Արեգ Իսրայելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսրայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արեգ Ռաֆայելի Իսրայելյան (հուլիսի 1, 1939, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 23, 2001, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ։
Արեգ Իսրայելյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1939 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 23, 2001 (62 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1962) |
Աշխատավայր | Երևաննախագիծ և Հայաստանի պաշտպանության նախարարություն |
Ուշագրավ աշխատանքներ | Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Երևան), Սասունցի Դավիթ, Հաղթանակի զբոսայգի, Խրիմյան Հայրիկին նվիրված հուշաղբյուր և Հուշաղբյուր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 40 ամյակին |
ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի որդին է, երկրաբան, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահագն Իսրայելյանի եղբայրը։
Կենսագրություն
խմբագրել1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
Աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում՝ 1962-1990 թվականներին՝ գլխավոր մասնագետ, 1965-1969 թվականներին՝ ավագ ճարտարապետ։ 1969-1972 թվականներին եղել է ճարտարապետական խմբի ղեկավար, 1972-1985 թվականներին՝ նախագծի գլխավոր ճարտարապետ։
1985 թվականին տեղափոխվել է Սիսիան և այնտեղ ստեղծագործել մինչև 1988 թվականը։ 1997 թվականին տեղափոխվում է Հայաստանի պաշտպանության նախարարության Զիննախագիծ նախագծային բյուրո և իր մեծ ավանդը ներդնում Հայաստանի բանակաշինության գործում։
Իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում շարունակել և ավարտին է հասցրել հոր՝ Ռաֆայել Իսրայելյանի անավարտ գործերը։
Ստեղծագործական ուղի
խմբագրելԱրեգ Իսրայելյանի նախագծերով կառուցվել են՝
- Կոնդ թաղամասի Սուրբ Հովհաննես եկեղեցու գմբեթը (1975)
- Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանը (1981)
- Հաղթանակ զբոսայգու մուտքը (1983)
- Էջմիածնի Մայր Տաճարի բակում՝ Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-հուշարձանը (1982)
- «Քարադարան» թանգարանը (1984-1986), Սիսիան
- «Քառասուն աղբյուր» աղբյուր-շատրվանը (1985), Սիսիան
- «Զանգեզուրի մուտքը» դարպասը (1987)
Ավարտել է հոր անավարտ կառույցները՝ Հաճնի (1974), Մուսա լեռան (1976), Ապարանի «Վերածնունդ» (1979) հուշակոթողները, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի՝ «Վարդավառ» («Հացատուն») սեղանատունը (1975)[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ
խմբագրել- Արեգ Իսրայելյան(չաշխատող հղում)