Արսեն Մելիքյան (ճարտարապետ)

հայ ճարտարապետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արսեն Մելիքյան (այլ կիրառումներ)

Արսեն Արտուշի Մելիքյան (մարտի 8, 1935(1935-03-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ԵԳԱ (1986) և ԵՊՃՇՀ (2000) պրոֆեսոր։

Արսեն Մելիքյան
Ծնվել էմարտի 8, 1935(1935-03-08) (89 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1958)
ԱշխատավայրԵրևաննախագիծ, ԵԿԿ և Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն
Ուշագրավ աշխատանքներԿենդանակերպի նշաններ և Օրբելի եղբայրների տուն-թանգարան

Կենսագրություն խմբագրել

  • 1958 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը
  • 1958-1968 թվականներին աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, 1968 թվականից՝ նախագծի գլխավոր ճարտարապետ
  • 1961 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ
  • 1968-1974 թվականներին` Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի նախագծակոնստրուկտորային բյուրոյի պետ
  • 1987 թվականից` պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության փոխնախագահ
  • 1992 թվականից՝ «Դիզայն» ընկերության տնօրեն
  • 1989-1995 թվականներին՝ Հայաստանի դիզայներների միության հիմնադիր-նախագահ, 1995 թվականից՝ պատվավոր նախագահ
  • 1998 թվականից բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ
  • 1994 թվականից Երևանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր
  • 1999 թվականից Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր
  • 1962-1967 թվականներին՝ խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր, 1971 թվականին ՀԼԿԵՄ մրցանակ[1]
  • Համահեղինակ է «Երևան» (ռուսերեն, 1968), «Սովետական Հայաստանի ճարտարապետությունը» (ռուսերեն, 1972) գրքերի

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Արսեն Մելիքյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝

Տպագրված աշխատություններ խմբագրել

  • «Երևան», 1968 թվական (համահեղինակներ՝ Վ. Հարությունյան, Մ. Հասրաթյան)
  • «Սովետական Հայաստանի ճարտարապետությունը», 1974, (համահեղինակներ՝ Վ. Հարությունյան, Մ. Հասրաթյան)
  • 17 գիտական հոդվածներ, մի շարք ուսումնական ծրագրեր, 10 գիտահետազոտական աշխատանքներ, 25 գիտական հաշվետվություններ, 12 հեղինակային վկայագրեր

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.