Պակ Չան Ուկ
Պակ Չան Ուկ, (կոր.՝ 박찬욱, 朴贊郁, [pak̚t͡ɕʰanuk̚ ], ծնվ. օգոստոսի 23 1963, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեական կինոռեժիսոր, սցենարիստ և նախկին կինոքննադատ։ Կորեական և միջազգային կինոմրցանակների բազմակի դափնեկիր։
Պակ Չան Ուկ 박찬욱 | |
---|---|
Պակ Չան Ուկը Կանի կինոփառատոնի ժամանակ (2009) | |
Ծնվել է | օգոստոսի 23, 1963[1][2] (60 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա[3] |
Կրթություն | Սոգանի համալսարան |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա[4] |
Մասնագիտացում | սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, կինոքննադատ, քաղաքական գործիչ և ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0661791 |
Վաղ տարիներ խմբագրել
Պակ Չան Ուկը ցանկացել է դառնալ գեղարվեստական քննադատ և դրա համար փորձել է ընդունվել Սեուլի համալսարանի էսթետիկայի ֆակուլտետ։ Ի վերջո նա ընդունվել է Սոգանի մասնավոր կաթոլիկ համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետ[5]։ Չորս տարվա ընթացքում Պակը փիլիսոփայության միայն մեկ կուրս է անցել, որի ընթացքում չի կարողացել հիմնավոր ուսումնասիրել առարկան, հանուն որի ընդունվել էր համալսարան։ Որոշ դեգերումներից հետո նա տարվել է լուսանկարչությամբ և դարձել լուսանկարչական ակումբի անդամ[5]։
Դեռևս ուսանողական տարիներին տեսնելով Ալֆրեդ Հիչքոքի «Գլխապտույտ» կինոնկարը, շատ է ազդվել, և որոշել է դառնալ կինոռեժիսոր[5]։ Հիչքոքից բացի նրա վրա ազդեցություն են թողել Սոֆոկլեսի, Շեքսպիրի, Կաֆկայի, Դոստոևսկու, Բալզակի, Զոլայի, Ստենդալի, Օսթինի և Վոննեգուտի ստեղծագործությունները[5]։
Համալսարանում նա ստեղծել է «Club Movie Gang» անվանումով կինոսիրողների ակումբ։ Ուսումն ավարտելուց և փիլիսոփայական գիտական աստիճան ստանալուց հետո, որոշել է ֆիլմեր նկարահանել, որոնք ավելի լավը կլինեն քան այդ պահին Կորեայում արդեն եղածները։
Ֆիլմագրություն խմբագրել
Մրցանակներ խմբագրել
Մատենագրություն խմբագրել
- 2005. Park's Montage (박찬욱의 몽타주). 마음 산책. 299 էջ. ISBN 89-89351-81-2.[6][7]
- 2005. Park's Hommage (박찬욱의 오마주). 마음 산책. 528 էջ. ISBN 89-89351-82-0.[8][9]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #131384414 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Интервью Пак Чхан-Ука для "The Hollywood Reporter"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ http://book.naver.com/bookdb/book_detail.nhn?bid=1990820 (կոր.)
- ↑ http://book.daum.net/detail/book.do?bookid=KOR9788989351818 Արխիվացված 2011-10-06 Wayback Machine (կոր.)
- ↑ http://book.naver.com/bookdb/book_detail.nhn?bid=1990821 (կոր.)
- ↑ http://book.daum.net/detail/book.do?bookid=KOR9788989351825 Արխիվացված 2011-10-06 Wayback Machine (կոր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պակ Չան Ուկ» հոդվածին։ |