0 7 2 0 26 5 1
Ընդամենը 156 36 25 28 8 7 18 8 5 49 7 3 251 59 40
Լիլ 2012/13 28 14 5 1 1 0 1 0 0 7 1 1 37 16 6
2013/14 38 16 5 2 2 0 0 0 0 0 0 0 40 18 5
2014/15 1 0 0 0 0 0 0 0 0 1 0 0 2 0 0
Ընդամենը 67 30 10 3 3 0 1 0 0 8 1 1 79 34 11
Հերթա Բեռլին 2014/15 12 5 0 0 0 0 0 0 0 0 0 0 12 5 0
Ընդամենը 12 5 0 0 0 0 0 0 0 0 0 0 12 5 0
Ընդհանուր կարիերայում 315 110 35 35 14 7 19 8 5 66 12 4 435 145 51

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Chelsea tell José Bosingwa and Salomon Kalou they can leave
  5. Калу и Босингва покинут «Челси»
  6. «Лилль» объявил о переходе Калу
  7. «Адебайор назван лучшим игроком Африки 2008 года». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  8. «Salomon Kalou Profile». ESPN Soccernet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալոմոն Կալու» հոդվածին։