Ռալֆ Բրաուն

անգլիացի դերասան, գրող

Ռալֆ Բրաուն (անգլ.՝ Ralph Brown, իրական անունը՝ Ռալֆ Ուիլյամ Ջոն Բրաուն, անգլ.՝ Ralph William John Brown, հունիսի 18, 1957(1957-06-18)[1], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի դերասան և գրող։ Հայտնի է Դեննիի դերով՝ «Ուիթնեյլն ու ես» ֆիլմում, Բոբի դերով՝ «Ռոք-ալիք»-ում, Դել Պրեստոնի՝ «Ուեյնի աշխարհ 2»-ում և օդաչու Ռիկ Օլիի՝ Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք ֆիլմում։ 1987 թվականին իր դեբյուտային պիեսի համար դարձել է «Սամուել Բեկետտի մրցանակ»-ի դափնեկիր, իսկ 2001 թվականին նրա «Նոր տարվա օրը» ֆիլմի սցենարը պարգևատրվել է "Raindance" և ՄԿՓ փառատոներում Սապորոյում։

Ռալֆ Բրաուն
անգլ.՝ Ralph Brown
Ծնվել էհունիսի 18, 1957(1957-06-18)[1] (66 տարեկան)
ԾննդավայրՔեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
ԿրթությունԼոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Priory School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտացումգրող, սցենարիստ, դրամատուրգ, կինոդերասան, դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոսցենարիստ և կինոպրոդյուսեր
Ոճ(եր)դրամա, կինոկատակերգություն և թրիլեր
ԱմուսինJenny Jules?
IMDbID ID 0114460

Կարիերա խմբագրել

Ռալֆ Բրաունի դերերից առանձնանում են Դեյվի դերը «Դաժան խաղը» ֆիլմում, թմրավաճառ Դեննին «Ուիթնեյն ու ես»-ում, Ռոննի Բիգգսը «Բաստեր»-ում, Դել Պրեստոնը «Ուեյնի աշխարհ 2»-ում, ռեգբի խաղացող և ուսուցիչ Ֆիլը «Միանգամայն առաջ»-ում և բանտապահ պարոն Բարտոնը «Կոստոլոմ» ֆիլմում։ 1997 թվականին Բրաունը նկարահանվել է Սթիվեն Սփիլբերգի «Ամիստադ» ֆիլմում, որը պատմում է ստրկության վերացման մասին։ 2007 թվականին նա նկարահանվել է «Բռնել հանցանի վայրում» կատակերգության մեջ և հայտնվել է «Մեդոուլենդ» սերիալում՝ ոստիկան Վինտերսգիլլի դերում։

Ռալֆ Բրաունը 1997 թվականին հայտնվել է «Այվենգո» հեռուստատեսային մինի-սերիալում, արքայազն Ջոնի դերում և խաղացել է «Մայամիի ոստիկանություն», «Քարտեր, փող ...» սերիալներում՝ որտեղ կատարել է հրոսակախմբի առաջնորդի դերը։ 2010 թվականին խաղացել է Նայջելի դերը «Նա և նա» սերիալում։

2005 թվականին հայտնվել է «Տոնակատարության փողոց» սերիալում՝ Բարնիի դերում, և Ջուլիա Դևիսի հետ նկարահանվել է «Բարի գիշեր» սիթքոմում՝ խաղալով սեքսոպաթոլոգ Ժակի դերը։ Նաև մասնակցել է «Կյանքը Մարսի վրա» սերիալի վերջին երկու դրվագների նկարահանմանը՝ խաղալով Ֆրանկ Մորգանի դերը։

Ռալֆ Բրաունը խաղացել է Բոբ Սիլվերի դերը Ռիչարդ Կյորտիսի «Ռոք պատերազմ» ֆիլմում, որը թողարկվել է 2009 թվականի ապրիլին։ 2009 թվականին Բրաունը նկարահանվել է չորս ֆիլմում` ռեժիսոր Նիկ Մորգանի «Երեխա» ֆիլմում, Բեն Միլլերի «Հսկա»-յում, Դիմիտար Միտովսկու «Առաքելություն` Լոնդոն»-ում և Ռոբերտ Հիթի «Հարցաքննություն»-ում։

2010 թվականից մինչև 2014 թվականը Ռալֆը մասնակցել է BBC Three ալիքի «Նա և նա» կատակերգական սերիալում։ 2010 թվականին աշխատել է «Սպանել Բոնոյին» ֆիլմի վրա և նկարահանվել է «Շնաձկների կախարդը» ֆիլմում։ 2011 թվականին Գաբրիել Բըրնի և Շառլոտա Ռեմփլինգի հետ նկարահանվել է «Ես Աննան եմ» ֆիլմում, հետո սկսել է աշխատել ռեժիսոր Բրայան Սինգերի Հսկաներին նվաճող Ջեքը, Ջեյմս Նաննի «Մահվան երկնաքերը» և Պակ Չան Ուկի Սթոքեր ֆիլմերի վրա։ 2012 թվականին Մարտին Շոուի հետ նկարահանվել է «Տեսուչ Ջորջ Ջենտլի» հեռուստասերիալում, Միան Բյորինգի հետ «Թունավոր ծառը» ֆիլմում և Թերրի Մայնոտի հետ «Իմիտատոր» ֆիլմում։ 2013 թվականին Ռալֆ Բրաունը նկարահանվել է «Ակտիվներ» մինի–սերիալում։ Ներկայումս նկարահանվում է CBS հեռուստաալիքի «Էլեմենտար» հեռուստասերիալում։

Անձնական կյանք խմբագրել

1992 թվականին Բրաունն ամուսնացել է դերասանուհի Ջեննի Ժյուլի հետ։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1984 - «Հարվածը»- The Hit - Երկրորդ մարդ
  • 1985-1986 - «Բիլլը»- The Bill - Պ.Ս. Մուսվել
  • 1986 - «Լոնդոնի այրումը»- Երկրորդ ոստիկան
  • 1987 - «Վիդնաիլ & ես»- London's Burning: The Movie - Դաննի
  • 1988 - «Բաստեր»- Buster - Ռոննի Բիգգս
  • 1988 - «Քրիստաբել»- Christabel- Լենգ
  • 1989 - Սկանդալ-Scandal - Փոլ Մանն
  • 1989 - «Ներգրավման կանոններ»- Rules of Engagement - Միք Ռենդալ
  • 1989 - «Ադամանդե գանգեր» - Diamond Skulls - Ջեք
  • 1991 - «4 Խաղ» - 4 Play - Archie Heckle
  • 1991 - «Անհանգստություն» - Impromptu - Eugène Delacroix
  • 1991 - «Փոփը պետք է մահանա» - The Pope Must Die - Բժիշկ
  • 1992 - «Վան դեր Վալկ» - Van der Valk - Տեսուչ Ռեպ
  • 1992 - «Օտարը 3» - Alien 3 - Ֆրանսիս Աարոն ("85")
  • 1992 - «Գծերի միջև» - Between the Lines - Ջոն Քնվեյ
  • 1993 - «Վայնի աշխարհը 2» - Wayne's World 2 - Դել Պրեստոն
  • 1995 - «Սատանայի փաստաբանը» - Devil's Advocate - Դեմագիո
  • 1996 - «Կարաոկե» - Karaoke - Փիտեր Բեյզլի
  • 1996 - Cold Lazarus - Փիտեր Բեյզլի
  • 1997 - «Մահացածների տեղը» - The Place of the Dead - Բոբ Մանն
  • 1997 - «Ջոնաթան Քրիկ» - Jonathan Creek - Ռոյ Փիլգրիմ
  • 1999 - Վերջին գնացքը - The Last Train - Ջոնաթան Գեդես
  • 2000 - Lexx - Դուքս
  • 2000 - «Նոր տարվա օր»- New Year's Day - Պարոն Դիամոնդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #142299553 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել