Ջոնաթան Ջոն Ֆավրո (անգլ.՝ Jonathan Kolia "Jon" Favreau, հոկտեմբերի 19, 1966(1966-10-19)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։

Ջոն Ֆավրո
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 19, 1966(1966-10-19)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնհուդայականություն և քրիստոնեություն
ԿրթությունԲրոնքսի գիտությունների ավագ դպրոց և Քուինս քոլեջ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, գրող, բնավորության դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, գործադիր պրոդյուսեր, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա
ԵրեխաներMax Favreau?, Madeleine Favreau? և Brighton Rose Favreau?
 Jon Favreau Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջոն Ֆավրոն (Ջոնաթան Կոլյա Ֆավրո) ծնվել է Ֆլաշգինում՝ Քուինս, Նյու-Յորք։ Նրա հայրը՝ Չարլզ Ֆավրոն, ներառական մանկավարժության ուսուցիչ էր, իսկ մայրը՝ Մեյդելինը տարրական դասարանների ուսուցչուհի, մահացել է լեյկամիայից[3]։ Ջոնի մայրը հրեուհի էր, իսկ հայրը կաթոլիկ իտալացի՝ ֆրանկո-կանադական արմատներով[4][5][6]։ 1894 թվականին Ֆավրոն ավարտեց Բրոնքսի միջնակարգ դպրոցը և ընդունվեց Նյու- Յորքի Քուինսի համալսարան, սակայն շուտով՝ 1987 թվականին լքեց այն[7]։ Որոշ ժամանակ նա աշխատեց Ուոլ Սթրիթում գտնվող «Bear Stearns» ընկերությունում, ապա կիսամյակ անց վերադարձավ քոլեջ ՝ 1988 թվականին։ Այնուհետև Ֆավրոն երկրորդ անգամ թողեց քոլեջը[8]։ Ավարտական վկայական ստանալու համար նրան մի քանի ստուգարք էր պակասում։ Իր առջև նպատակ դնելով գրավել Կինոարդյունաբերությունը՝ 1988 թվականի ամռանը Ջոնը մեկնում է Չիկագո և սկսում է խաղալ թատերական «ImrovOlympic» խմբակում՝ քիչ անց նաև «Improv Institute»-ում։ Որոշ ժամանակ անց Ջոն Ֆավրոն տեղափոխվում է Լոս Անջելես՝ որտեղ նա սկսում է ցածր բյուջետային ֆիլմերում էպիզոդիկ դերեր խաղալ։

Կարիերա խմբագրել

Ջոն Ֆավրոյի առաջին խոշոր ֆիլմը «Ռուդի» ֆիլմն էր (1993 թվական)։ Նկարահանումների ժամանակ նա ծանոթացավ իր գործընկերոջ՝ Շոն Աստինի հետ։ Հենց այնտեղ էլ Ֆավրոն ծանոթացավ ևս մի դերասանի՝ Վինս Վոնի հետ, որը նույն ֆիլմում երկրորդային պլանի դեր էր խաղում։ Ֆավրոն այդ ֆիլմում Դի- Բոբին էր խաղում, իսկ Վինս Վոնը դարձավ նրա մտերիմ ընկերը և Ֆավրոն հետագայում վերջինիս շատ ֆիլմերում նկարվեց։

Մոտավորապես միևնույն ժամանակ Ջոնի մոտ սցենարի գաղափար հղացավ, որը նա մի քանի տարի անց` 1996 թվականին ռեալիզացրեց Դուգ Լիմանի «Swingers» ֆիլմում։ Այս ֆիլմում Ֆավրոն հանդես եկավ համապրոդյուսերի դերում, ինչպես նաև գլխավոր դերերից մեկը խաղաց։ Ֆիլմը շատ դրական արձագանքների արժանացավ և մեծ գումար հավաքեց։ Իր հաջողության գագաթնակետին Ֆավրոն առաջարկ է ստանում նկարահանվել «Very Bad Things» ֆիլմում՝ 1998 թվականին, որը սակայն ձախողում է ապրում։ 2003 թվականին Ջոնը «Daredevil» ֆիլմում փաստաբանի դեր է խաղում, նույն ֆիլմում նաև Բեն Աֆլեքն էր խաղում։

Որպես ռոժիսոր Ջոնի առաջնախաղը տեղի ունեցավ 2001 թվականին։ Վերջինս Վինսոն Վոնի հետ համատեղ աշխատանք էր՝ «Made» անվանմամբ։ Ֆավրոն որպես ռեժիսոր հանդես է եկել նաև «Elf» (2003 թվական), «Zathura: A Space Adventure» (2005 թվական) ֆիլմերում, ինչպես նաև նրա կոմերցիոն[9] հիթը՝ «Iron Man» ֆիլմը (2008 թվական)[10][11], որի ցուցադրությունից հսկայական գումար հավաքվեց՝ շուրջ կես միլիարդ դոլար։ Թե այս ֆիլմում և թե «Iron Man 2» ֆիլմում Ֆավրոն երկրորդական դեր էր խաղում։ Ջոնին առաջարկեցին նաև որպես ռեժիսոր հանդես գալ նաև «Iron Man 3» և «The Avengers» ֆիլմերում, սակայն վերջինս մերժեց[12][13]։ 2017 թվականին Ֆավրոն նորից վերադարձավ «Spider-Man: Homecoming» ֆիլմում Հեփփի Հոգանի դերին[14][15]։

Անձնական կյանք խմբագրել

Ֆավրոն ամուսնացել է Ջոյ Թիլլեմի հետ 2000 թվականի նոյեմբերի 24-ին։ Զույգը երեք երեխա ունի՝ որդին՝ Մաքսը, ծնվել է 2001 թվականի հունիսի 25-ին, և դուստրերը՝ Մեյդելինը՝ ծնված՝ 2009 թվականի ապրլին, և Բրեյթոն Ռոուզը, որը 2006 թվականի օգոստոսին է լույս աշխարհ եկել KGO (AM)[16]:

Ֆիլմագրություն խմբագրել

 
Ֆավրոն 2012 թվականին
Ֆավրոյի հեղինակած ֆիլմերը
Անվանում Ստեղծման տարեթիվ Բյուջե Եկամուտ RT
Made July 13, 2001 $5 միլիոն $5 միլիոն 71%
(6.3/10)
Elf November 7, 2003 $33 միլիոն $220 միլիոն 84%
(7/10)
Զատուրա November 11, 2005 $65 միլիոն $64 միլիոն 75%
(6.5/10)
Երկաթե Մարդը May 2, 2008 $140 միլիոն $585 միլիոն 94%
(7.7/10)
Iron Man 2 May 7, 2010 $200 միլիոն $623 միլիոն 73%
(6.5/10)
Cowboys & Aliens June 29, 2011 $163 միլիոն $174 միլիոն 43%
(5.5/10)
Chef May 9, 2014 $11 միլիոն $46 միլիոն 86%
(6.8/10)
Ջունգլիների գիրքը April 15, 2016 $175 միլիոն $966.5 միլիոն 95%
(7.7/10)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  3. Swing and a Hit Արխիվացված 2008-09-16 Wayback Machine, People Magazine, ноябрь 1996 года
  4. Ryan, James (1996 թ․ հոկտեմբերի 13). «A Hollywood Scene He Knows Too Well». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  5. A Gift From Santa’s Jewish Helpers Արխիվացված 2004-01-19 Wayback Machine by Naomi Pfefferman at JewishJournal.com, 26 декабря 2003 года
  6. Stack, Peter (1996 թ․ հոկտեմբերի 18). «Jon Favreau's `Swingers' — It's a Guy Thing / Comedy about looking for love takes male point of view — SFGate». The San Francisco Chronicle.
  7. Scott Bowles, «Favreau’s a Comic-Book Hero.» USA Today, May 7, 2010, pp. 1D-2D.
  8. Lighting up the arts — Spotlight on a few of the extraordinary Queens College alumni who have gone onto successful careers in the Arts Արխիվացված 2009-06-24 Wayback Machine, Q Magazine, Fall 2006, pp. 8-9
  9. «Iron Man (2008)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  10. Kit, Borys (2006 թ․ ապրիլի 28). «Marvel Studios outlines slew of superhero titles». Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2006 թ․ ապրիլի 29-ին.
  11. Yamato, Jen (2008 թ․ մայիսի 1). «Iron Man is the Best-Reviewed Movie of 2008!». Rotten Tomatoes. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  12. Sneider, Jeff. [thewrap.com/deal-central/column-post/no-favreau-10-directors-who-could-take-over-iron-man-3-23244 «No Favreau? 10 Directors Who Could Take Over 'Iron Man 3'»], TheWrap.com, December 14, 2010. WebCitation archive.
  13. «Jon Favreau Will Not Direct Iron Man 3», «Vulture» (column), New York (magazine), December 14, 2010. Retrieved on December 14, 2010.
  14. Kroll, Justin (2016 թ․ սեպտեմբերի 1). «Jon Favreau to Reprise 'Iron Man' Role in 'Spider-Man: Homecoming' (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  15. «How Happy Hogan Fits Into Spider-Man: Homecoming, According To Jon Favreau». CINEMABLEND. 2016 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  16. On air discussion, Len Tillem Program, KGO (AM) radio 2008-12-29

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ֆավրո» հոդվածին։