Մոսկվա, կինոթատրոն Երևանում։ Բացվել է 1936 թվականի դեկտեմբեր 12-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն համայնքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Մոսկվա կինոթատրոն
Տեսակկինոթատրոն
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՀասցեԵրևան, 0001, Աբովյան 18
ՓողոցՇառլ Ազնավուրի հրապարակ
Ճարտարապետական ոճԿոնստրուկտիվիզմ
Մասն էՇառլ Ազնավուրի հրապարակ
Հիմնադրված էդեկտեմբերի 12, 1936
Բացվածդեկտեմբերի 12, 1936
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

Կինոթատրոնը բացվել է 1936 թվականի դեկտեմբերի 12-ին հայկական առաջին հնչյունային ֆիլմի՝ Պեպոյի ցուցադրումով։ Կինոթատրոնի շենքը կառուցվել է 1935-1936 թվականներին ճարտարապետներ Տիրան Երկանյանի և Գևորգ Քոչարի նախագծով՝ քանդված[2] Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում[3]։ Շինարարության շաբաթօրյակներին մասնակցել են Արմենֆիլմի աշխատողները Համո Բեկնազարյանը, Յու. Ֆելդմանը և ուրիշները։ Բացման օրը ցուցադրվել է առաջին հայկական ձայնային ֆիլմը Պեպոն[4]։ Կառուցումից հետո շենքը բազմիցս վերակառուցվել է՝ 1960 թվականին Գևորգ Քոչարի և Թելման Գևորգյանի նախագծով, 1983 թվականին՝ ճարտարապետներ Բաղդասար Արզումանյանի, Զ. Զաքարյանի, Արեգ Իսրայելյանի, Արսեն Մելիքյանի նախագծով[5]։

 
Մոսկվա կինոթատրոն

Շենքի ճակատը զարդարված է հայտնի խորհրդային ֆիլմերի թեմաներով խորաքանդակներով՝ «Չապաև», «Պեպո», «Դավիթ Բեկ», «Սայաթ Նովա» և պլաստիկ արվեստների. «Պար» և «Բեմ»։ Վերակառուցվել է մի քանի անգամ։

Կինոթատրոնի սեփականաշնորհումից հետո շենքը մեկ տարով փակվել և վերաբացվել է 2000 թվականի սեպտեմբերին։ Կինոթատրոնին հարակից շատրվանը վերանորոգվել և վերաբացվել է 2010 թվականին։

Ունի չորս դահլիճներ. մեծ «Կարմիր դահլիճ» (491 նստատեղ), փոքր - «Կապույտ դահլիճ» (350 նստատեղ), VIP (35 նստատեղ), «Կարմիր»  փոքր դահլիճ (49 նստատեղ) և ամառային դահլիճ (չի աշխատում)։

1978 թվականին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել 11-րդ համամիութենական կինոփառատոնը, 2004 թվականից անցկացվում է միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը[6], կազմակերպվում են նաև «Բրիտանական ֆիլմերի փառատոնը», «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը, «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնը, ինչպես նաև ճապոնական, հնդկական, ֆրանսիական ֆիլմերի ցուցադրություններ և այլն։ Կինոցուցադրություններին զուգահեռ կինոթատրոնի սպասասրահում կազմակերպվում են բազմաբնույթ ցուցահանդեսներ ու ցուցադրություններ։

«Մոսկվա» կինոթատրոնի շենքը դուրս է գալիս Շառլ Ազնավուրի հրապարակ (նախկին կինո «Մոսկվայի»), որտեղ նաև գտնվում են «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, Հայաստանի նկարիչների միության շենքը և «Կենդանակերպի նշաններ» շատրվանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Երևանի քաղաքապետարան
  3. ՄեդիաՄաքս մեդիա ընկերություն, Երևան, XX դար, Երևան, «ՄեդիաՄաքս մեդիա ընկերություն», 2012, էջ 31 — 174 էջ, ISBN 978-99941-2-759-7։
  4. Կինո Մոսկվան՝ կենդանի պատմություն
  5. «Մեր մասին – MoscowCinema». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  6. «Փառատոնային Երևան. hայկական կինոաշխարհը միջազգային կինոգետների հավաքատեղի է դարձել - Մշակույթ | ArmeniaNow.com». www.armenianow.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/178.3.1


Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվա կինոթատրոն» հոդվածին։