Յանոշ Արան (հունգ.՝ Arany János մարտի 2, 1817(1817-03-02)[1][2][3][…], Salonta, Բիհոր, Ռումինիա - հոկտեմբերի 22, 1882(1882-10-22)[1][2][3][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4]), հունգարացի պոետ։

Յանոշ Արան
հունգ.՝ Arany János
Ծնվել էմարտի 2, 1817(1817-03-02)[1][2][3][…]
ԾննդավայրSalonta, Բիհոր, Ռումինիա
Վախճանվել էհոկտեմբերի 22, 1882(1882-10-22)[1][2][3][…] (65 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4]
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, գրող, լրագրող և թարգմանիչ
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունReformed College of Debrecen? (1836)
Ուշագրավ աշխատանքներToldi trilogy?
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա և Կիշֆալուդիի միություն
Պարգևներ
Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան
ԱմուսինJulianna Ercsey?
ԶավակներJulianna Arany? և Լասլո Արան
Изображение автографа
 János Arany Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Յ․ Արանի հուշարձանը Բուդապեշտում, քանդակագործ Ա․ Շտրոբլյա , 1893 թիվ.

Յանոշ Արան, տրանսիլվանյան հունգարացի։ Ծնվել է կալվինյան (ռեֆորմատական) աղքատացած հայդուկ–ազնվականի ընտանիքում։ Դեռ մանկության տարիներին գրեց առաջին բանաստեղծությունները հունգարերեն և լատիներեն (որը կատարելությամբ անգիր էր սովորել)։ Որպեսզի ծնողները կարողանային կարիքից դուրս գալ, Յանոշը 14 տարի աշխատեց որպես ուսուցչի օգնական։

1833 թվականին ընդունվեց Դեբրեցեենի Ռեֆորմատական համալսարան, որտեղ սովորեց գերմաներեն և ֆրանսերեն, բայց թողնելով ուսանողական նստարանը, մտնում է թափառաշրջիկ դերասանների թատերախումբ։

Ավել ուշ Արանը տիրապետեց անգլերենին։ Աշխատել է նոտար։ 1846 թվականին Արանին ունեցավ գրական հաջողություն, երբ հրատարակվեց իր առաջին բանաստեղծական երկը՝ «Կորած սահմանադրություն»-ը (հունգ.՝ Elveszett alkotmány)։ Այդ նույն տարում ավարտված էր Արանի ավելի հայտնի «Տոլդի»-ն (венг. Toldi Miklós; 1320—22 ноября 1390), որի համար նա արժանացել է «Կարոյ Կիշֆալուդի» ընկերության մրցանակին։ Պոեմը նվիրված է Միկլոշ Տոլդիին, Հունգարիայի ժողովրդական հերոսին[5], որը նպաստեց ազգային ինքնագիտակցության աճին։

1848—1849 թվականների հեղափոխության ժամանակ Արանը դարձավ Շանդոր Պետեֆիի ընկերը, ստեղծեց մի քանի հայրենասիրական բանաստեղծություններ և բալլադներ։ Հեղափոխության կործանումից հետո Արանը ստիպված էր որոշ ժամանակ թաքնվել։ Վերադառնալով Բուդապեշտ 1867 թվականին պարգևատրվել է Նադաշտի (венг. Nádasdy) ակադեմիական մրցանակով «Բուդայի մահը» պատմական պոեմի համար (հունգ.՝ Buda halála), հոներական թագավոր Աթթիլայի եղբոր մասին, գլուխը դրեց վերջին մենամարտում[6]։

Ավելի ուշ Արան ընտրվեց Հունգարական գիտությունների ակադեմիայի ցմահ քարտուղար։

1860 թվականից Արան գլխավորեց Կիշֆալուդի Ընկերությունը և հիմք դրեց «Szépirodalmi Figyelő» գրական ամսագիր, հետագայում դարձավ Հունգարիայի կարևոր գրական քննադատական հրատարակություն։ Մասնակցեց Շեքսպիրի ստեղծագործությունների հունգարերեն թարգմանությանը։

1877 թվականին հեռացավ հասարակական կյանքից և առավելապես գրեց լիրիկական կամ էպիկական ստեղծագործություններ։ Տոլդիի մասին առաջին պոեմի ընթացքում 1854 թվականին հրատարակվեց եռերկ ստեղծագործության երկրորդ մասը «Տոլդիի երեկոն», և 1879 թվականին՝ «Տոլդիի սերը»։

Արանը թարգմանեց հունգարերեն Վիլյամ Շեքսպիրի երեք դրամաները՝ «Միջամառային գիշերվա երազ» (A Midsummer Night's Dream), «Համլետ» (Hamlet) և «Ջոն արքա» (King John), դառնալով հունգարերեն լավագույն թարգմանությունները։ Արանը նաև օգնել է իր մեկնաբանություններով հունգարացի այլ թարգմանիչներին և թարգմանել է Միխայիլ Լերմոնտովի, Ալեքսանդր Պուշկինի և Մոլիերի ստեղծագործությունները։

Թաղված է բուդապեշտյան Կերեպեշի գերեզմանոցում։ Յանոշ Արանի հուշարձանը կանգնեցված է Հունգարական ազգային թանգարանի մուտքի մոտ։ Յանոշի Լասլո որդին նույնպես պոետ դարձավ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Арань Янош // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Главным историческим источником ему послужила книга Петера Сельмеша (Péter Ilosvai Selymes) «Az híres nevezetes Toldi Miklósnak jeles cselekedeteiről és bajnokosodásáról».
  6. Поединок произошёл на территории нынешней Обуды.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Орони, Янош». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Янош Арань հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  • Янош Арань // Литературная энциклопедия
  • Adam Makkai. In Quest of the Miracle Stag: the Poetry of Hungary(անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանոշ Արան» հոդվածին։